Հայկական ատոմային էլեկտրակայանում աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներ կիրականացվեն

2021թ․–ի մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, և ժամը 11։45-ից էներգաբլոկն անջատվեց ՀՀ էներգահամակարգից․ ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տևողությամբ, ինչը պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով:

ՀԱԷԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՊՆՎ-2021-ի ընթացքում նախատեսվող հիմնական աշխատանքներն են՝ ռեակտորի հիմնանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ; ռեակտորային կայանքի վերին բլոկի խցարար մակերևույթների արդիականացման աշխատանքներ; ռեակտորի իրանի թրծաթողում; ռեակտորի իրանի մետաղի վերահսկում թրծաթողումից առաջ և հետո; միջուկային վառելիքի պահման ավազանի և ճնշման փոխհատուցչի նորոգում; շոգեգեներատորների հիմնանորոգում և շոգեգեներատորների խողովակափնջի մրրկահոսանային վերահսկում; շոգեգեներատորների կոմպոզիտային եռակցման կարանների վերահսկում; գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ նորոգում; ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացում; ճնշման փոխհատուցչի և շոգեգեներատորների ապահովիչ կափույրների հիմնանորոգում; №3 և №4 տուրբինների ընթացիկ նորոգում; №3 գեներատորի միջին նորոգում; №4 գեներատորի հիմնանորոգում; АТ-1 ավտոտրանսֆորմատորի ընթացիկ նորոգում; ներռեակտորային վերահսկման համակարգի արդիականացում; ստուգիչ-չափիչ սարքերի լրակազմերի փոխարինում, ստուգիչ մալուխների փոխարինում շոգեգեներատորների բոքսի սահմաններում; տեղեկատվահաշվողական համակարգի լրացուցիչ պարամետրերի մոնտաժում:

ՊՆՎ-2021-ի նախատեսվող աշխատանքներին մասնակցելու են ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները: Էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հոկտեմբերի 2-ին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում