Ողջ լրահոսը

«Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ»․ ՇՄՆ-ը՝ սովահար աղվեսի մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է Արտաշատ քաղաքում պահվող աղվեսի մասին ահազանգին՝ գրելով․ «Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգել է Արտաշատ քաղաքի այգում աղվեսի՝ անազատության մեջ, անբարենպաստ պահման պայմանների վերաբերյալ։ Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ և հորդորում՝ զերծ մնալ որևէ կենդանատեսակի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու մերժելի գործելաոճից։ Ոլորտը կարգավորող «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքն այս պահին...
2021-04-13 15:02:01
Կոտրի՛ր վանդակը․ հուզիչ տեսահոլովակ՝ Հայաստանում բանտարկված արջերի մասին (տեսանյութ)
Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը /International Animal Rescue/ անչափ զգացմունքային և հուզիչ անիմացիոն տեսահոլովակ է պատրաստել Հայաստանում բանտարկված գորշ արջերի խնդրի մասին և նախաձեռնել ստորագրահավաք։ Տեսահոլովակում կտեսնեք, թե սովորաբար ինչպես են գորշ արջերը հայտնվում վանդակում․ որսագողության հետևանքով սպանվում է մայր արջը, իսկ քոթոթները կամ դատապարտված են լինում ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ, կամ՝ հայտնվում են փոքր և վատ, սարսափելի պայմաններով վանդակներում։&nbs...
2021-04-13 14:25:11
«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի մասով... (ֆոտո)
Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը գրել է․ «Համաձայն «օդում կախված տարբեր լուրերի» արգելավայրի տարածքի մակերեսը տատանվում է 200 հա-ից մինչև 358 հա-ի սահմաններում. ընդհուպ ավելի մեծ թվեր են հնչեցվում, իհարկե որպես բարի ցանկություն.... Հարգելի հայրենակիցնե՛ր, «կողմնորոշվելու» համար, թե «որտեղով» են անցնում այդ պետական արգելավայրի սահմանները և քանի հեկտար տարածք է ամրագրված պետական արգելավայրի համար, պետք է հիմք ընդունել ՀՀ կառավարութ...
2021-04-13 11:33:58
Ահազանգ․ Արտաշատի այգում աղվեսը տանջամահ է լինում (ֆոտո)
Օրերս EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը Հայաստանում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող հերթական ահազանգն է ստացել։ Խմբագրություն դիմած քաղաքացին օգնություն է խնդրել Արտաշատ քաղաքի այգում անազատ պայմաններում պահվող աղվեսի փրկության գործում։  Ինչպես քաղաքացին նշել է կենդանին գտնվում է շատ վատ վիճակում և սոված է։ Վերջինս ընդգծել է նաև, որ աղվեսը չի քայլում և հավանաբար ոտքը ցավում է։ Կենդանու վանդակը գտնվում է Արտաշատի կենտրոնական այգում։  Ընդգծենք, որ&nb...
2021-04-12 20:42:50
Սահմանվել է փոքր հէկ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկը
«Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը։ Վերոնշյալ գետերի ցանկի սահմանման համար համադրվել են ՀՀ Գիտությունների ա...
2021-04-12 12:22:09
Հրազդանում կրակել, «կացնահարել» և դաժանորեն սպանել են շան (ֆոտո)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:  Օրերս կենդանու նկատմամբ հերթական դաժան դեպքն է արձանագրվել կրկին Հրազդան քաղաքում․ կրակել և այլ վնասվածքներ են պատճառել խնամակալության տակ գտնվող շանը, որի կյանքը փրկել չի հաջողվել։ Ապրիլի 8-ին Հրազդանից Երևան է տեղափոխվել կրակված շունը, սակայն նրա վիճակը ծանր է եղել և նա չի ապրել։  Կենդանաբուժական կլինիկայում արձանագրվել է, որ կենդանու վրա ոչ միայն կրակել են, այլև հարվածներ են հասցրել, հավանաբար, կացինով կամ այլ ն...
2021-04-11 10:10:24
Հայաստանի անտառների հետաքրքիր սնկատեսակներից մեկը (ֆոտո)
Lichens and Fungi of Armenia էջը հետաքրքիր տեղեկատվություն է ներկայացնում սնկատեսակների մասին։ Այս անգամ նրանք պատմել են կարմիր էլֆի բաժակ կոչվող սնկատեսակի մասին․ «Վաղ գարնանը և աշնանը` Հայաստանի անտառներում զբոսնելիս, հաճախ կհանդիպեք Sarcoscypha coccinea սնկատեսակին։ Sarcoscypha coccinea-ն իր արտաքին տեսքի պատճառով անվանում են նաև կարմիր էլֆի բաժակ, կարմիր էլֆի գլխարկ կամ կարմիր գույնի բաժակ։ Sarcoscypha coccinea-ն սապրոտրոֆ սունկ է, սապրոտրոֆ տեսակները մասնակցում են օրգանական մնաց...
2021-04-09 15:51:11
Սարսանգի ջրամբար Սևանի Ծիածանափայլ Իշխանի մանրաձուկ է բաց թողնվել
Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահի հետ քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ անտառկառավարման համատեքստում։ Շրջակա միջավայրի նախարարությունն ...
2021-04-09 12:41:48
Երևանյան լիճ․․․ (ֆոտո)
Սոցիալական ցանցերում տարածվում են լուսանկարներ, որտեղ Հայաստանի տարբեր աղտոտված հատվածներն են։ Օգտատեր Ֆելիքս Քոչարյանը հրապարակել է լուսանկարներ Երևանյան լճից՝ գրելով․ «Էսօրվա գարշահոտությունը չէի բերի ստեղ, եթե մի քանի օր առաջ տեսած չլինեի էն հրապարակումը, թե իբր Երևանյան լիճը մաքրել ենք աղբից։ Հաստատ ձև կա նենց անել, որ գոնե գետով աղբը չհասնի լիճ»։ 
2021-04-08 13:29:35
Հազվագյուտ թռչնատեսակներ՝ Շիրակավանի ջրամբարում․ կիրականացվի պահպանություն (ֆոտո)
Շիրակավան գյուղում գտնվող փոքր ջրամբարի տարածքը, որն այնքան էլ հեռու չէ Ախուրյանի ջրամբարից, դարձել է տարատեսակ թռչունների հավաքատեղի։ Այս մասին հայտնել է Վահան Թումասյանը՝ հայտնելով նաև, որ տարախքում երբեմն նաև կրակոցներ են լսվում և անհրաժեշտություն կա այդ տարածքում պահպանության միջոցառումների։ Պարոն Թումասյանը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում հայտնեց, որ այս տարի թռչունների առատությունը տարածքում աննախադեպ է եղել։  Հրապարակված լուսանկարներում տեսանելի են հազ...
2021-04-08 11:12:11
Արցախում կհիմնվի անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսություն
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նախարարի խորհրդական Հ․ Մարտիրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ն...
2021-04-07 19:39:41
Հայաստանում նոր և յուրահատուկ թռչնատեսակ է գրանցվել (ֆոտո)
Կենդանաբաններ Վասիլ Անանյանի, Անդրանիկ Գյոնջյանի և Գոռ Քալոյանի ուսումնասիրությունները վկայում են Հայաստանի համար նոր թռչնատեսակի՝ Barn Owl /сипуха, Tyto alba/ գրանցման մասին։ Վերջերս կենդանաբանների կողմից հրապարակվել է գիտական հոդված, որում նկարագրվում է այս թռչնատեսակի Հայաստանում հայտնաբերման իրադարձությունների շարքը։ Ցավոք, բոլոր հայտնաբերված առանձնյակները սպանվել են որսորդների կամ այլոց կողմից, իսկ մեկը՝ հայտնվել է վանդակում։ Թռչնատեսակը դեռևս չունի հայերեն ընդունված անվանում, սակայն ...
2021-04-06 15:52:23
Այս բույսերը պահպանության կարիք ունեն․․․ առաջարկ նախարարին (ֆոտո)
Էկոլոգ–փորձագետ Հրաչիկ Միրզոյանը կարևոր տեղեկատվություն է հայտնել Հայաստանում հանդիպող հազվագյուտ բուսատեսակի մասին։ «Արարատի մարզի Գետազարդ գյուղի վարչական տարածքում գտնվող Դվինի բուրգ կոչվող բլրի լանջերին աճում են կարմիրգրքյան Կնճիթաթերթիկ սապատավոր /Rhinopetalum gibbosum/ և խիստ հազվադեպ հանդիպող Վարդակակաչ երկծաղիկ /Tulipa biflora - սա կարմիրգրքային չէ/ բուսատեսակների հազարավոր բույսեր։ Առաջարկում եմ ձեռնարկել միջոցառումներ նշված բուսատեսակների սահմանափակ այս աճելավայրի պահպանութ...
2021-04-06 14:34:55
Ազատի ջրամբար՝ ամբողջովին թոռերի մեջ (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատեր Հրանտ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «03/04/2021 Ազատի ջրամբար, ամբողջովին թոռերի մեջ»։  Վերջինիս ահազանգին արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարությունը․ «Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ուսումնասիրել են բարձրաձայնված բնապահպանական իրավախախտման վերաբերյալ նյութը։ Նախարարի տեղակալի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրե...
2021-04-06 14:11:18
Պետք է փոխվեն ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը
Մեր երկրում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտը վերանայելու, ինստիտուցիոնալ առումով վերաձևավորելու և փորձքագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա։ Սա շրջակա միջավայրի նախարարության առջև ծառացած մտահոգիչ և առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որին պետք է հանգուցալուծում տալ 2021 թվականի ընթացքում։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ամիսներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը «...
2021-04-05 15:21:47
Սևանա լճի մակարդակի փոփոխությունները
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է տվյալներ մարտի 29-ապրիլի 4 ընկած ժամանակահատվածում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի մասին։ Սևանա լճի մակարդակը մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.64մ (04.04.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19սմ-ով, իսկ 2021թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 12սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.449մլն. մ&s...
2021-04-05 12:27:50
Բենզասղոցով ապօրինի հատել է բոխու և կաղնու ծառեր․․․ (տեսանյութ)
Մարտի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանները Կուրթան գյուղի տարածքում շրջայցի ժամանակ ստուգել են Եղեգնուտ գյուղի 28-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ մարտի 15-ին նա բենզասղոցով Եղեգնուտ գյուղի հանդամասից ապօրինի հատել է բոխու և կաղնու ծառեր, իսկ փայտանյութը վաճառել 25-ամյա ուղևորին, որը Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ է, և պատրաստվում էր փայ...
2021-04-02 16:47:18
Փոշու պարունակությունը՝ Երևանում․ ո՞րն է «ամենափոշոտ» վարչական շրջանը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նոր տվյալներ հաղորդում Երևանում մթնոլորտային օդի որակի մասին մարտի 25-31 ընկած ժամանակահատվածում։  Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Նոր Նորքում՝ մարտի 29-ին և 30-ին, Շենգավիթում՝ մարտի 28-ին և 31-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը և ծծմբի երկօքսիդի պարունակությունը չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնց...
2021-04-02 14:40:01
Ի՞նչ սպասել․ Ապրիլ ամսվա կլիմայական բնութագիրը
Ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +4.7⁰C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6⁰C: Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7⁰C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում է բացասական ջերմաստիճան): Ապրիլի կեսերին 2000 մետրից բարձր վայրերում դիտվում է օդի ...
2021-04-02 11:10:57
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 01-ին, 02-ի գիշերը, 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 02-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում՝ մարտի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 01-ին, 02-ի և 03-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-ի ցերեկը՝ հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավ-ա...
2021-03-29 16:21:50
Արենիում կրակել են շան վրա. հերթական ահազանգը
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման հերթական դեպքն է արձանագրվել։ Այս անգամ ահազանգ է հնչել Վայոց ձորի մարզի Արենի համայնքից։ Շան վրա կրակել են, ինչի հետևանքով վերջինս ստացել է ծանր վնասվածքներ և տեղափոխվել է Երևան։  Կենդանասերների օգնությամբ շանը հնարավոր է եղել փրկել և այժմ նա վերականգնվում է։  Կենդանաբուժական կլինիկայի կողմից տրամադրված տեղեկանքով ասվում է․ «Ախտորոշման նպատակով կատարված ռենտգեն նկարում հայտնաբերվեցին մետաղյա տձև բերկորավոր գոյացություններ, որոն...
2021-03-29 15:24:36
Արաբ շեյխերն Ադրբեջանում կռունկի շատ հազվագյուտ տեսակ են սպանել (տեսանյութ)
Մերձավոր Արևելքի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի թռչնաբանական միությունը (OSME - the Ornithological Society of the Middle East, the Caucasus & Central Asia) հրապարակել է Ադրբեջանի տարածքում որսված հազվագյուտ և շատ խոցելի թռչնատեսակների լուսանկարներ։ Զուլֆու Ֆարաջլին գրում է․ «Ես կցանկանայի առաջին գրառումն իմ երկրի՝ Ադրբեջանի մասին լիներ բնապահպանության շուրջ գեղեցիկ նորություն, սակայն, ցավոք, ես ստիպված եմ լրիվ հակառակն անել»։  Վերջինս հայտնել է` հայտնաբերվել է, որ Ադրբեջան...
2021-03-29 11:38:03
«Ամբողջ բակն ու շունն արյան մեջ էր»․ Զովունիում կրակել են շան վրա (ֆոտո)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: Մարտի 26–ի գիշերը Զովունի գյուղում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել։ Զովունի 4-րդ փողոցի բնակիչ՝ ստերջացված և տարբերանշանով շունը հրազենային վնասվածքով այժմ գտնվում է կենդանաբուժական կլինիկայում։  Տարածքում շունն ուներ խնամակալներ, որոնցից մեկը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում պատմել է․ «Երեխան եկավ ներս, ասաց, որ բակում արյան հետքեր է նկատել։ Դուրս ե...
2021-03-27 22:26:39
«Էս տղեն մի պարզ, աշխատասեր գյուղացի տղա էր»․ ճանաչվել է նաև Գնդեվազի Գարոյի մարմինը
Օրերս հայտնի է դարձել, որ Գնդեվազ գյուղի բնակիչ, Ամուլսարի պահապան Գարիկ Հարությունյանը ևս հերոսաբար զոհվել է Արցախի համար պատերազմում։ Հարզատները և գաղափարակից ընկերները բազմաթիվ գրառումներ են արել ուղղված Գարիկի հիշատակին։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։  Գնդեվազի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Չգիտեմ ինչ գրել, բառերը քարանում են, հարազատ, երանի հնարավոր լիներ ժամանակի կառավարման վահանակ ունենալ ու բոլոր զոհվածներին հետ բերել... Հոգուդ հանգստություն եղբայր, քեզ հիշ...
2021-03-27 17:41:10
Հրազդանում շանը ենթարկել են անմարդկային տանջանքների․ արնահոսում է բոլոր տեղերից (տեսանյութ)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: Այսօր՝ մարտի 25-ին, կենդանու նկատմամբ առանձնակի դաժանության դեպք է արձանագրվել։ Հրազդան քաղաքում կենդանասեր Սուսաննա Անանյանը սարսափելի տեսարանի է ականտես եղել։  EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ականատես Սուսաննա Անանյանը պատմել է․ «Այսօր գերեզմանատների տակի մայրուղիով երթևեկում էինք, մեկ էլ դիմացից եկող մեքենա տեսանք, որը հետևից շուն էր քարշ տալիս։ Մեր մեքենայով շարժվեցինք նրա հետևից, մե...
2021-03-25 18:06:43
«Լիդիան» ՓԲԸ-ն Արփա գետից ջուր չի վերցնի
Շրջակա միջավայրի նախարարությունը Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության բողոքի հիման վրա մերժել է Լիդիանի ներկայացրած ջրօգտագործման հայտը, որով նրանք Արփա գետից 41,3 լ/վրկ ջուր վերցնելու իրավունք էին ուզում ստանալ Ամուլսարում գործունեություն իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանը։  Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N...
2021-03-25 13:49:05
Ինչպիսին է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկանում ենք մարտի 15-21-ը ընկած ժամանակահատվածում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունների մասին։  Սևանա լճի մակարդակը մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.60մ (21.03.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 8սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.604մլն.մ³, ...
2021-03-25 11:04:22
Հնարավոր է ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում mարտի 24-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, 26-ի երեկոյան ժամերին, 27-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում mարտի 24-ի ցերեկը, 25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում ինտենսիվ։Մարտի 26-ի գիշերը, 2...
2021-03-24 14:59:44
Գողություն և հողերի փչացում․ հարուցվել են քրեական գործեր
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվոմ են ուսումնասիրություններ բնապահպանության տարբեր ենթաոլորտներում իրականացվող գործընթացների իրավաչափության և օրենսդրության պահանջների համապատասխանության առնչությամբ: Մասնավորապես, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գործունեությանը վերաբերող ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուղարկած փաստաթղթերի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով 2020թ.-ի ապրիլին ստեղված հանձնաժող...
2021-03-23 12:28:22
Ստեփանավանում կրակել են շան վրա․ դաժան վերաբերմունքը շարունակվում է (ֆոտո)
ՀՀ–ում շարունակվում են արձանագրվել դաժան վերաբերմունքի դրսևորումներ կենդանիների նկատմամբ։ Վերջին օրերի ընթացքում ստացվել են մի քանի ահազանգեր հրազենային վիրավորումներով կենդանիների մասին։ Դեռ որոշ մարդիկ շարունակում են վնասել կենդանիներին՝ անտեսելով նախատեսված քրեական պատասխանատվությունը, այն պատճառով նաև, որ իրավապահ մարմինների կողմից չեն ձեռնարկվում բավարար քայլեր այն կիրառելի դարձնելու ուղղությամբ։  Այսպիսով, օրերս Ստեփանավան քաղաքից Երևանի կենդանաբուժական կլինիկաներից մեկն է տեղա...
2021-03-22 17:23:54
Մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի 2-րդ փուլը
Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և տարածքի սոցիալ-տնտեսական խնդիրները կանոնակարգելու նպատակով 2020 թվականին մեկնարկեց Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան որսի փորձարարական ծրագիրը։ 2020 թվականին Շրջակա միջավայրի նախարարության և ձկնորսների միջև կնքվել էին 255 պայմանգրեր՝ շուրջ 236 տոննա սիգ որս իրականացնելու համար: Կնքված պայմանագրերի վերջնաժամկետ էր սահմանվել 2020թ. դեկտեմբերի 1-ը: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կահավորվել էին Սևանա լիճ մուտքի...
2021-03-22 12:13:57
Կարմիր գիծ․ ֆիլմ կլիմայի փոփոխության մասին (տեսանյութ)
«Կարմիր գիծ»․ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ներկայացնում է տեղեկատվական ֆիլմ կլիմայի փոփոխության ազդեցության մասին։  Կլիմայի փոփոխության ազդեցությամբ կանխատեսվում են հիմնարար փոփոխություններ թե՛ մարդկանց, թե՛ էկոհամակարգերի, թե՛ ամբողջ Երկիր մոլորակի համար։ Իսկ ի՞նչ է կլիմայի փոփոխությունը, ի՞նչ սպասել և ի՞նչ անել․․․ այս հարցերի և դրանց պատասխանների մասին մարդիկ  իրականում քիչ տեղեկություններ ունեն։  «Բոլորը լսել են նրա մասին, բայց ոչ ոք մինչև վե...
2021-03-22 11:43:52
Ինչո՞ւ են այս տարվա մարտին հաճախակի նկատվում ցուրտ օդային հոսանքների ներխուժումներ
2021 թվականի մարտն աչքի է ընկնում առավել շեշտված եղանակակլիմայական պայմանների փոփոխություններով, որոնց պատճառը հյուսիս-արևմուտքից նկատվող հաճախակի ցուրտ օդային հոսանքների ներխուժումներն են։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Այս երևույթի հիմնական պատճառը Ռուսաստանի եվրոպական տարածքում այս տարի դիտված խիստ ցուրտ ձմեռն է: Ներկա պահին նույնպես Ռուսաստանի եվրոպական տարածքում և Եվրոպայում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 5-6 աստիճանով, առկա է կայուն ...
2021-03-21 12:22:50
Ո՞րն է իսկական ձնծաղիկը․․․
Բուսական աշխարհի գիտակ Թամար Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանում է հարցին, թե ո՞րն է իսկական ձնծաղիկը: «Ձնծաղիկ անունով մեր ֆլորայում գրանցված է Merendera լատիներեն անունով բույսը, որը շատերին հայտնի է խլոպուզ անունով: Այն բույսը, որն անգլերեն կոչվում է Snowdrop, իսկ ռուսերեն Подснежник, Հայաստանի ֆլորայում գրանցված է որպես Ձմեռնածաղիկ: Ձնծաղիկ անվանվող մյուս բույսը շնդեղն է, որը շատ նման է մերենդերային: Մեծ հաշվող, ձնծաղիկ կարելի է անվանել ձյան հետ աճող բոլոր բույսերը, սակայն ե...
2021-03-20 12:18:53
Երևանի կենտրոնում կրակել և սպանել են կատվի (ֆոտո)
Օրերս, Երևանի Կենտրոն համայնքում զենքի կիրառմամբ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպք է արձանագրվել։ Դեռևս անհայտ անձը կրակել է կատվին, ինչի հետևանքով կենդանուն ենթարկել են էֆթանազիայի։  Կենդանասերները նկատել են վիրավոր կենդանուն Երևանի Երվանդ Քոչար փողոցում, այնուհետև կենդանասեր Հրանտ Դավոյանը կրակված կենդանուն տեղափոխել է կենդանաբուժական կլինիկա, որտեղ փորձել են նրան օգնություն ցուցաբերել, սակայն վնասվածքները եղել են կյանքի հետ անհամատեղելի։  Կենդանաբուժական եզրակացությամբ ...
2021-03-17 15:08:38
Անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու համար
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել՝ անտառապահին կաշառք տալու, կաշառք ստանալու և ապօրինի ծառահատման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված արձանագրության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի հիման վրա ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապա...
2021-03-15 15:11:55
Թե ինչու պետք է մերժվի «Լիդիանի» ջրօգտագործման հայտը
Ինչպես տեղյակ եք հանքահենները դիմել են ՇՄ նախարարություն Արփա գետից՝ Կեչուտի ջրամբարից ներքև ընկած հատվածից, ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ Ներկայացնում ենք ՀԲՃ-ի առարկությունները, որոնք ուղարկվել են նախարարին, և որոնց հիմքով մենք գտնում ենք, որ այս հայտը պետք է մերժվի։ 1. Հավաստի չէ և ըստ էության կատարված չէ կառավարության 2003թ-ի 218-Ն որոշման մեջ նշված հետևյալ պահանջը․ «Ջրառի ռեժիմն ըստ ամիսների՝ պայմանավորված ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքի և այդ հատվածում այլ ջրօգտագործ...
2021-03-15 13:32:48
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Հանրապետության տարածքում՝ մարտի 15-ին՝ կեսօրից հետո, 16-19-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին...
2021-03-15 12:28:12
Ե՞րբ է Արարատյան դաշտում կանխատեսվում ծիրանենու համատարած ծաղկումը
Մարտի 21-25-ին Արարատյան դաշտում կանխատեսվում է Ծիրանենու համատարած ծաղկում։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։  Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում։ Աշնանացանի համար վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել։ Մարտի սկզբին հովտային շրջաններում եղանակային պայմանները նպաստավոր են եղել դաշտային աշխատանքներ իրականացնելու համար։ Խաղողի դաշտերում կատարվել է այգեբաց և էտ։ Հովտային շրջաններում գրանցված բարձր...
2021-03-15 10:39:12
40-ամյա թթենին վիրավոր կանգնած է բակում․․․ (ֆոտո)
Օրերս Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Շերամի 105 հասցեում ապօրինի ծառահատում է իրականացվում:  Ստորաբաժանման մասնագետները գնացել են դեպքի վայր և կանխել ծառի տապալումը: Ծառահատումն իրականացվում էր բակային տարածքում: Մեղադրանքին ի պատասխան` քաղաքացին սկսել է պնդել, թե տարածքը սեփականաշնորհված է, և այնտեղ աճող ծառերի ճակատագիրն ինքն է վճռում: Սեփականության վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել: Դեպքի...
2021-03-12 15:54:54
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում