Սևանում ձկան արդյունագործական որսը սկսվել է

Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թվականի հաշվառման տվյալների համաձայն Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ընդհանուր պաշարը կազմել է մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակներում 2021 թվականի օգտագործման համար սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ

2021թ. մարտի 25-ից սկսվել է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը: Հայտերը ընդունվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում և 5 մասնաճյուղերում մինչև ապրիլի 8-ը ներառյալ

Ներկա դրությամբ կնքված է 303 պայմանագիր 221164 կգ սիգի որս իրականացնելու համար։

Ձկան արդյունագործական որսն սկսվել է իրականացվել 2021թ․ մայիսի 14-ից։ Որսի համար սահմանված և կահավորված 25 կետերից որսն իրականացվել է 17 կետերից։

169 կնքված պայմանագրով 14․05․21-09․06․21թթ․ ընթացքում որսվել է 21855,5 կգ սիգ տեսակի ձուկ։

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցների կողմից կշռվում է 17 կետերից արդյունագործական որս իրականացնող ձկնորսների կողմից որսված սիգ տեսակի ձուկը և տվյալները մուտքագրվում են որսի հաշվառման գրանցամատյաններում։
Արագ արձագանքման խմբի կողմից իրականացվում է ամենօրյա հսկողություն Սևանա լճի ամբողջ երկայնքով՝ արդյունագործական որսը վերահսկելու, ինչպես նաև ապօրինի ձկնորսությունը կանխարգելելու նպատակով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում