Ի՞նչ եղանակ սպասել հունիս ամսին

2021 թվականի հունիս ամսվա կլիմայական բնութագիրը

Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն: Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որը ամենաերկարն է տարվա ընթացքում: Նախորդ ամսվա համեմատությամբ միջին օրական ջերմաստիճանը բարձր է լինում 3-4 աստիճանով և հասնում է Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում,Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +11…+14⁰C, Լոռիում` +13…+15⁰C, Տավուշում, Սյունիքի նախալեռներում` +17…+19⁰C, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում` +20...+23⁰C: Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 20.6⁰C է, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 39.4⁰C (1998թ., հունիսի 22), իսկ բացարձակ նվազագույնը` 1.7⁰C (1967թ., հունիսի 5):

Հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը հունիսին գրանցվել է Կապանում` 42⁰C:

Շատ շոգ հունիսներ գրանցվել են 1932, 1941, 1949, 1985, 1989, 2006, 2012 թթ-ին, երբ օդի ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:
Զով հունիսներ եղել են 1933, 1967, 1968, 1978թթ-ին, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2-3 աստիճանով:

Հունիս ամսվա եղանակային ռեժիմի և տեղումների բաշխման էական առանձնահատկությունն է հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում` ամսվա առաջին կեսին դեռևս զգալի է ցիկլոնների, մթնոլորտային ճակատների, ինչպես նաև ներզանգվածային պրոցեսների առկայությունը:
Ամսվա երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները գտնվում են մերձավոր արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով տեղումների քանակը զգալիորեն պակասում է:

Հունիս ամսին տեղումների առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 120-130մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և նրա նախալեռներում` 20-30մմ:

Առավել խոնավ հունիսներ եղել են 1957, 1960, 1963, 1988, 1999, 2011թթ-ին, իսկ առավել չորային 1943, 1949, 1970, 1982, 1987, 2000, 2012թթ-ին:

Մայիսի համեմատությամբ որոշակիորեն պակասում է ամպամածության քանակը և երկնակամարի միայն 40-55% ծածկված է լինում ամպերով, գերակշռում են կոնվեկտիվ բնույթի՝ հիմնականում կույտավոր և կույտանձրևային ամպերը:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ: Հորդառատ անձրևները լեռնային շրջաններում պատճառ են հանդիսանում սելավների, որոնք կարող են տնտեսությանը զգալի վնաս հասցնել:

Եղանակի կանխատեսում 2021թ. հունիս ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր,

Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22...+23 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +14...+16 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +37...+38 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2...+4 աստիճան, առավելագույնը՝ +38...+39 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 17-29մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,

Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +14...+16 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +3...+6 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +30...+33 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -2...-5 աստիճան, առավելագույնը՝ +30...+33 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 67-85մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16...+18 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +4...+7 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +30...+33 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -1...+1 աստիճան, առավելագույնը՝ +32...+34 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 95-127մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+20 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +11...+14 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +34..+37 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +1...+3 աստիճան, առավելագույնը՝ +34...+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 91-104մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում` +22...+23 աստիճան, լեռնային շրջաններում` +14...+16 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +14...+16 աստիճան, լեռնային շրջաններում՝ +5...+8 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +36...+38 աստիճան, լեռնային շրջաններում՝ +29...+31 աստիճան (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +2...+4 աստիճան, լեռնային շրջաններում՝ -2...-3 աստիճան, առավելագույնը նախալեռնային շրջաններում +34...+36 աստիճան, լեռնային շրջաններում՝ +27...+29 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 34-46մմ, լեռնային շրջաններում՝ 70-71մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +22...+25 աստիճան, նախալեռնային շրջաններում` +15...+17 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև +12...+15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +5...+8 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +36...+39 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +30...+33 աստիճան (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ +2...+4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 0...-1 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում +38...+41 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32...+33 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում` 31-66մմ, նախալեռնային շրջաններում՝ 54-99մմ): :

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22...+23 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +13...+15 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +36...+38 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2...+4 աստիճան, առավելագույնը՝ +38...+39 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 17-29մմ):

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում