Ողջ լրահոսը

«Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի ուղեգծում հայտնաբերվել են կարմիրգրքյան 5 բույսեր և 1 կենդանատեսակ
Արփա գետի անանուն վտակի վրա «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման՝ շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել։ Հիշեցնենք, որ «Ջինջ Արփա հիդրո» ՍՊԸ-ն նախատեսում էր Արփա գետի աջակողմյան անանուն վտակի վրա 2,71 ՄՎտ հաշվարկային հզորությամբ փոքր ՀԷԿ կառուցել, սակայն ՇՄՆ–ը ՓՀԷԿ-ի կառուցումը մերժել է։ Էկոլոգ–փորձագետ Հրաչիկ Միրզոանն այս նախագծի առնչությամբ գրել է․ «այդ նախագծի կեն...
2021-03-11 10:57:19
Հայաստանի համար նոր, աշխարհում՝ հազվագյուտ սնկի տեսակ է հայտնաբերվել
«Կենսաբազմազանությունն ամենուր է, որտեղ նույնիսկ չես ակնկալում»,– օրերս գրել է բնապահպան Արսեն Գասպարյանը,– շարունակելով․ «Իմ ընկեր Աշոտ Դավթյանը մի օր Վահագնի գյուղի իր տան բակում գետնին հայտնված խնձորի ծառի բնի վրա աճած սնկի նկար ա ուղարկում ինձ, փորձում եմ տեսակը որոշել ու արդյունքում հերիք չի նոր տեսակ է Հայաստանի համար, այլ նաև գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցանկում խոցելի կարգավիճակով: Արդյունքները տպագրում ենք լեհ գործընկերոջ հետ համատեղ Folia Forestalia Polonica ամս...
2021-03-10 15:09:28
«Հերքում․ Արտակ Մխիթարյանը չի մասնակցել ապօրինի որսի»
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը Սյունիքում մասնակցել է հնարավոր ապօրինի որսի։ Հերքման տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Ի պատասխան EcoNews.am Բնապահպանական տեղեկատվական կայք-ի տարածած տեղեկատվությանն այն մասին, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը մասնակցություն է ունեցել Սյունիքում վարազի ապօրինի որսի դեպքին, չի համապատասխանում իրականու...
2021-03-10 12:17:57
Մոտենում է հզոր ցիկլոն
Ուշադրություն. մարտի 11-12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ ա...
2021-03-10 12:06:06
Հայակական մուֆլոնը՝ հայոց լեռներում․ բացառիկ լուսանկարներ
Կենդանաբան Վասիլ Անանյանն իր էջում հրապարակել է հազվագյուտ հայկական մուֆլոնի լուսանկարներ, որոնց հեղինակը Ալեքսանդր Մալխասյանն է։ Լուսանկարները գեղեցիկ են և պրոֆեսիոնալ, ինչի շնորհիվ էլ արտահայտվում է կենդանատեսակի ամբողջ յուրահատկությունը։ Վասիլ Անանյանը մասնավորապես նշել է, որ համացանցում հայկական մուլֆլոնի լուսանկարներ գտնելը բավական բարդ է, ավելին՝ դրանք լուսանկարներ են արված կենդանաբանական այգիներում, բուծարաններում և ոչ վայրի բնության մեջ։  Վերջինս նշում է նաև, որ լուսանկարները հատու...
2021-03-09 14:42:40
Արգելվել է ՀՀ–ից փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ
Արգելվել է փայտանյութի և դրանից պատրաստված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի ծածկագրերին համապատասխանող որոշ ապրանքների արտահանումը ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ: ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը ...
2021-03-09 12:22:03
«Բնապահպան պաշտոնյաները» Սյունիքում ապօրինի որս են արել
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ են հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։ Նշված ընկերո...
2021-03-09 11:14:14
Աղվեսները՝ «հեշտ որս» և վաճառքի առարկա․․․ (ֆոտո)
Փետրվար ամսին Երևանի կենդանաբանական այգու կողմից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ մեկ աղվես է բաց թողնվել վայրի բնություն։ Պարզվել է, որ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին քաղաքացու կողմից «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ է բերվել մեկ առանձնյակ աղվես: «Քաղաքացին բանավոր ձևով տեղեկացրել է, որ շտապում է մեկնել Արցախ՝ պատերազմին մասնակցելու նպատակով և այդ պատճառով որևէ փաստաթուղթ չի կարող ներկայացնել»,– հայտնել է ԵԿԱ: Աղվեսի՝ Երևանի կենդանաբա...
2021-03-06 15:04:05
«Ջահել աղվես ա էգ ու ձագովա»․ վայրի բնությունից գողացված աղվեսը՝ վաճառքի առարկա (ֆոտո)
Առցանց վաճառքի կայքերում և սոցիալական հարթակներում շարունակում են հայտնվել հայտարարություններ վայրի բնությունից գողացված կենդանիների վաճառքի մասին։ Այս անգամ Ավետ Արշակյան անունով օգտատերը բեռնել է երկաթից շղթայով կապված աղվեսի լուսանկար՝ գրելով․ «uzum em vacharem vortev chem kara pahem eq axves gin@ naxnakan voroshel em 40hazar»։  Ընդգծենք, որ կենդանին ակնհայտորեն վայրի բնության միավոր է, իսկ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է․ «Հայաստանի Հ...
2021-03-04 23:11:03
Ջուր Արփա գետից՝ Ամուլսարի շահագործման համար․ «Լիդիան»–ը դիմել է նախարարությանը
Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լիդիան» ՓԲԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Արփա գետից 41.3 լ/վ ջրաքանակով արդյունաբերական նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարա...
2021-03-04 14:02:53
Ամուլսար-Ամուրսար. Ֆիլմ/հետաքննություն հայրենիքի առ ու ծախի մասին (տեսանյութ)
2006 թվականին Լիդիան Արմենիա ՓԲԸ (նախկին Գեոթիմ) հետախուզման թույլտվություն ստացավ Ամուլսարի տարածքում սկզբում ապակու հումք, այնուհետև ազնիվ մետաղներ՝ ոսկի ու արծաթ որոնելու համար։ 14 տարվա մեջ Ընկերությունը 3 անգամ ներկայացրեց ոսկու արդյունահանման փոփոխված ծրագիր՝ յուրաքանչյուր անգամ ստանալով թույլտվությունների համապատասխան փաթեթը Բնապահպանության և Էներգետիկայի նախարարություններից։ 2011 թվականից սկսած տեղացիները տարբեր ձևաչափերով դեմ արտահայտվեցին այս ծրագրին։ Ջերմուկ առողջարանային քաղաքը, որը...
2021-03-03 12:52:22
«Թույլ չենք տալու Ամուլսարի հանքավայրի շահագործումը»․ տեղաբնակները բաց նամակ են հղել
Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվող տեղի համայնքների բնակիչները բաց նամակ են հղել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Վերջին շրջանում որոշ մարդիկ և պաշտոնատար անձիք կարծիքներ են հայտնում հանրահայտ ջրաբուժական առողջարան և բրենդ համարվող Ջերմուկ քաղաքի հարևանությամբ ոսկու բաց հանքի ծրագրի շինարարության վերսկսման անհրաժեշտության մասին։ Տարբեր անընդունելի հիմնավորումներին ավելացել է ևս մեկը, որ Հայաստանը վերջին պատերազմից հետո տնտեսապես շատ ծանր վիճակում է և նրան գումարներ են պ...
2021-03-02 14:36:32
Դեռ որքա՞ն ժամանակ սպասել ձյան․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին՝ կեսօրից հետո, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ։  Հանրապետության տարածքում՝ փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմ...
2021-03-01 12:32:13
Պարզ լիճ տանող ճանապարհից ապօրինի հատել է թաց կանգուն հաճարենիներ
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 26-ին բաժին են հրավիրել Հաղարծին բնակավայրի բնակիչ երկու տղամարդկանց: Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանցից մեկը խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի լույս 26-ի գիշերը Պարզ լիճ տանող ճանապարհից ապօրինի հատել է թաց կանգուն հաճարենիներ և տեղափոխել իր տան բակ: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվ...
2021-02-27 12:20:33
Բեռնատարը բարձված էր մոտ 25 խմ ապօրինի փայտանյութով․․․ (տեսանյութ)
Փետրվարի 23-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, ապա բաժին հրավիրեցին Սիսիանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Նրա «Կամազ» մակնիշի խոշոր բեռնատարն էլ տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդը բեռնատարում առկա մոտ 25 խորանարդ մետր փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չուներ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը փայտանյութը ձեռք էր բերել փետրվարի 16-ին Սյունիքի Արծվանիկ բնակավայրում։ Դեպքի հանգամանք...
2021-02-26 12:25:09
Չարաշահումներ՝ «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ում (տեսանյութ)
Փետրվարի 8-ին Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արարատի բաժին ստացված գրության հիման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Խոսրովի արգելոցում կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել էր նյութական վնաս։ Մասնավորապես, պարզվել է, որ արգելոցի և Փոքր Վեդի գյուղի երկու բնակչի միջև կնքվել են աշխատանքների կատարման պայմանագրեր, որոնց համաձայն՝ այդ անձինք պետք է կատարեին պայմանագրով նախատեսված աշխատանքները և վարձատրվեին յու...
2021-02-25 12:15:53
Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների փրկության
Մի շարք հայտնի հայկական բրենդներ միավորվել են՝ ի աջակցություն մեր «Մենք ենք մեր ծառերը» արշավի և Հայաստանի անտառների վերականգնման։ Վերջին 5 տարիների ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում, իսկ այժմ հնարավոր է նպաստել այս թվի աճին և տնկվող տարածքների ընդլայնմանը՝ միանալով «Մենք ենք մեր ծառերը» արշավին։ «Մենք ենք մեր ծառերը» արշավի գաղափարի շուրջ միավորվել են &laqu...
2021-02-24 15:43:57
Վայրի բնության լուսանկարիչը «չտեսնված» կադր է ֆիքսել (ֆոտո)
Օրերս վայրի բնության լուսանկարիչներից մեկը կիսվել է մի ուշագրավ լուսանկարով, որն ըստ նրա՝ «մինչ այժմ չհանդիպած» երևույթ է։ Բելգիացի Իվս Ադամսը 2019թ․-ի դեկտեմբերին Հարավային Ատլանտյան օվկիանոսի տարածքում գլխավորում էր երկամսյա լուսանկարչական ուղևորությունը, երբ խումբը կանգ է առել Հարավային Ջորջիայում՝ լուսանկարելու համար ավելի քան 120․000 թագավորական պինգվինների խմբին: Այդ ընթացքում Ադամսը նկատել է անսովոր տեսարան, որը նախկինում չէր տեսել. Պպինգվին՝ վառ դեղին փետուրնե...
2021-02-23 14:51:35
Աղվեսները համբերատար սպասում են իրենց հերթին․ կադրեր՝ վայրի բնությունից
«Հաջողությամբ գործարկվող «անգղերի ռեստորանից» օգտվում են նաև վայրի բնության մյուս ներկայացուցիչները։ Այս դեպքում՝ քարարծիվները /Golden eagle, Aquila chrysaetos/, իսկ աղվեսները համբերատար սպասում են, թե երբ են այս հզոր թռչունները իրենց բաժին թողնելու»,– այս մասին տեղեկանում ենք «ԱրԱվես» ՀԿ–ից։  Հետաքրքիր է, որ վայրի բնության մեջ քարարծիվները երբեմն սնվում են նաև աղվեսներով, ինչով և միգուցե պայմանավորված է աղվեսների զգուշավորությունը։  Նշ...
2021-02-23 13:49:08
Ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ
Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ․ հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։ Նույն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար...
2021-02-22 15:43:05
Ապօրինի ընդերքօգտագործում՝ «Արփի լիճ» ազգային պարկում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից սահմանում գտնվող տարածքներում ընդերքօգտագործման իրավաչափության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ...
2021-02-22 14:37:49
Քրեական գործ՝ Սևանում 110 ապօրինի շինության առկայության դեպքով
«Սևան» ազգային պարկի պահպանության պարտականությունները չկատարելու և լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենսդրության խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Դեռևս սույն թվականի օգոստոս ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել էր ուսումնասիրել և իրեն ներկայացնել Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության վերաբերյալ տեղեկատվություն։ Արդեն սեպ...
2021-02-20 17:24:07
«Ջերմուկն այդ ժամանակ կդառնա դժբախտ ու դժգույն և լքված մի բնակավայր․․․»
Ջերմուկ քաղաքի բնակիչ, «Ամուլսարի պահապաններից» Շիրակ Բունիաթյանը գրել է Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային հնարավորությունների մասին և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հանքավայրի շահագործումը․ «Սովետական միության ժամանակ Ջերմուկը որպես հանքաջրաբուժական և զբոսաշրջային կենտրոն մեծ ծաղկում էր ապրում։ Տարվա բոլոր եղանակներին չկար զբոսաշրջիկների պակաս, որի շնորհիվ էլ քաղաքում աշխատատեղերի պակաս չկար։ Անկախացումից հետո, ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ Ջերմուկում տնտեսական բարդ իրավիճակ...
2021-02-20 14:24:37
«Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ ոչխարը սարն անցավ...»
«Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ ոչխարը սարն անցավ... Սևանա լճում 2020թ-ի ձկնորսության պիլոտային (այսպես կոչված փորձնական) ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավալների է հասել ... Արբանյակային պատկերների համադրությամբ վեր հանեցի 2019թ-ի և 2020թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ ձկնորսական նավակների քանակական տարբերությունը: Փաստացի դրանց քանակությունը ավելացել էր մոտ երկու անգամ: Որոշ տեղամասերի նկարները տեղադրում եմ...»,– գրել է Շրջակա միջավայրի նախկի...
2021-02-20 12:18:31
«Կենդ|Անի»․ հաղորդաշար կենդանասերների համար և ոչ միայն (տեսանյութ)
Վերջերս հաղորդավարուհի Անի Ահարոնյանի մասնակցությամբ մեկնարկել է «Կենդ|Անի» հաղորդաշարը, որը պատմում է Հայաստանում ընտանի կենդանիների առօրյայի մասին և ոչ միայն։ Հաղորդաշարի ընթացքում կարելի է ընտրել յուրաքանչյուրի կենսակերպին առավել համապատասխանող ընտանի կենդանու, ստանալ խորհուրդներ՝ ինչպես խնամել նրան և շատ ու շատ այլ օգտակար տեղեկատվություն։  Մանրամասները՝ տեսանյութում։ 
2021-02-19 16:22:53
Ուշադրություն․ սպասվում են եղանակային փոփոխություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում՝ փետրվարի 19-ի ցերեկը դադարներով սպասվում է թույլ ձյուն։Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանա...
2021-02-19 15:16:19
Նորագույն տեխնոլոգիաները՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ և «ԷյԱր Թրեյլս» ՍՊԸ /AR Trails/ պայմանագիր են ստորագրել, որի շրջանակներում AR Trails բջջային հավելվածի միջոցով կստեղծվի մեդիա բովանդակություն «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի քայլարշավային արահետների վերաբերյալ։ Հավելվածը հնարավորություն կտա լրացված իրականության /AR/ տեխնոլոգիայի միջոցով ստանալ մանրամասն տեղեկատվություն և ունենալ նոր փորձառություններ։ Մասնավորապես, ներբեռնելով հավելվածը և արահետի փաթե...
2021-02-17 17:37:46
Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը գեոպարկ կունենան
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանին և Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանին։ Քննարկվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից նախաձեռնած «Գեոպարկը որպես տնտեսության կայուն զարգացման և բնապահպանության խթան Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում» ծրագիրը։ Գեոպարկը հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող տարածաշրջա...
2021-02-17 16:27:08
Լեո փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին (տեսանյութ)
Աղբավայր կենտրոնում. Լեո փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։ Ինչպես հայտնում է Քաղաքապետարանը՝ աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը սկսել է 2019թ-ից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 8900 նոր աղբաման կա: Դրանցից երկուսը այս տարածքի բնակիչների համար է տեղադրված:
2021-02-17 13:21:10
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի չափաքանակները և ժամկետները
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնո...
2021-02-16 16:17:20
Հանրապետության ջրամբարներում կուտակված են ջրի քանակը
Ջրամբարների լցվածությունը փետրվարի 16-ի դրությամբ (2021թ.)։ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 100 մլն.մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։ Ազատի և Արփի լիճ ջրամբարներում ջրի ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն օրվա մեծություններին: Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները մոտ են նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշներին։
2021-02-16 12:27:42
Շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը (ֆոտո)
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։ Այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ։ Ներկայումս աշխատանքներն իրականացվում են Սևանի հանրային լողափո...
2021-02-15 20:33:55
Ավազի դուրսբերման ապօրինի աշխատանքներ՝ «Սևան ազգային պարկում»
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը քաղաքացի Հ.Գ.-ի նկատմամբ ավազի դուրսբերման աշխատանքներ կատարելու հետևանքով բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության ռեժիմը խախտելու համար նշանակել է վարչական տուգանք 80.000 ՀՀ դրամի չափով: Դեպքը տեղի է ունեցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնի 1-ին քառակուսու տարածքում:
2021-02-15 15:30:21
Թարմ տվյալներ Սևանա լճի մակարդակի մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է տեղեկատվություն ներկայացնել Սևանա լճի մակարդակի մասին։ Ըստ հաղորդագրության՝ «Փետրվարի 8-14-ը ժամանակահատվածում մնացել է անփոփոխ։ Սևանա լճի մակարդակը փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.53մ (14.02.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով, փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը...
2021-02-15 12:24:45
Հայաստանի ամենաաղտոտված գետերից մեկը․․․ ամոնիում և ֆոսֆատ իոնների բարձր կոնցենտրացիաներ
Հրազդան գետը Հայաստանի ամենաաղտոտված գետերից է, որտեղ թափվում են մայրաքաղաքի կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերը: Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Առավել աղտոտված է գետի Դարբնիկ գյուղի մոտ ընկած հատվածը, որտեղ ջրի որակը մշտապես 5-րդ դաս է «վատ» որակ՝ պայմանավորված ամոնիում և ֆոսֆատ իոնների բարձր կոնցենտրացիաներով:  Նշենք, որ Հրազդան գետն ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկ...
2021-02-13 11:02:23
Բացահատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից խոշոր գումարի հափշտակման դեպք (տեսանյութ)
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չե...
2021-02-12 18:20:25
Սպասվում է անձրև․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ փետրվարի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում՝ փետրվարի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-17-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
2021-02-12 14:52:30
Սևանում ապամոնտաժվում են ապօրինի շենք-շինությունները
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Իրականացվում են Սևանի հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ հատվածների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ։ Ապամոնտաժվել է պարսպապատ քարե կիսակառույց շինություն, որի սեփականատիրոջ հետ առկա էր լուծված պայմանագիր։ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ վերջին հանդիպման ժամանակ նախարար Պ...
2021-02-12 12:47:49
Որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերքաշատ գյուղի մի բնակիչ հունվար ամսին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։ Հիշեցնենք, որ սպիտակագլուխ անգղը սակավաթիվ, վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքեր...
2021-02-11 15:04:05
Ապօրինի շնամարտի դեպքով հարուցվել է քրեական գործ
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեկան գործ։ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա․ Շահբազյանը հայտնել է, որ Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։  Հիշեցնենք, որ ամանորի տոնական օրերին՝ հունվարի 4-ին, մի խումբ տղամարդիկ զվարճանալու «յուրահատուկ» հակաօրինական տարբերակ էին ընտրել՝ կազմա...
2021-02-10 15:36:59
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում