Սև լճի մասին․․․ նախկին նախարարը փաստեր է ներկայացնում (ֆոտո)

Սև լճի մասին

ադրբեջանական կողմի միակ ապացույցը, որը լայնորեն շրջանառվում է ադրբեջանական մամուլում այն է, որ 1987թ. նոյեմբերի 17-ին ադրբեջանի մինիստրների սովետի որոշմամբ ստեղծվել Գարագյոլի պետական արգելոցը, որի մեջ մտնում է Սև լիճը ("Гарагёльский заповедник, созданного постановлением Совета Министров Азербайджанской ССР от 17 ноября 1987 года")։

Իրականում այդ ժամանակ ստեղծվել է Սևլիճ-Գարագյոլ միջհանրապետական արգելոցը, և նման մի որոշում ստորագրվել է նաև Հայաստանի մինիստրների սովետի կողմից։

Արգելոցը գտնվում էր Հայկական ՍՍՀ Գորիսի և ադրբեջանական ՍՍՀ Լաչինի շրջաններում, ընդ որում լճի միայն հյուսի-արևելյան մի փոքր մասն էր որ գտնվում էր սահմանից այն կողմ, իսկ արգելոցը պահպանվել է Հայաստանի կողմից և աշխատակիցները միշտ եղել են հայաստանցիները։

Սա նշանակում է, որ Սև լիճը որևէ կերպ, որևէ հիմնավորմամբ, որևէ քարտեզով, որևէ ժամանակաշրջանում չի եղել ու չի կարող լինել ադրբեջանի կազմում։

Կից՝ 1990 թվականին հրապարակված Заповедники СССР. Заповедники Кавказа / Под общ. ред. В. Е. Соколова, Е. Е. Сыроечковского. — М.: Мысль, 1990. — 365, [2] с.: ил., карт. — С. 320. ISBN 5-244-00432-8 հրապարակումը)

 

Շրջակա միջավայրի նախկին  նախարար Էրիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: 

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում