Ողջ լրահոսը

Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում՝ Մեղրիում (տեսանյութ)
«Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում, Մեղրիում, սակայն վնասներ չեն լինի, քանի որ ձյան տեղումները դիտվել են +2...+3 ջերմաստիճանի պայմաններում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: 
2019-04-20 13:51:19
Դիլիջանում խմելու ջրի խնդիրը կուսումնասիրվի
«Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել խմելու ջրի որակի վերաբերյալ։ Դիլիջան համայնքի ղեկավարի գրության հիման վրա, Տավուշի մարզպետարանի կողմից գրություն է ուղարկվել սպասարկող «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ պարզաբանումներ խնդրելով ջրի պղտորության, ջրամատակարարման գրաֆիկի խախտումների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ: Կառավարությանն առընթեր առողջապահական տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով նախատեսվել է վարչական վարույթ...
2019-04-19 16:33:01
Ահազանգ. Հրազդանի կիրճում ձկների զանգվածային անկում է արձանագրվել (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 19-ի առավոտյան EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգ ստացավ այն մասին, որ Երևանի սահմաններում գտնվող Հրազդան գետում նկատվել են ձկների անկման դեպքեր: Այս մասին հայտնել են տարածքում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները: Ականատեսների պնդմամբ, ձկների անկումը կրում է զանգվածային բնույթ և ընդգրկում է մեծ տարածություն. Դավթաշենի կամրջից սկսած մինչև Մանկական երկաթուղու հարակից տարածքներում նկատվում են անկած ձկներ: «Ամբողջ ափամերձ մասը սատկած ձկներ են մեծ քանակ...
2019-04-19 15:16:06
Երեք անձ ձերբակալվել է՝ «Արծվաբերդի անտառտնտեսության» պահպանության գծով տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու...
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Երեք անձ ձերբակալվել է: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ճամբա...
2019-04-19 10:36:05
Ջրօգտագործող ընկերությունը փաստաթղթերի կեղծմամբ խոշոր չափերի յուրացումներ է կատարել
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից: ՀՀ Լոռու մարզի դատախազության միջոցով, նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին են ուղարկվել ոռոգման համար հատկացված ջրի դիմաց մարզի Լեռնավան համայնքի ջրօգտագործողներից գանձված գումարներից յու...
2019-04-18 16:15:13
Հայաստանը և Գերմանիան խորացնում են համագործակցությունը բնապահպանության ոլորտում
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարության ներկայացուցիչ Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի, KfW գերմանական բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կլաուս Վայգելի, բանկի ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելի, KfW և GIZ հայաստանյան ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Գերմանական KfW բանկի կողմից բնապա...
2019-04-18 15:04:22
Ժամանակ առ ժամանակ սպասվում են ձյան տեսքով տեղումներ
Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ի ցերեկը, 19-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 18-19-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժ...
2019-04-18 11:14:18
Պառավաքարում գրանցվել է շան կծելու 2 դեպք, որից հետո կենդանին սատկել է
Տավուշի մարզի Պառավաքար համայնքում ապրիլի 17-ին արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:  Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Տուժածներից մեկը 7 տարեկան երեխա է (շունը կծել է ականջի հետին մասը), մյուսը զինվորական է (կծել է սրունքի հատվածը)։ Վերջիններս ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։ Տուժածների վիճակ...
2019-04-18 10:06:17
Ահազանգ. Դիլիջանում խմելու ջուր չկա (տեսանյութ)
Դիլիջան քաղաքի բնակիչներն ահազանգում են քաղաքում ծորակներից հոսող ջրի որակի «կասկածելի» լինելու մասին: Սոցիալական ցանցերում հրապարակվել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցուցադրում են խմելու ջրի արտաքին՝ գունային, փոփոխությունները:  «Դիլիջանում խայտառակ վիճակը շարունակվում է, իսկ բոլորը լռում են ու լռում: Մալադեց!»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Իզաբելլա Սարգսյանը: 
2019-04-17 14:07:49
Շատերն են հարցնում, թե ինչ վատություն է արել Լիդիանը Ջերմուկին...
«Լրացավ Ամուլսարի ճանապարհները փակելու 300 օրը: Այդ առիթով հրապարակում եմ Ամուլսարի վրա TigerDev Swiss կազմակերպության կողմից մշակված լեռնադահուկային ենթակառուցվածքները, որոնք Ջերմուկին համաշխարհային փառք ու պատիվ կբերեն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Ջերմուկ քաղաքի բնակիչ Վազգեն Գալստյանը: Վերջինս մանրամասնում է. «Շատերն են հարցնում, թե ինչ վատություն է արել Լիդիանը Ջերմուկին, որ տեղի բնակչության կողմից արժանացել է այսքան մեծ հակակրանքի: Ասեմ !!! 1. Լիդիանի հ...
2019-04-17 12:50:46
Չի բացառվում, որ ցավոք, վագրին արդեն օգնել հնարավոր չլինի. Միխայիլ Ալշինեցկի (տեսանյութ)
«Ամենայն հավանականությամբ ծերուկ սպիտակ վագրի բերանի խոռոչում չարորակ գոյացություն է, բայց առավել ճշգրիտ հնարավոր կլինի ասել անալիզների պատասխաններից հետո: Մենք դեռևս զննել ենք, արյուն վերցրել անմիջապես կողքին գտնվող վնասված լիմֆային հանգույցից, ռենտգեն հետազոտություն ենք իրականացրել: Երբ պատասխանները հայտնի լինեն, արդեն հնարավոր կլինի ինչ-որ որոշակի բան ասել, բայց արտաքին տեսքից դա կամ շատ բարդ, բացված թարախակույտ է, կամ՝ ուռուցք: Հավանաբար, դա ուռուցք է, որը կարող է կրել հենց լիմֆոիդ բնո...
2019-04-17 10:25:10
Թումանյանի ոստիկաններն ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտել
Ապրիլի 13-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Դսեղ գյուղի «Ջաղացներ» կոչվող տեղամասին հարող ճանապարհին ստուգման են ենթարկել 1969 թ. ծնված Աշոտ Ա.-ի վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 5 խմ փայտանյութով: Աշոտ Ա.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ...
2019-04-16 15:32:35
Ռանչպար համայնքում ապօրինի ընդերքօգտագործման փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստաթղթերը: Վերջիններս ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2002-2005թթ. ընթացքում Ռանչպար համայնքում իրականացված հողատարածքների օտարման և վարձակալության մրցույթների ա...
2019-04-16 10:47:15
ԱՄՆ-ում հայրը և որդին դաժանորեն սպանում են մայր արջին ու քոթոթներին (տեսանյութ)
Օրերս «Dailymail»-ը տեսանյութ է հրապարակել, որում հայրը և որդին ապօրինի որսի միջոցով սպանում են ամերիկյան սև արջին (Ursus americanus) և նրա քոթոթներին: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Ալյասկա նահանգում 2018թ.-ի ապրիլ ամսին: Տեսանյութի գլխավոր «հերոսները» 41-ամյա Էնդրյու և 18-ամյա Օուեն Ռեններներն են:  Նկարահանումն իրականացվել է գաղտնի՝ իրականացվող հետազոտական աշխատանքների ընթացքում և հրապարակվել է միայն այն ժամանակ, երբ հայրն ու որդին ենթարկվել են պատասխանատվության: Ձ...
2019-04-15 16:15:09
«Լիդիան Արմենիա»-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Ջերմուկի բնակիչներ (տեսանյութ)
««Լիդիան Արմենիա» ընկերությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ մոլորության մեջ գցելով հանրությանը և հատկապես իր ներդրողներին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին Ջերմուկ քաղաքի բնակիչները՝ անդրադառնալով վերջերս ընկերության կողմից կատարված հայտարարությանը: Մանրամասները՝ տեսանյութում:
2019-04-15 14:12:22
17-20-ը սպասվում է անձրև և ամպրոպ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 15-ի ցերեկը տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-17-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին ևս 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին՝ կեսօրից հետո, 17-20-ը սպասվում է անձրև և ամպրոպ։
2019-04-15 14:07:11
«Հաց են ուտում ու էս խեղճ բանտարկված արջերի տանջանքը վայելում». ահազանգ Աշտարակի ձորից (տեսանյութ)
«Երեխա վաղտ կանֆետի թղթին տեսել ա, Էգոոոոն աճացրել, արջուկներին բռնել՝ բանտարկել: Հիմա մի անգիտակից բռի սա արելա, մյուս անգիտակիցներն էլ ընտանիքներով էթում, նստում հաց են ուտում ու էս խեղճ բանտարկված արջերի ընտանիքի տանջանքը վայելում ! Ամոթ ! Բկներիդ կանգնի !»,- իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Արթուր Մկրտչյան անունով օգտատերը՝ շարունակելով,- «Մենք դեմոկրատ Հայաստանում ենք, սենց բարբարոսությունը պետք է արգելվի ! Ալեն ջան, խնդրում եմ, եթե պետք ա կգամ ազգային ժողովու...
2019-04-15 10:21:51
Արցախից՝ Վեդի, այնուհետև՝ Ուրցաձոր. «Վարչապետի» արջերի արկածները (տեսանյութ)
Օրերս Արցախի Քարվաճառի շրջանում մարդկանց կողմից վարժեցված և զորամասի տարածք ելք ու մուտք անող արջի քոթոթները տեղափոխվեցին Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:  Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը՝ հիմնադրամ ստացվել է ահազանգ Վեդի քաղաքից այն մասին, որ երկու արջերը դուրս են եկել վանդակից և վնաս են հասցրել քաղաքացիների գույքին: Վեդի մեկնած FPWC աշխատակիցներն անվնա...
2019-04-13 21:44:00
Ապրիլի 13-ին Երևանում շուրջ 7500 ծառ և թուփ կտնկվի
Ապրիլի 13-ը մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկի օր է: Հասցեական և բացառապես ոռոգելի տարածքներում ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: «Բոլոր 12 վարչական շրջաններում հասցեական իրականացվելու են ծառատնկման աշխատանքներ, ինչպես նաև եղած ծառապատ հատվածներում լինելու են կոնկրետ ծառատեսակների համալրումներ: Քաղացիներին սիրով հրավիրում ենք մասնակցելու ծառատունկին: Ծառեր և թփեր տրամադրվելու են նաև դպրոցներին, մանկապարտեզներին, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին, որոնք դ...
2019-04-13 15:05:26
«Ինձ համար տարբերություն չկա մարդ սպանողի և կենդանուն դաժանորեն ծանակողի միջև». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
«Մենք քրեականացնում ենք կենդանիների հանդեպ բռնությունը, վատ վերաբերմունքը, խեղումը, ծանակումը: Կենդանու հանդեպ բռնություն գործադրողը, կենդանուն նվաստացնողը պետք է կոնկրետ քրեական պատասխանատվություն կրի: Միգուցե մի քիչ կոպիտ բան ասեմ, բայց ինձ համար տարբերություն չկա մարդ սպանողի և կենդանուն դաժանորեն ծանակողի միջև: Չկա տարբերություն, որովհետև եթե մարդն ընդունակ է կենդանու հանդեպ նման վերաբերմունք դրսևորել, վստահ եղեք, որ այդ մարդը նաև մարդասպանության է ընդունակ»,- մեզ հետ զրույցում ա...
2019-04-13 10:39:33
ԱԻՆ գործառույթների մի մասը փոխանցվեց Բնապահպանության նախարարությանը
Ապրիլի 11-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հիմա կառավարության որոշում ենք ընդունում, պետք է դեռ գնա Ազգային ժողով: Այս ընթացքում կոլեկտիվը գիտի, որ ԱԻՆ-ում չի, բայց էստեղ էլ չի: Օդի մեջ են մնում: Խնդիր է նաև, որ բոլորը չեն գնալու բնապահպանության նախարարություն»,- ասել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունից Բնապահպանության նախարարությանը հիդրո...
2019-04-12 15:13:27
Թեղուտի հանքավայրի և պոչամբարի տարածքից տարածվող փոշին (ֆոտո)
«Թեղուտի հանքավայրի և պոչամբարի տարածքից տարածվող փոշին - 11․04․2019»,- այս մասին հայտնում է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը՝ շարունակելով,- «Լուսանակարները մեզ են փոխանցել տեղի բնակիչները՝ նշելով, որ քամին փչում էր դեպի Շնող գյուղ և նույնիսկ վատացել էր տեսանելիությունը»։
2019-04-12 12:54:09
Աղստև գետն ընկած եղնիկը բաց է թողնվել վայրի բնություն (տեսանյութ)
«2019 թվականի ապրիլի 10-ին ժամը 17:24-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում, եղնիկի ձագն ընկել է Աղստև գետը, կենդանուն գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Իջևանի ՀՓՋ մարտական հաշվարկը: Ժ.18:00-ին հրշեջ-փրկարարները, Աղստև գետից անվնաս դուրս են բերել կենդանուն և հանձնել բնապահպանության աշխատակիցներին»,- այս մասին հայտնում է Տավուշի մարզային փրկարարական վարչությունը։ Բնապահպանության և ընդերքի տեսչակ...
2019-04-12 10:39:57
Վազաշենում նախատեսվում է իրականացնել հանրային քննարկումների 2-րդ փուլը
Ապրիլի 26-ին նախատեսվում է իրականացնել Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 2-րդ փուլը:  Բնապահպանության նախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով ...
2019-04-11 10:07:36
Պարսկական (կովկասյան) հովազը՝ մարդկային աչքերով. «Արփա» պահպանվող լանդշաֆտ (տեսանյութ)
«Բնության անսպառ հրաշքները չեն դադարում զարմացնել և հիացնել մարդկանց: Արփա պահպանվող լանդշաֆտի հզոր ռենջերների խմբի գիշերային շրջայցը կրկին հիացնում է մեր աչքերը՝ պարգևելով այսպիսի տեսանյութ»,- գրում է Վայոց ձորում գտնվող «Արփա» պահպանվող լանդշաֆտի ֆեյսբուքյան էջը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է նաև. «Կովկասյան ընձառյուծը (պարսկական հովազ, խմբ.)՝ մարդկային աչքերով: Տեսանյութը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ բնական ձայնային էֆեկտներով: Շնորհակալություն մեր ռենջ...
2019-04-09 18:53:37
Որսագողը ոտնակոխ է արվել փղի կողմից՝ առյուծների կեր դառնալով (ֆոտո)
«Կրյուգեր» ազգային պարկում (Kruger National Park) որսագողը, որը ռնգեղջյուր էր փորձում որսալ, ոտնակոխ է արվել փղի կողմից և մահացել, որից հետո նրա դին դարձել է առյուծների փրայդի բաժին: Մահացածի երեք ընկերները փախել են այն բանից հետո, երբ վերջինս հայտնվել է փղի ոտքերի տակ և զանգահարել են նրա ընտանիքին:  Մահացածի ընտանիքի անդամները կապ են հաստատել ազգային պարկի անվտանգության ծառայության հետ, որոնք սկսել են որոնողական աշխատանքները: Ոստիկանությանը և այգու ռեյնջերներին հաջողվել է...
2019-04-08 16:54:42
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք. մանրամասներ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի մարտի 25-ից 29-ը ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 57 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 10.042.770 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 19-ի վերաբերյալ նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 42 ...
2019-04-08 14:29:33
Սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ. Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքում` Ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ը հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: «...Մեզ սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ հանրապետության ողջ տարածքում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմ...
2019-04-08 12:09:39
Վերագործարկվեց Արփա-Սևան թունելը (ֆոտո)
«Ապրիլի 3-ին մեր գործընկերները՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարար պարոն Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, վերագործարկեցին Արփա-Սևան թունելը»,- այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան էջից։ Վերջինս մանրամասնում է. «Արդեն այսօր առավոտյան Կեչուտի ջրամբարի ջուրը հասավ Սևանա լիճ։ Այդ համակարգի միջոցով այս տարի լիճ կտեղափոխվի մինչև 180մլն/մ³ ջուր»։
2019-04-06 16:53:07
Թեղուտի հանքավայրը շուտով կվերագործարկվի. ԱԺ պատգամավոր
«Վերանորոգման աշխատանքներին արդեն կներգրավվեն նախկին աշխատակիցների մի մասը, բավականին զգալի մաս, և դրանից հետո կլինի արդեն ամբողջական վերագործարկում, որի ժամանակ արդեն, նախնական հաշվարկներով, 1200 աշխատակիցները ներգրավված կլինեն»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ խոսելով Թեղուտի ոսկու հանքավայրի վերագործարկման մասին: Վերջինս նաև մանրամասնել է. «Կուզեմ շեշտել, որ այն կերպ, ինչպես եղել է հանքարդյունաբերությունը Թ...
2019-04-06 15:43:30
Ոստիկանությունը հայտնաբերել է հանգուցյալ պապի հրացանով «որս» կատարած 22-ամյա Արմենին
ՀՀ ոստիկանությունը պարզել է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքում հրապարակված ապօրինի որսի և/կամ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած քաղաքացու ինքնությունը: Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է. «2018թ. փետրվարին օգտատերը համացանց էր բեռնել իր ձեռքերում տափաստանային ճուռակ թռչունով լուսանկար, ինչի որսը թույլատրված չէ: Բացի այդ, 2014 թ․ այդ անձի հրապարակված լուսանկարներից մեկում քարակզաքիս էր երևում, որը նույնպես որսատեսակ չէ և նրա որսի համար թույլտվո...
2019-04-06 14:52:54
Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Հանրապետության տարածքում` Ապրիլի 6-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կնվազի 7-8, 7-ի ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 6-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
2019-04-06 12:46:23
Գլխավոր դատախազությունը նոր տվյալներ է ներկայացնում ապօրինի հատումների դեպքերի մասին (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ապօրինի ծառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները: Պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության 953 դեպք: Դրանցից 801-ը կամ մոտ 84%-ը եղել են ծառերի ապօրինի հատումների դեպքեր: Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 606 դեպք, այսինքն հայտնաբերման ցուցանիշն ավելացել է ավելի քան 32%-ով: Արձանագրված դեպքերից 217-ով հա...
2019-04-06 10:39:48
Արցախը դեռ չբացահայտված գանձ է. ԱՀ-ում նոր բնապահպանական ծրագրեր են մեկնարկում (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ զրույցում ներկայացվեց նորաստեղծ Արցախի բնության հիմնադրամի գործունեությունն ու նախատեսվող ծրագրերը: Հիմնադրամի ծրագրերը ֆինանսավորվելու են հիմնականում միջազգային կապիտալի օգնությամբ, իսկ ծրագրերը միտված են լինելու Արցախի հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ու համայնքների զարգացմանը, ինչպես նաև վայրի կենդանիների միգրացիոն միջանցքների անվտանգության ապահովմանը:  «Ես վստահ եմ, որ Ադրբեջանում ևս կգտնվեն մարդիկ, ովքեր սիրում են բնությունը: Միգուցե այս...
2019-04-05 21:09:39
Բացահայտվել է «Սևան» ազգային պարկից ապօրինի ծառահատման դեպք
Ապրիլի 1-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում գրություն է ստացվել, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի աշխատակիցները ստուգայց կատարելիս մարտի 24-ին Արտանիշի տեղամասի 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են ապօրինի հատված 22 սոճենի: Ապրիլի 3-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին է հրավիրվել 1992 թ. ծնված Ռազմիկ Ե.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 2019թ. հունվա...
2019-04-05 15:04:35
27-ամյա Շահենը Գյուլագարակի անտառպետության տարածքում 24 ծառ է հատել
2018 թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Ստեփանավանի բաժին անտառախախտման արձանագրություն է ստացվել, որ նոյեմբերի 28-ին կատարված շրջագայության ժամանակ պարզվել է, որ Ստեփանավանի անտառտնտեսության Գյուլագարակի անտառպետության թիվ 8 պահաբաժնի 10 քառակուսում ինքնությունը չպարզված անձը ապօրինի հատել է տարբեր տեսակի և տրամաչափերի 24 ծառեր: Հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 3-ին ձեռնարկված օպերատ...
2019-04-05 11:01:27
Էրեբունիում զբոսայգու տարածքն առերևույթ ապօրինի օտարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ավագանու 2004թ. օգոստոսի 12-ի նիստում կայացված որոշումներով խ...
2019-04-04 18:56:11
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի երեք աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Մինչ դատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի &laqu...
2019-04-04 14:59:02
Ահազանգ. գիշատիչ թռչունը՝ կրկին «խաղալիք» մարդու ձեռքերում (ֆոտո)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal Lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ մարդու ձեռքերում է հայտնվել և դարձել լուսանկարի «գլխավոր հերոս» կրկին գիշատիչ թռչուն: «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը հայտնեց, որ լուսանկարում տափաստանային ճուռակ (Buteo rufinus) է, որը ...
2019-04-04 14:25:14
Սյունիքում նոր պարսկական (կովկասյան) հովազ է նկարահանվել (ֆոտո)
«Նոր հաջողություն է գրանցվել մեր բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկում։ Այս անգամ նոր կովկասյան ընձառյուծ է նկարահանվել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում»,- այս մասին տեղեկանում ենք «Կովկասյան ընձառյուծի տարի» ֆեյսբուքյան էջից:  Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Սա մեծ ջանքերի, խիստ հսկողության, նվիրված աշխատանքի արդյունք է։ Այս հիանալի կենդանու առկայությունը մեր երկրում երաշխավորում է էկոհամակարգերի կայունությունը։&n...
2019-04-04 13:15:33
Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում