Թարմ հետքերով ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)
![](https://econews.am/disk/26-05-21/4e07b78f99cd8fe03f9650625475847f.jpg)
Մայիսի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արծվաբերդի անտառներից փայտանյութով բեռնված առանց համարանիշերի մի բեռնատար է գնում դեպի Ճամբարակ:
Անհետաձգելի միջոցառումներով «Հորիզոնի աղբյուր» կոչվող հանդամասից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերեցին Ճամբարակ քաղաքի 48-ամյա բնակչի 6 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան։
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ «Հորիզոնի աղբյուր» կոչվող հանդամասում ծառեր է ապօրինի հատել։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նույն օրը, դարձյալ «Հորիզոնի աղբյուր» հանդամասում, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգեցին Թթուջուր գյուղի 52-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան։
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ հանդամասից ապօրինի ծառեր է հատել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հիշյալ դեպքերով նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Նախապատրաստվում են նյութեր:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)