Ողջ լրահոսը

Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի ցանցեր
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը շարունակում է հատուկ հերթապահություն իրականացրել Սևանա լճի վրա։ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց: Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով: Սևանա լճում ապօրինի...
2021-05-14 15:44:15
Լոռու մարզի Ուռուտ գյուղը ոչ ասեց հանքերին
«Լոռու մարզի Ուռուտ գյուղը ոչ ասեց հանքերին»,– այս մասին այսօր հայտնել է «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը։  Նշենք, որ խոսքը գնում է Լոռու մարզի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) 2021-2024թթ. նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներին, որը նախաձեռնել էր «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն: Արձանագրությամբ ասվում է․ «․․․մայ...
2021-05-14 13:40:12
Հայաստանը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է
Օրերս Կառավարության նիստին հավանության է արժանացել «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 749 – Լ որոշումը։  Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված չէ կլիմայի փոփոխության հարմարվողականության շրջանակներում իրականացվող գործողությունների համակարգված իրականացման մեխանիզմ: Հայաստանի Հանրապետությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի ...
2021-05-13 19:31:00
Գլաձոր համայնքում հանրային քննարկումը ևս չկայացավ
Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքը տեղեկացնում է չկայացած հանրային լսումների մասին։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «Մայիսի 11-ին, Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի դպրոցի դահլիճում կայանալիք հանրային լսումը` Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին դաշտային աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տալու համար, չկայացավ՝ բնակիչների հանրային լսմանը դեմ լինելու և նրանց կողմից հանրային լսման համար նախատ...
2021-05-13 14:13:52
Կանաչ մշակույթը՝ ՀՀ զարգացման նոր տեսլական․ գերժամանակակից արևային տեխնոլոգիաներն այժմ նաև Բաղրամյան 26-ում են
Դեռևս 2019թ Լոս Անջելեսում կայացած Հայաստան Համահայկական հիմնադրամի կազմակերպած Տելեթոնի ժամանակ Միացյալ նահանգներում գործող LA Solar ընկերությունը, Հիմնադրամի հետ պայմանավորվածությամբ, հանձն առավ վերականգնվող էներգիայի արևային կայաններ նվիրաբերել պետական կարևոր նշանակություն ունեցող կառույցների կարիքները հոգալու համար, ինչը բերելու էր կոմունալ վճարների էական կրճատման և պետական բյուջեի խնայողության: Արդեն 2020թ. ընթացքում LA Solar ընկերության ՀՀ–ում գործող իր մասնաճյուղ հանդիսացող SOLARA ...
2021-05-11 19:13:22
Ձկնորսություն՝ Ախուրյանի ջրամբարում
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է Ախուրյանի ջրամբարում արդյունագործական նպատակներով ձկնորսություն իրականացնելու դիմում-հայտերի ընդունում։  Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների, Շիրակի մարզի Ախուրյանի ջրամբարում իրականացվել է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ: Հաշվառման արդյունքում Ախուրյանի ջրամբարում արձանագրվել են հետևյալ ձկնատեսակների արդյունագործական պաշարներ՝ կարաս, կողակ, ծածան, փեփուղ, մանրաթեփուղ, լոքո, ենթաբե...
2021-05-11 11:09:24
«Գամփռի ձագը մղկտում է ցավից»․ Հայաստանում շարունակվում են «վայրենի բարքերը» (տեսանյութ)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: Հայաստանում կենդանիների նկատմամբ վերաբերմունքը և խնամքի մեթոդները հաճախ շարունակում են մնալ միջնադարյան, վայրենի և ոչ մասնագիտական, իսկ շատ դեպքերում նաև՝ դաժան։ Այս տեսանյութը «Հայկական Գելխեղդ» սոց․ խմբում բեռնել է Ջանգիր անունով օգտատերը, որը հավանաբար նաև եզդի համայնքի ներկայացուցիչ է։  Տեսանյութում երկու տղամարդ դաշտային պայմաններում ակնհայտորեն ոչ ստերիլ, ավելին՝ կեղտոտ և ժանգոտված մկրատով, առանց ց...
2021-05-10 20:23:46
Ձյուն և ջերմաստիճանի կտրուկ անկում Հայաստանում
Ինչպես և կանխատեսվել էր մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում նաև ձևավորվել է ձնածածկույթ։ Այս երևույթի պատճառը Սև ծովի շրջաններից ներթափանցած ցուրտ մթնոլորտային ճակատն էր, որն իր հետ բերեց ջերմաստիճանի կտրուկ անկում։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։  Անցած գիշեր Աշոցքի հատվածում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -6, Ամասիայում և Ծաղկահովտում` -3, Տաշիրում, Գյումրիում և Արթիկու...
2021-05-10 15:40:37
Մեղվակերների մասին ահազանգն ուղարկվել է ԲԸՏՄ․ Շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ահազանգին կապված մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների հետ։ Հարթակի կողմից հրապարակված լուսանկարում ոսկեգույն մեղվակեր է, բայց Հայաստանում հանդիպում է նաև մեղվակերների հազվագյուտ՝ կանաչ տեսակը, որը նաև ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ որպես Կանաչ մեղվակերների վտանգման հիմնական գործոն նշվում է՝ քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քա...
2021-05-10 13:45:52
Ահազանգ․ «Հիմա ինչպե՞ս չասես՝ SOS Ախթալա․․․» (ֆոտո)
Օրերս «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանն ահազանգել է Դեբեդ գետ թափվող նյութերի մասին։ Գրառմամբ մասնավորապես ասվում է․ «Հենց հիմա ահազանգ ստացանք, այն մասին, որ հենց այս պահին Ախթալա համայնքի Արամյյանցի դղյակին կից, պայթուցիկների ձորի պոչամբարից և նրան հարակից թափոնակույտերից, սելաֆաջրերը խառնվելով թափոնների հետ հոսում և խառնվում են Դեբեդ գետին, բայց մինչև Դեբեդ գետ հասնելը, նրանք պարտադիր անցնում են տնամերձ հողամասերով և այդ թափոնների մի մասը մնալու է այդ...
2021-05-10 11:25:23
Հերթական «բնապահպանը»՝ կարմիրգրքյան արջի որսորդ
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մայիսի 7-ին, ժամը 06.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ արջի կծած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի 58-ամյա մի բնակիչ: Պաշտոնական տեղեկատվությամբ ասվում է․ «Անտառապահ տղամարդը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, որ ժամը 05.30-ի սահմաններում ստուգայց-շրջագայություն է կատարել, որի ժամանակ արջը հարձակվել է իր վրա և պատճառել մարմնական վնասվածք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է...
2021-05-09 11:04:49
«Գյյյուլում ու վայելում ենք»․ Մեղվակերները՝ մեղվաբույծների զոհ (ֆոտո)
Օրերս մեղվաբուծությամբ զբաղվողների սոց․ հարթակներում հայտնվեց մի հրապարակում, որտեղ ակնհայտ ապօրինի գործողություններ են տեղի ունեցել մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ։ Մեղվակերները, ըստ հրապարակման, մշտապես հանդիսանում են մեղվաբույծների բիզնես շահերի զոհը, քանի որ վերջիններս ևս բնականորեն օգտվում են մեղուներից։ Մեղվակերները սնվում են միջատներով, առավելապես՝ մեղուներով։  «Մեղվաբուծություն» կոչվող ֆեյսբուքյան խմբում Հովհաննես Սիմոնյան անունով մեղվաբույծի կողմից հրապարակվեցին ցանցի մե...
2021-05-07 14:39:56
Զգուշացում ՀՀ կառավարությանը․ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը՝ Ամուլսարի ծրագրի մասին
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը հայտնում է․ «Էկոլուր կազմակերպությունն ու CEE Bankwatch-ը բողոք էին ներկայացրել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն այն կապակցությամբ, որ Ամուլսարում ոսկու հանքի ծրագիրը խախտում է կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Ամուլսարի տարածքը ներառված է Բեռնի կոնվենցիայով նախատեսված «Էմերալդ» գոտում՝ այսինքն կենսաբազմազանության առումով արժեքավոր և պաշտպանության ենթական տարածք է: Ապրիլի 30-ի պաշտոնական գրությամբ Կոնվենցիայի ք...
2021-05-05 22:22:24
Սևանա լճից դուրս է բերվել 20 ձկնորսական ապօրինի ցանց
Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ Լճից դուրս է բերվել մանրաձուկ որսալու թվով 20 ապօրինի ցանց և ցանցերում առկա 230 հատ մանրաձուկ։ Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով: Տարիներ շարունակ Սևանա լճի կենսաբազմազանության օգտագործումը հիմնականում ընթացել է առանց հաշվի առնելու կենսապաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները։ Օգտագործման այսպիսի մոտեցման արդյունքում աստիճանաբա...
2021-05-03 16:08:40
Ահա՛, թե ինչի է հանգեցնում գետում դրված ու մոռացած դնովի ցանցը (ֆոտո)
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանն ահազանգել է ապօրինի որսի դեպքերի մասին՝ գրելով․ «Սյունիքի մարզում հերթական ուսումնասիրություններ կատարելու ընթացքում հաճախ եմ հանդիպում ձկնորսների, ովքեր զարմանում են, թե ինչու չի կարելի սիրողական ձկնորսություն կատարել էկրաններով, ցանցերով, ուռկաններով։ Բացատրում եմ, որ դա արգելված է օրենքով, կառավարության որոշումներով, նախարարի հրամաններով։ Առաջին արձագանքը լինում է այն, թե գիտենք ովքեր են այդ օրենքներ գրողները, թե գործից բան չե...
2021-05-03 14:02:50
«Աղջկա ձեռք էր, որ պահում էր նոր պոկած կովկասյան արքայածաղիկների մի մեծ փունջ․․․»
«Երեկ հրապարակված մի նկար տեսա խմբերից մեկում: Աղջկա ձեռք էր, որ պահում էր նոր պոկած կովկասյան արքայածաղիկների մի մեծ փունջ: Հաշվեցի մոտավորապես 30-35 ծաղիկ: Կան բույսեր, որոնք մի արմատից ունենում են մի քանի ցողուններ, սակայն այս չնաշխարհիկ բույսը միայնակ ցողուն է ունենում: Այսինքն, աղջիկներից միայն մեկը պոկել էր մոտ երեսուն առանձնյակ, երեսուն բույս»,– գչել է Թամար Գալստյանը՝ շարունակելով,– «Արքայածաղիկները սոխուկավոր բույսեր են: Սոխուկները հողում պահպանվում են...
2021-05-03 13:17:08
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ մայիսի 03-04-ի, 06-07-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 05-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:   Հանրապետության տարածքում՝ մայիսի 03-04-ի, 06-07-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 05-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենս...
2021-05-03 11:22:21
Դատավորն արդարացրել է մայր շանը սպանած նախկին պաշտոնյա Սուրեն Աղաջանյանին
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ արդարացրել է «Դիլիջան» ազգային պարկի նախկին տնօրեն Սուրեն Աղաջանյանին, որը 2019թ․–ին իրեն պատկանող «Գետափ» ռեստորանի տարածքում իր «ՏՕԶ-16» մոդելի որսորդական հրազենով կրակել և սպանել է միջին չափի մայր շան։  EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից ներկայացված ձայնագրությունը ևս կցվել է գործին, ինչի մասին դատական վճռով ասվում է․ «Սուրե...
2021-04-30 10:53:07
Աղբանոց թե՞ Ապարանի ջրամբար (տեսանյութ)
Օգտատեր Արթուր Մկրտչյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որտեղ Ապարանի ջրամբարն է՝ ամբողջովին աղբի մեջ։  Վերջինս նաև գրել է․ «Հաջորդ անգամ բոլորը ով պաթոսային գլուխ են գովում, Հայաստանեն գովում, հայրենիք են խոսում..... ՀԻՇԵՔ' սա այսօրվա մեր ամենատարածված խնդիրնա, Աշխարհի 6րդ նենք, մեզ այ սենցեն ճանաչում»։
2021-04-29 14:23:10
«Սոսու պուրակ արգելավայրը և հարակից Ներքին Հանդ գյուղն իրենց տեղում են»
Այսօր որոշ հարթակներում ակտիվորեն սկսվել է շրջանառվել տեղեկատվություն, թե ՀՀ–ը կորցրել է Ներքին Հանդ գյուղը, ինչպես նաև՝ Սոսու պուրակ կոչվող տարածքը, ինչը, սակայն, ըստ մասնագետների պնդումների՝ կեղծ տեղեկատվություն է։ Բնապահպան, ԲՀՊՏ-ների ոլորտում փորձառություն ունեցող Արսեն Գասպարյանը գրել է․ «Սոսու պուրակ պետական արգելավայրը /շուրջ 64 հա/ իր հարակից Ներքին հանդ գյուղով իրենց տեղում են: Մենք կորցրել ենք ՀՀ պետական սահմանից այն կողմ գտնվող սոսիների բնական պուրակի մի հատվածը: Հիվանդ ան...
2021-04-27 15:44:07
Ով է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավարը
Ինչպես հայտնել ենք՝ օրերս ՀՀ վարչապետի որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակվել Հովհաննես Մարտիրոսյանը։  Հովհաննես Մարտիրոսյանը 2020թ․–ից հանդիսացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական։ Վերջինս 2018թ․–ին եղել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետը, այնուհետև՝ 2019թ․–ին՝ ՀՀ ԿԱ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ, կրկին 2019թ․–ին՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային...
2021-04-26 11:11:38
Երևանի ո՞ր վարչական շրջանն է «ամենափոշոտը»
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տվյալներ է հաղորդում Երևանում մթնոլորտային օդի որակի մասին ապրիլի 15-21 ընկած ժամանակահատվածում։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 16-18-ը, 20-ին, 21-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 18-ին, 20-ին, 21-ին, Շենգավիթում՝ ապրիլի 18-ին, ...
2021-04-23 16:15:30
Վարչապետը ԲԸՏՄ նոր ղեկավար է նշանակել
ՀՀ վարչապետի որոշմամբ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։ Որոշմամբ մասնավորապես ասվում է․ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Մարտիրոսյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»։ Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլի 13-ի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 381-Ա որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրթայանն ազատ...
2021-04-23 11:33:59
Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումները 40 %-ով կկրճատվեն
Ապրիլի 22-ին ՀՀ Կառավարությունը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թթ․ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ)։ 2019 թ. Մադրիդում կայացած Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 25-րդ համաժողովում (COP25), երկրները հայտարարեցին Փարիզյան համաձայնագրի ներքո համատեղ հավակնությունների ընդլայնման անհրաժեշտության մասին: Սույն փաստաթղթով Կառավարությունը հռչակում է իր հանձնառությունը մինչև 2030թ. ջերմոցային գազերի (Ջ...
2021-04-22 16:48:30
Այսօր Երկրի օրն է․ տնկե՛ք 1 ծառ ուղարկելով 1 SMS
Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է: Նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի վրա։ Այս տարի «Վերականգնեք մեր երկիրը» խորագրի ներքո Երկրի օրվա առթով կարևորվում է կլիմայի ճգնաժամին արձագանքելու և երեխաների և երիտասարդների պաշտպանությանն ուղղված գործողությունների մեծացման անհրաժեշտությունը: Կլիմայի փոփոխությունը վտանգավոր է աշխարհում բոլո՛ր երեխաների համար։ Բայց, որպեսզի կարողանանք պայքարել դրա դեմ, նախ պետք է իմանանք՝ ինչ է այն։  ...
2021-04-22 14:33:20
Նախարարը մերժել է Ձորագետի վրա 2 ՓՀԷԿ-երի համար ՋԹ ստացման հայտերը
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը լավ լուր է հայտնել բնասերների համար։ «Մեր առարկությունների հիման վրա նախարարը մերժել է Ձորագետի վրա երկու փոքր ՀԷԿ-երի համար ջրօգտագործման թույլտվությունների ստացման հայտերը։ Հիշեցնեմ, որ անցած տարի նույնպես նախորդ նախարարի հրամաններով մերժվել էին այս հայտերը»,- ասած է գրառման մեջ։ Ավելի վաղ ՀԲՃ-ն դիտողություններ և առաջարկություններ է ներկայացրել «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի Ագարակ և Կուրթան համայնքների վարչական տար...
2021-04-22 12:17:45
«Դիլիջան» ազգային պարկում ծառերի գողությունը շարունակվում է (ֆոտո)
«Բնապահպանի տուն» նախաձեռնությունն ահազանգել է՝ գրելով․ ««Դիլիջան» ազգային պարկում ծառերի գողությունը շարունակվում է։ Կոնկրետ այս ծառերը կտրվել են Կոմպոզիտորների Տնից ոչ հեռու։ Սա արդեն այս շաբաթվա մեջ որերորդ դեպքն է։ Ոչ մեր բացահայտումները, ոչ էլ հարուցված քրեական գործերը չեն ստիպում ազգային պարկի աշխատակազմին շարժվել ու մարդավարի գործ անել։ Եթե որոշները այնտեղ չեն էլ կարողանում գործ անել, ուրեմն թող դիմումները գրեն ու ռադները քաշեն։ Բայց իհարկե նման բան չեն անի, ...
2021-04-21 14:44:16
Կանաչ մարտիրոս․ Հայաստանի ամենագեղեցիկ մողեսներից մեկը
Կենդանաբան Վասիլ Անանյանը լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Հայաստանում հանդիպող իսկական մողեսներից (Lacertidae) ամենախոշորը և ամենագեղեցիկներից մեկը: IUCN–ի էջում տեսակի հայերեն անվանման հետաքրքիր տարբերակ հանդիպեցի՝ Կանաչ մարտիրոս»։  Իսկական մողեսներ․ սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք, ընդգրկում է 3 ենթաընտանիքի շուրջ 31 ցեղի 279 տեսակ։ Հայաստանում տարածված են (տարբեր գիտնականների կողմից տարբեր կերպ ընդունվող) այդ ընտանիքի 4-5 ցեղերի 1...
2021-04-21 11:34:58
Ամեն պոկված ծաղիկ այլևս տուն չի դառնում բզեզների համար․․․
«Սկսվել է գարնանային չքնաղ բույսերի ծաղկումը մեր հայրենիքում: Գիտեմ, որ շատերդ եք սիրում այս ծաղիկները և գնահատում նրանց նշանակությունը: Բայց հազարավոր մարդիկ տեսնելով նրանց՝ պոկում են, հավաքում փնջեր, հյուսում պսակներ ու կես ժամից դեն նետում, որովհետև այս բույսերի կյանքը պոկվելուց հետո շատ կարճ է»,– գրել է Թամար Գալստյանը,– շարունակելով․ «Ամեն պոկած ծաղիկի հետ մի լավ բան է պակասում մեր երկրից: Ամեն պոկված ծաղիկ այլևս տուն չի դառնում բզեզներին, մեր օդը չի լցնում իր ...
2021-04-20 13:22:51
Երևանը մինչև 2030թ․-ը 30%-ով կկրճատի ջերմոցային գազերի արտանետումները
Օրերս Երևան քաղաքի ավագանին համաձայնություն է տվել միանալու Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը։ Որոշման հիմնավորմամբ ասվում է․ «Այս տեսակետից Երևանի քաղաքապետարանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում քաղաքի կայուն զարգացման և միկրոկլիմայի մեղմանն ուղղված տարբեր միջազգային և տեղական ծրագրերի մշակման գործընթացում: Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 9-ի հ.204-Ա որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը միանալով Եվ...
2021-04-19 16:52:33
Միկրոաշխարհում տարօրինակ բաներ են կատարվում․․․ (ֆոտո)
«Միկրոաշխարհում տարօրինակ բաներ են կատարվում։ Դեղին սարդանման էակն իրեն իշակաթնուկի ծաղկի տեղ է դրել, իսկ 5 սանտիմետրանոց խոտի հասկիկների մեջ ինչ որ լվիճներ են տեղավորվել»,– գրել և լուսանկարներ է հրապարակել Թամար Գալստյանը։  
2021-04-19 14:26:05
2019թ․-ին ջրառի ավելի քան 25 տոկոսը կորուստ է եղել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ 2019 թվականին ՀՀ-ում ջրառը կազմել է 2865.4 մլն. մ³, ջրօգտագործումը` 2 123.7 մլն. մ³: Ջրի տրանզիտային կորուստները կազմել են 741.7 մլն. մ³ կամ ջրառի 25.9%-ը:Ջրօգտագործումն իրականացվել է հետևյալ նպատակներով՝ ոռոգում - 51.6%,  ձկնաբուծություն - 35.6%, արտադրական - 6.7%, խմելու - 6.0%, այլ կարիքներ - 0.1%։ 2019 թվականին 2000 թվականի համեմատ ջրօգտագործման ծավալներն աճել են 50%-ով, իսկ 2010 թվականի համեմատ՝ 38%-ով:&nb...
2021-04-19 12:49:19
Ամենատխուր պատմություն ունեցող արջերից մեկը (ֆոտո)
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որը Հայաստանում իրականացնում է արջերի փրկության ծրագիրը, պատմում է Փիթեր անունով արջի մասին․ «Ծանոթացե՛ք, Փիթերն է․․․ փրկված արջերից, հավանաբար, ամենատխուր պատմություն ունեցողներից մեկը: Փիթերն ամբողջ կյանքում բանտարկված է եղել ինչ-որ մութ պահեստում այս փոքրիկ վանդակի մեջ՝ զրկված արևի լույսից։ Նրա կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ և Փիթերն իր ողջ կյանքի ընթացքում չի հասկացել՝ ցերեկ է, թե՞ գիշեր։ Սա շատ ծանր հոգեբական...
2021-04-17 14:14:55
Ազատի ջրամբար՝ հսկայական քանակությամբ պլաստիկ է ափին (ֆոտո)
ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը գրել է․ «2-3 տարի առաջ սկսեցինք պլաստիկը հանձնել` որոշակի ժամանակը մեկ գալիս տանում էին ու մի բան էլ մենք էինք փող վճարում։ Մտածեցի լավ, բիզնես է, կայանում է։ Մի տարի անց գները թանկացրեցին, դե մենք էլ հրաժարվեցինք։ Առաջարկեցի փող տամ, բայց պայմանով, որ իրենք բնության մեջ թափված պլաստիկը հավաքեն ու օգտագործեն։ Ասացին «չէ»: Նկարում Ազատի ջրամբարն է, հենց հիմա։ Հսկայական քանակությամբ պլաստիկ է ափին։ Պլաստիկ վերամշակողներին էլ հետաքրքիր չի։ Եթե պիտ...
2021-04-17 12:00:20
«Լոռին էսօր հանքակերներին ասեց՝ Լա դենը»․ հանրային լսումները չկայացան (տեսանյութ)
«Լոռին էսօր հանքակերներին ասեց՝ Լա դենը (առանց ազիզի)»,– գրել է ՀԲՃ անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր Լոռու մարզի մի շարք համայնքներում կայացած հանրային քննարկումներին։ Այսօր Լոռու մարզի Մարգահովիտ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնի և Վահագնաձոր համայնքների բնակիչները միաձայն դեմ արտահայտվեցին Հանքաձորի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելուն: Centre for Community Mobilization and Support–ը մի քանի ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց տեղի ունեցող...
2021-04-16 19:04:11
Ինչո՞ւ արագիլները չեն հեռանում Հայաստանից և ի՞նչ կապ ունեն կլիմայի փոփոխությունները (տեսանյութ)
Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչո՞ւ են վերջին տարիներին արագիլների մեծ մասը ձմեռում Հայաստանում և որքանո՞վ է դա կապված կլիմայի փոփոխությունների հետ: Թռչնաբան Կարեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում կիսվել է իր ուսումնասիրություններով կապված արագիլների Հայաստանից չհեռանալու թեմայի հետ։ Նրա ուսումնասիրությունները հետաքրքիր հանգամանք են ի հայտ բերել․ թռչունները չեն հեռանում և՛ կերային բազայի առկայության, և՛, հնարավոր է, կլիմայի փոփոխությունների պատճառով։  Դիտե՛ք և ստացե՛ք հարցի պատասխանը։  Իսկ Հայ...
2021-04-16 11:50:34
Հանքարդյունաբերություն՝ Լոռու մարզի 5 համայնքներում․ լոռեցիները ԴԵՄ են
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունն ահազանգում է Լոռու մարզում նախատեսվող մետաղական հանքավայրի շահագործման մասին, որի շուրջ հանրային քննարկումներն իրականացվել են խախտումներով։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ: Ընկերության անունը «ԼՈՒՍԱՋՈՒՐ ՎԵՆՉՐԶ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ է, որը գրանցված է Հայաստանում և պատկանու...
2021-04-15 15:23:50
Սևանա լճի ափին 10.000 ծառ կտնկվի
Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում, «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 10.000 տնկի։ Նախքան ծառատունկը «Սևան» ազգային պարկը նախաձեռնել է հանրային №1 լողափում (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա) իրականացնել մաքրման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ «Սևան» ազգային պարկի կողմից մասնակիցներին կտրամադրվեն աղբահավաք պարկեր և ձեռնոցներ։Աշ...
2021-04-14 16:46:26
Գնել Հասրաթյանն ազատվել է ԲԸՏՄ ղեկավարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021թ. ապրիլի 13-ի 381-Ա որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրթայանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին ազատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է հաղորդագրության մեջ: ...
2021-04-14 13:00:17
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ին, 18-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում՝ ապրիլի 14-ի ցերեկը, 16-17-ին, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտ...
2021-04-14 11:18:05
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում