Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
![](https://econews.am/disk/08-06-21/8ccd36c15f7c8c1fa628efc155c14112.jpg)
Սպիտակի բաժնի համայնքային ու ՊՊԾ դասակի ոստիկանները, համագործակցելով Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, հունիսի լույս 4-ի գիշերը իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների կանխարգելման ու բացահայտման նպատակով։ Արդյունքում՝ բաժնի սպասարկման տարբեր հատվածներում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «ԿամԱԶ», «Զիլ», «ԳԱԶել» և «Ֆորդ» մակնիշի մի քանի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 40 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ ծառերը հատվել են Լոռու և Տավուշի մարզերի անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/03-10-22/3ed0cd88a585d0b9063c72d82930f05a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/28-09-22/670038f86dafd3cc3fe7618aaf9630b1.jpg&w=300&h=200)