Ողջ լրահոսը

Տավուշում փայտանյութով բեռնված մեքենան դիմել է փախուստի (տեսանյութ)
Հունվարի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության «Նավուրի» անտառպետության տարածքում փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է դիմել փախուստի։ Ոստիկանության Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նույն օրը Իջևան քաղաքում հայտնաբերեցին Բլբուլյան փողոցի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ը և տեղափոխեցին ոստիկանության Տավուշի բաժին։ ...
2021-01-14 14:58:39
Հայաստանում դեռ արջի յուղով թոքաբորբ են «բուժում»․ 21-րդ դարի հեքիմները (ֆոտո)
«Վաճառվում է բնական և զտված արջի փորի յուղ (կես լիտր)»,– առցանց վաճառքի կայքերում շարունակում են նման բովանդակությամբ, հանցագործության մասին վկայող հայտարարություններ տարածվել։  «Մեծածախ գնումների դեպքում գործում են զեղչեր։ Ապրանքը 100% է և ունի որակի բարձր երաշխիք»,– այս հայտարարության հեղինակը «բուժական մերսման և բուժական ֆիզկուլտուրայի ծառայություններ» մատուցող, իբրև՝ «բժիշկ» Հարություն Կարակուշյանն է։ Վերջինս, իր կենտրոնո...
2021-01-13 10:55:35
Հսկայական մասշտաբի հասնող ծառահատումներ՝ Վանաձորում․ ահազանգում է «Բնապահպանի տունը» (ֆոտո)
«Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները շարունակում են ահազանգել ՀՀտարածքում արձանագրվող ապօրինի անտառհատումների մասին։ Նախաձեռնությունը հայտնում է․ «Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ... Ճանապարհի ամբողջ երկայնքով հսկայական մասշտաբի հասնող ծառահատումներ են։ Միայն ճանապարհի կողքին հաշվել ենք մոտավոր 100 հատ կտրված ծառ։ Չփորձեք սա ներկայացնել որպես սանիտարական մաքրումներ ու հատումներ։ Կտրել են նույնիսկ հենց ճանապարհի բերանի հողաշերտը սողանքից ու քարաթափումից պահող ծառեր...
2021-01-12 19:13:39
Սպասվում է ձյուն․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում՝ հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան` առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվու...
2021-01-11 15:34:31
Որսորդները կրկին միմյանց վրա են կրակել
Ոստիկանության Վաղարշապատի բաժանի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 4-ին, ժամը 11.00-ին, բաժին են ներկայացրել Գրիբոյեդով գյուղի 63-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա 2020 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գրիբոյեդով գյուղի հարակից դաշտերում իր անվամբ հաշվառված երկփողանի ողորկափող որսորդական հրացանով որս անելիս կրակել և անզգուշաբար ոտքի հատվածում մարմնական վնասվածք է պատճառել 51-ամյա համագյուղացուն: Վերջինս նախկինում հիվանդանոց և ոստիկանություն չէր դիմել: Նշանակ...
2021-01-11 11:41:13
Ոչ թե աղբաման, այլ թափոնաման․․․
Ինչպես հայտնել ենք՝ Աջափնյակը և Դավթաշենը առաջինն են, որտեղ տեղադրվել տեսակավորման համար նախատեսված թափոնամանները: Այստեղ 16 կետերում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է երեքական տեսակի տարագույն թափոնամաններ:  ՀՈԱԿ–ը պարբերաբար լուսանկարներ և նոր տեղեկություններ է հրապարակում տեղադրված թափոնամանների մասին։ Տեսակավորման համար նախատեսված թափոնամաններ տեղադրվել են նաև Արաբկիր, Քանաքեռ – Զեյթուն, Ավան, Կենտրոն վար...
2020-12-31 10:24:04
Ահազանգ․ կենդանիներին կապել և տանջալից «վարժանքի» է ենթարկել (տեսանյութ)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: Հայաստանում շարունակվում է կենդանիների նկատմամբ անմարդկային դաժան վերաբերմունք դրսևորվել։ Այս անգամ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք են ահազանգել քաղաքացիներ՝ հայտնելով վայրի կենդանու նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքի մասին։ Սպարտակ Ենգիբարյան անունով օգտատերը, որը հավանաբար Իջևան քաղաքի բնակիչ է, բաց համացանցային հարթակ է բեռնել տեսանյութ, որտեղ ընտանի կենդանին՝ շունը, կծում, վնասվածքներ և տանջանքներ...
2020-12-30 16:50:39
Սիգ ձկնատեսակի ապօրինի որսը դադարեցնել չի ստացվում
2020 թվականի դեկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում «Սևանի ՃՈ», «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 4 դեպքով առգրավվել են 409 հատ, ընդհանուր քաշով 172 կգ «Սիգ» տեսակի ձուկ, ինչպես նաև Սևանա լճից դուրս է բերվել 15 հատ, շուրջ 1300 մետր երկարությամբ ...
2020-12-30 11:07:20
Հայաստանում տանձենու վտանգված տեսակների պահպանության ծրագիր է մեկնարկում
Օրերս Երևանում  տեղի ունեցավ «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում» եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառման արարողությունը։ Ծրագիրն իրականացվում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ կողմից «Ֆրանկլինիա» հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ նախագահ Սարգիս Աղայանը, ով ողջունելով ներկաներին կարևորեց համագործակցային հարաբե...
2020-12-29 14:21:45
Որսդ կտա՞ս, նկարվեմ․․․ «Չստացված և անհաջող» որսորդների արկածները (ֆոտո)
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննված EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին։ Ընդգծենք, որ խոսքը գնում է «Ռենջերը, ոստիկանն ու որսագողը... արգելված որս՝ արգելված վայրում» վերնագրով հրապարակման մասին։ Հիշեցնենք, որ Էդիկ Կարապետյան, Արման Կարապետյան և Արմեն Աբրահամյան անուններով քաղաքացիները բեռնել են որ...
2020-12-29 11:39:57
Ապօրինի ծառահատումները շարունակվում են
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 30 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.866.000 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։
2020-12-28 18:06:21
Կարևոր օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել
Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ կայացել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության /ՇՄԱԳ/ մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը։ Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է  ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից, հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին, ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գո...
2020-12-28 15:54:46
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 15 ցանց
Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. դեկտեմբերի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Մինչ այդ, ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգո...
2020-12-28 13:09:54
Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը
Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
2020-12-28 12:29:07
Համավարակով պայմանավորված CNF-ի կողմից այս տարի աննախադեպ աջակցություն է հատկացվել ՀՀ կառավարությանը
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մոտավորապես մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրոյի աշխատանքներ: Ծրագրերն ուղղված են եղել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այս մասին տեղեկացնում է CNF մամուլի ծառայությունը։ Նշենք, որ Կովիդ-19 համավարակով պայմանավորված CNF-ի կողմից այս տարի աննախադեպ ֆինանսական աջակցություն է հատկացվել ՀՀ կառավարու...
2020-12-25 15:37:38
Հսկողության ուժեղացված միջոցառումներ իրականացվեն Սևանա լճում
2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Ս Իրականացվող գործողությունների շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 22-ին շրջակա միջավայրի ...
2020-12-25 13:33:43
Հաշվարկվել է ավելի քան 92 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնա
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 34 դեպքով հաշվարկվել է 92.596.950 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 88.621.450 ՀՀ դրամի չափով շրջակա միջավ...
2020-12-25 11:47:38
Ավտոմեքենայի բեռնախցիկում շուրջ 500 հատ սիգ է հայտնաբերվել
ԲԸՏՄ–ն հայտնել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանությունից ստացված գրության հիմա վրա Ա.Ս-ի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770.000 ՀՀ դրամի չափով: Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժին: Հիշեցնենք, որ սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի ...
2020-12-24 14:02:24
Հայաստանի անտառներում նախատեսվում է անտառկառավարման նոր մոդել ներդնել
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ. Սիմոնյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պ. Ցուգունյանը։ Նախքան աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին, նրանց աշխատակազմին՝ պատե...
2020-12-23 17:15:38
«Գնացել էր արջ բռնելու»․ Տավուշում ողբերգական դեպք է գրանցվել
Օրերս Տավուշի մարզի Նավուր գյուղում արտակարգ և ցավալի դեպք է տեղի ունեցել։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկություններով՝ Նավուր գյուղի 41-ամյա բնակիչը մոտեցել է արջի որջին, որտեղ կենդանին ձմեռում է, ինչի հետևանքով կենդանին դրսևորել է ագրեսիվ վարք և երիտասարդը մահացել է։  Մեր աղբյուրի խոսքերով․ «Տղամարդը գնացել էր արջ բռնելու, բայց ողբերգական ավարտ է ունեցել»։  Ընդգծենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մշտապես հորդորել և կոչ է արել...
2020-12-23 11:28:07
Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1ծառ» բանաձևով
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավն Արցախի անտառներին և էկոհամակարգերին արտակարգ օգնություն ցուցաբերելու նպատակով: Ծառերն աճեցվելու են FPWC կողմից ստեղծված հատուկ տնկարանում, որտեղ կիրառվում է «թիրախային տնկման հայեցակարգ» (TCP) մեթոդը։ Աճեցման գործընթացը նախատեսվում է մեկնարկել 2021 թվականի մարտ ամսից, իսկ արդեն հոկտեմբեր ամսին...
2020-12-22 20:22:27
Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը 100 տարի անց նորից հայտնաբերվել է (տեսանյութ)
Կենդանաբան Վասիլ Անանյանը տեսանյութ է հրապարակվել, որում չափազանց հազվագյուտ կատվազգի է նկարահանվել։ «Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը 100 տարի հետո նորից հայտնաբերվել է հանրապետությունում»,– գրել է Վասիլ Անանյանը։  «Zoology of the Middle East» ամսագիրը գրել է, որ մանուլը /Otocolobus manul/ հանդիսանում է Կովկասի տարածաշրջանում ամենահազվադեպ հանդիպող կաթնասուններից մեկը։ Վերջին անգամ տեսակը նկատվել է 1920-1930 ական թվականներին Հայաստանի...
2020-12-22 14:17:39
Նախարարը հրատապ հանձնարարականներ է տվել արջի ապօրինի որսի հետ կապված
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ահազանգին՝ կապված արջերի ապօրինի որսի հետ։ Նախարարության հայտարարությամբ ասվում է․ «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։ Նախարարության ներկայացուցիչներն արդեն իսկ կապ են հաստատել ՀՀ ոստիկանության Վայոց...
2020-12-21 16:14:20
«Այս փուլում պետք են խիստ մոտեցումներ»․ Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է բնապահպանների հետ
Օրերս Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում նախարար Ռոմանոս Պետրոսյանի և բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ու անհատների միջև։ Քննարկման թեման պարզ էր՝ ինչպես բարելավել իրավիճակը բնապահպանության ոլորտում։ Նախարարն ի սկզբանե ընդգծեց, որ հանդիպման մասնակիցները «բարիկադների միևնույն կողմում են» և բոլորի շահը մեկն է՝ պետության կայուն զարգացում։  Հանդիպմանը ներկա են եղել բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն իրականացն...
2020-12-21 14:54:35
Սպասվում է ձյուն․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին կեսօրից հետո, 23-24-ին սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ճանապարհներին մերկասառույց։ Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներ...
2020-12-21 11:34:51
Ահազանգ․ Եղեգիսի կիրճում արջերի ակտիվ որս է ընթանում (ֆոտո)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 2020թ․-ի աշնանն Արցախում տեղի ունեցած լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից հետո կտրուկ աճել են ՀՀ-ում տեղի ունեցող իրավախախտումները, հատկապես՝ բնապահպանության ոլորտում։ Տեղի ունեցած ապօրինի անտառհատումներից զատ արձանագրվել են նաև որսագողության դեպքեր։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն օրերս ստացել է ահազանգ Եղեգիսի կիրճում տեղի ունեցած արջի ապօրինի որսի մասին։ «Արեվի» հյուրատ...
2020-12-18 15:05:09
«Բնապահպանը սովորական մարդ է»․ Հարցազրույց Արման Վերմիշյանի հետ (տեսանյութ)
«Բնապահպանը սովորական մարդ է, եթե շատ կարճ ասեմ․․․մարդ, որը հասկանում է՝ ինչ բան է Երկիր մոլորակը, ինչ բան է բնությունը, մարդ, որ տեսնում է իրեն բնության մեջ, տեսնում է իրեն որպես բնության մի մասնիկ, բայց ոչ ընդդեմ բնության և ապրում էայնպես, ինչպես կպատկերացներ, թե բնությունն ինչպիսի ներդաշնակություն է և այդ ներդաշնակության մեջ ինքն ինչ դեր ունի»,– այս մասին «Ազգային գույներ» հաղորդաշարի ընթացքում ասել է Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկ...
2020-12-18 12:12:48
Հիմա մեր ստամոքսի պատճառով վտանգված է նաև Սևանը․․․
«Էկո աղբ» նախաձեռնության հիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանը շարունակում է ահազանգել ՀՀ-ում տեղի ունեցող սիգի ապօրինի որսի մասին։ Վերջինս գրում է․ «Երկիրը վտանգված է, բայց վտանգված է մեր մեջ ապրող անպատասխանատու անհատի պատճառով։ Մենք սովոր ենք պայքարել, երբ մեր մաշկին կամ ոսկորներին է հասնում, սովորենք միայն մեր դռան դեմը մաքրել ու մեր դիմացի ծառը ջրել ... թքած որ մերն ա ոչ միայն բակը ու ծառը այլ ամբողջ երկիրը... Իսկ հիմա մեր ստամոքսի պատճառով վտանգված է նաև Սևանը։ Հիշու՞մ եք այս նկա...
2020-12-17 14:03:35
Համայնքից 147 մլն դրամ գողացած գյուղապետը, շարունակում է զբաղեցնել պաշտոնը
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանըգրում է․ «Միայն Հայաստանում է հնարավոր, որ գյուղի հողերը 2014-2015թթ Լիդիանին ծախելու ընթացքում համայնքից առնվազն 147 միլիոն դրամ (310 հազար դոլար) գողացած Գնդեվազի նախկին գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը, ով իր որդու հետ միասին արդեն 1 տարի է դատվում է այդ գործարքի քննությամբ հարուցված քրեական գործով առաջադրված մեղադրանքներով, առ այսօր շարունակի զբաղեցնել Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ գյուղի վարչական ղեկավարի ...
2020-12-16 11:36:22
Շուրջ 100 ապօրինի հատված ծառ՝ «Թումանյանի անտառտնտեսությունում»
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 98 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 10.497.000 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։ Բնապահպանո...
2020-12-16 10:33:23
«Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Մենյու Փողբեյլին»․․․ Ամուլսարը, սա՛ր է
«Ես չեմ տեսել իր բնապահպանական վնասների վերաբերյալ մանրամասն հաշվետվություն և չեմ կարդացել դա։ Այսինքն, ես մի կողմից գիտեմ օգուտները, բայց մյուս կողմից վնասները․․․ վերջերս առիթ եղավ, տեսաք, թե Սոթքի հանքի հետ կապված ինչ աղմուկ բարձրացավ։ Այսինքն, մենք Հայաստանի 4-րդ հարկատուին կորցնելիս կարելի է ասել՝ վայնասուն ենք բարձրացնում, բայց պոտենցիալ 1-ին հարկատուին ուղղակի չենք թողնում բացվի։ Ամուլսարը կարող է դառնալ համար 1 հարկատուն, իրեն ասում ենք՝ դու մի բացվի, բայց 4-րդ հարկատուն․․․ իրենք 2 ...
2020-12-15 22:00:17
Ապօրինի ծառահատում Վահագնաձոր գյուղի անտառում (տեսանյութ)
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց:Ժամը 20.30-ի սահմաններում ոստիկանները Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է ծառեր:Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել ...
2020-12-15 18:24:21
Հաշվարկվել է ավելի քան 20 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 20.589.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 5.485.930 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 550.000 ՀՀ դրամի չափով վարչական...
2020-12-15 16:22:06
Սպասվում է մառախուղ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 15-ի ցերեկը առանձին շրջաններում, 16-17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-20-ին սպասվում է առանց տեղ...
2020-12-15 14:18:47
Թումանյանի ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել (տեսանյութ)
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 11-ին, ժամը 20-ի սահմաններում, Քարինջ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի 4 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Ուղևորը, որը դարձյալ Վանաձոր քաղաքից է, հայտնել է, որ փայտանյութը պատկանում իրեն, սակայն օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ նա 10 օր առաջ Լոռու մարզի Աթան գյուղի հար...
2020-12-14 15:30:27
Հայտնաբերվել է ավելի քան 200 կգ ապօրինի որսված սիգ
2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ «Սևանի ՃՈ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 7 դեպքով առգրավվել են 794 հատ, ընդհանուր քաշով 234,9 կգ «Սիգ» տեսակի ձուկ: Ինչպես տեղեկացնում է ԲԸՏՄ մա...
2020-12-14 14:03:18
Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 4700 հատ ամառային իշխանի մանրաձուկ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված շուրջ 108 գրամ միջին քաշով 4700 հատ ամառային իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին: Մանրաձկների բաց թողումը կատարվեց Սևանա լճի ափամարձ հատվածում՝ «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքի հարակից հատվածում: 2020 թվականների ընթացքում...
2020-12-11 15:05:18
Ավելի քան 6000 ծառ է տնկվել ի հիշատակ պատերազմում ընկած հերոսների
«Ստեղծված դժվարին իրավիճակում անչափ կարևոր է շարունակել կատարել աշխատանք, որն ապագայում նոր ծիլեր տալու հնարավորություն է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և համայն մարդկության։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ հավատարիմ մնալով իր գաղափարներին, նոյեմբեր ամսվա ընթացքում ձեռնարկել և իրականացրել է ծառատունկ՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին»,– հայտնել է FPWC մամուլի ծառայությունը։  Հաղ...
2020-12-10 16:04:06
Ամբողջ համայնքում ջրամատակարարումն իրականացվել է առանց ջրաչափի
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Լոռի բերդ խոշորացված համայնքի Սվերդլով համայնքում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ Լոռի բերդի խոշորացված համայնքը Սվերդլով համայնքի ջրամատակարարումն իրականացնում է առանց ջրաչափի։ Խախտվել է ՀՀ «Ջրային օրենսգրքի» 27-րդ հոդվածի պահանջը։ Նշանակվել է վարչական տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով: Տրվել է խախտումները վերացնելու մասին հանձնարարական: Հիշեցնենք, որ Հայաստանի Լոռու...
2020-12-10 13:55:21
Ապօրինի ծառահատումները շարունակվում են
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 19 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 663.000 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին։
2020-12-10 10:08:08
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում