Ողջ լրահոսը

Անհայտ անձը Վանաձորում 10 ծառ է ապօրինաբար հատել
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Վանաձոր քաղաքի «Ազգային արխիվ»-ի տարածքում արձանագրել են ապօրինի ծառահատման դեպք: Պարույր Սևակի փողոցում հայտնաբերվել է անհայտ անձի կողմից ապօրինի հատված 10 ծառ («Խնձորենի» տեսակի 5՝ 34սմ, 32սմ, 28սմ, 26սմ, 22սմ, «Սալորենի» տեսակի 4՝ 22սմ, 20սմ, 12սմ, 8սմ, «Թխկի» տեսակի 1՝ 40սմ տրամագծերով)։ Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման ...
2020-08-10 17:29:50
Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կանոները
Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և Կառավարության կողմից հաստատվել է Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարմանն ուղղված փորձարարական ծրագիրը, ըստ որի արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը կիրականացվի նախագծում նշված միայն 17 տեղամասերից, որոնք գտնվելու են Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անմիջական և խիստ հսկողության ներքո։  Ձ...
2020-08-10 14:36:30
«Սևանի սիգն» արտահանվել է որպես «Սկումբրիա»․ բացահայտում է ԱԱԾ-ն (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ համալիր միջոցառումների և զուգահեռ ձեռնարկված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից Սևանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և դրանք քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր: Ստացված օպերատիվ տվյալների իրացման ա...
2020-08-10 12:38:36
Ահազանգ․ գյուղատնտեսները թռչունների սպանդ են իրականացնում (ֆոտո)
Համացանցում շարունակում են հրապարակվել լուսանկարներ և տեսանյութեր, որոնց բովանդակությունը զայրույթ է առաջացնում կենդանիների նկատմամբ վերաբերմունքով մտահոգված քաղաքացիների շրջանում։ Այս անգամ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի և «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության ուշադրության կենտրոնում են հայտնվել «Բերքառատ Հայաստան» կոչվող գյուղատնտեսության սիրահարների խմբակում հրապարակված լուսանկարներն ու գրառումը։  Երեմ Առաքելյան անունով օգտատերը հրապ...
2020-08-08 20:44:54
Նախարարը մտադիր է վերականգնել մեր բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սևանա լճի էկոհամակարգը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» ազգային պարկում։ Նախարարն իր էջում հայտնել է․ ««Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, ևս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման։ Եվ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության և կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվա...
2020-08-08 17:03:53
Սպասվում է նաև կարկուտ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ օգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 8-ի ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-13-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-10-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 11-13-ին կնվազի 3-5 աստիճանով:
2020-08-08 10:11:46
Անհայտ անձի կողմից ապօրինի հատվել է 1272 ծառ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից ստացված գրության հիման վրա կատարել են վնասի հաշվարկ։ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Գյուլագարակի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնում անհայտ անձի կողմից ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տրամագծի 1272 ծառ: Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազ...
2020-08-07 14:07:19
Դեբեդ գետի Լալվար վտակի ջրի որկաը գնահատվել է «վատ» որակի․ ահազանգի հետքերով
«Օգոստոսի 3-ին հսկողական մոնիթորինգ է իրականացվել Դեբեդ գետի Լալվար վտակի գետաբերանի հատվածում: Լալվար գետի ջրի որակը նշված հատվածում 5-րդ դասի է («վատ» որակ)` պայմանավորված սուլֆատ իոնով և մանգանով»,- հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Հիշեցնենք, որ օրերս հնչեցրել ենք ահազանգ Դեբեդ գետ թափվող անհայտ նյութերի մասին՝ հրապարակելով տեսանյութ։  Կենտրոնի հրապարակած տվյալներով․  ՇՄ նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է նաև, ո...
2020-08-07 12:28:48
Հրազդան գետում հոսանքով ապօրինաբար որսացել են կողակ և բեղլու տեսակի ձկներ
Ս.թ. օգոստոսի 6-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության, Կոտայքի տարածքային բաժինների ու ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցների համատեղ ստուգայցի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի հարակից հատվածի Հրազդան գետում հայտնաբերվել է էլեկտրահարման միջոցով ապօրինի ձկնորսության դեպք։ ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի բնակիչ՝ Ս.Հ.-ն, Նուռնուս համայքի բնակիչ՝ Ս․Հ-ն և ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ՝ Ա.Խ.-ն որսացել էին 8․6 կգ (...
2020-08-06 17:30:41
Տուգանվել է Երևանում շինարարություն իրականացնող ընկերությունը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է ստուգում «ՍՔԻ ԸՆԴ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից կառուցվող շենքը ծածկված չէ շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով, շինարարական հրապարակը օդի դրական ջերմաստիճանի դեպքում օրվա ընթացքում պարբերաբար չի ջրվել։ Նշվածով խախտվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հա...
2020-08-06 14:57:15
«Ամուլսարը հանք չի դառնա, քու արև»․ ռեփեր Միշոն՝ Ամուլսարի մասին
Ամուլսարի հանքավայրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել են հասարակության տարբեր շերտեր, այդ թվում՝ հանրային դեմքեր։ Խնդրի շուրջ իր տեսակետն է հայտնել նաև հայտնի ռեփեր Միշոն՝ գրելով․  «Եվ այսպես... Ես հասկանում եմ, որ մեր հասարակության մեծ մասի դատողականության շարժիչը զուտ էմոցիաներն են ու, որ նրանց կարծիքը էնքանով կայունա, իչքանով ասենք` ռուբլու կուրսը, որովհետև ժամանակին ծայրահեղական անեծքներով լցոնելով` բանակ թալանածի, մանկավաճառի ու նման ցուցակից մի 1467 հոգու հասցե...
2020-08-06 14:19:33
«Պետությունը ձեզ օժտել է գործիքակազմով»․ նորանշանակ նախարարն ընդունել է ԲԸՏՄ ղեկավարի ժ/պ-ին
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին և տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներին։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով՝ դրանց լուծմանը միտված ընթացիկ գործընթացների վիճակը, ինչպես նաև առանձին քննարկման արժանացավ տեսչական մարմնին տրված լիազորությունների շրջանակը, գործիքակազմը և դրանք իրացնելու հնարավորությունները։ Մասնավորապես անդրադարձ կատարվե...
2020-08-05 16:17:16
Ուշագրավ դիտարկում Ամուլսարի հանքավայրի շուրջ․ դուրս է բերվել կարևոր տարածք
Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ, անտառագետ Այսեր Ղազարյանը հայտնել է UN Biodiversity Lab հարթակի կենսաբազմազանության կարևոր տարածքների (KBA) վերաբերյալ տեղեկատվական հենքում վերջին տարվա ընթացքում իրականացված փոփոխության մասին, ինչը էական նշանակություն ունեցող հանգամանք է Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ առաջացած խնդրի շրջանակներում։  Այսեր Ղազարյանը մասնավորապես գրել է․ «2019 թ-ի օգոստոսի 16-ին իմ էջում տեղադրել էի https://www.unbiodiversitylab.org հարթակի վերաբերյալ տ...
2020-08-05 14:10:45
«Սա՛ր մնացեք, պարոն վարչապետ»․ Քաղաքացիները շարժվում են դեպի Ամուլսար (տեսանյութ)
Ամուլսարի հանքավայրի շուրջ ծավալվող իրադարձություններն ավելի են լարվում։ Այս գիշեր տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող մասնավոր ընկերության նախաձեռնությամբ տեղաշարժվել են «Ամուլսարի պահապանների» տնակները և դրանց փոխարեն տեղադրվել են «Լիդիան Արմենիա»-ի տնակները։ Այս գործողությունն առաջացրել է թե տեղի բնակիչների, թե այլ բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը։  Այս պահին դեպի Ջերմուկ են շարժվում տասնյակ քաղաքացիներ հանրապետության տարբեր վայրերից՝ ի պաշտպանությո...
2020-08-04 12:22:30
Արագածոտնի մարզում արևային կայան կկառուցվի
Օրերս տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն «Շարոսոլար» և «Սաթենկար» ՍՊԸ-ները: Մասնավորապես, «Շարոսոլար» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար, կառուցելու է արևային կայան։ Կայանը կառուցվելու և շահագործվելու է Արագածոտն մարզի, Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի Կաթնաղբյուր գյուղում։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջ...
2020-08-04 10:41:14
«Թեղին իրեն լավ չի զգում Երևանի պայմաններում»․ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ կողմից հրապարակվել են մասնագիտական դիրքորոշումներ կապված Երևան քաղաքում թեղի բուսատեսակի կիրառման հետ։ ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Մերինե Սարգսյանը գրել է․  «Ինչ խոսք, Երևան քաղաքի պլանային կանաչապատման պատմությունը սկսվել է անցած դարի սկզբներից, մասնագետների կողմից կատարվել է գրագետ և գիտականորեն հիմնավորված...
2020-08-03 21:07:04
Կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը․ նախարար
Շրջակա միջավայրի նախարարի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։ Այս մասին հայտնել է ՇՄՆ մամուլի ծառայությունը։  Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպում ունեցավ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից իր գործունեության բնագավառի խնդիրների ա...
2020-08-03 20:05:40
«Պարոն Մարության, Մեսչյան ես ավելին էի սպասում»․ ԱԺ պատգամավորը՝ Մաշտոցի պուրակի մասին (ֆոտո)
Երևանի Մաշտոցի պուրակում հատված ծառերի թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին իրենց դիրքորոշումն են հայտնել բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ ավագանիներ ու պատգամավորներ։ ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, մասնավորապես, գրել է․ «Արդեն հոգնեցինք անտեղի պայքարելուց։ Պարոն Մարության, Մեսչյան ես ավելին էի սպասում ձեզանից, քան ստանում ենք։ Արդեն էլ ուժ չունենք պայքարելու ուստի օգտվեք առիթից ու վերացրեք Երևանի վերջին ամենասիրուն պատառները։ Երևանի կենտրոնը պետք է բեռնաթափվեին սրճար...
2020-08-03 17:06:58
Ահազանգ․ Դեբեդին են խառնվում հին, լքցած հանքերի և պոչամբարների թափոնները (տեսանյութ)
«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանն ահազանգում է Դեբեդ գետ թափվող նյութերի մասին՝ հրապարակելով տեսանյութ կից գրությամբ․ «Դեբեդ գետի աղտոտիչներից մեկը Ալավերդի քաղաքում, Սանահինի կամուրջի մոտ, Մադան գյուղից իջնող Դեբեդ գետի վտակը, որը դեղնավուն գույն ունի, ջրերին են խառնվում հին, լքցած հանքերի և պոչամբարների թափոնները»։ Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպ...
2020-08-03 10:49:36
Շնամարտերի գործով քրեական գործ է հարուցվել
«Դինգո Թիմ» ՀԿ հայտնում է, որ օրերս կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հոդվածով հարուցվել է քրեական գործ: Հայտարարությամբ մասնավորապես ասվում է. «Ուրախ ենք տեղեկացնել, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին գրած մեր բազմաթիվ հաղորդումներից մեկով վերջապես վարույթ ընդունվեց և հարուցվեց քրեական գործ: Խոսքն այս դեպքի մասին է: Մենք շարունակելու ենք հաղորդում տալ մեզ հասած բոլոր դաժան դեպքերի մասին, եթե անգամ քրեական գործ հարուցվի միայն 100-ից մեկի դեպքում, մենք...
2020-08-01 12:09:16
«Այգու մեջ քարով, բետոնով շենք, կտրված ու խեղված ծառեր»․ ահազանգում է ավագանու անդամը (ֆոտո)
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Ինչ կատարվումա Մաշտոցի պուրակում ճիշտ չեմ համարում։ Այգու մեջ քարով, բետոնով շենք, կտրված ու խեղված ծառեր։ Էս ամենի պատասխանը պահանջում եմ շինթույլտվություն տվողից և ծառ կտրելու իրավունք տվողից»։
2020-07-31 17:39:26
Ահազանգ. վայրի գիշատիչ թռչունը՝ 40-ամյա կնոջ ձեռքերում
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ հնչել է ահազանգ վայրի գիշատիչ թռչնի՝ «կասկածելի» պայմաններում գտնվելու մասին։ Տավուշի մարզի Այրում քաղաքի 40-ամյա բնակիչ Ժենյա Անանյանի ձեռքերում դեռևս ողջ գիշատիչ թռչնատեսակ է։ Թռչնադիտարկման փորձագետ Սիրանուշ Թումանյանը մեզ հետ /...
2020-07-31 11:11:43
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 01-02-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ: Հանրապետության տարածքում՝ հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Օգ...
2020-07-30 13:39:40
Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար․ վարչապետ
Այսօր՝ հուլիսի 30-ին ընթացող Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշում է կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար, ինչի մասին համապատասխան միջնորդագիրը կուղարկի նախագահին։ Որոշում ընդունվեց նաև պաշտոնից ազատել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
2020-07-30 11:43:17
Բացահայտվել է ծառերի ապօրինի հատմամբ զբաղվող հանցավոր խումբ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ մեծածավալ ապօրինի ծառահատումների և պաշտոնեական մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող բազմադրվագ քրեական գործի քննությամբ պարզվել են կազմակերպված խմբի կողմից ծառերն ապօրինի հատելու և առանց թույլտվության տեղափոխելու մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ իրականացված ...
2020-07-30 10:55:54
Սևանի սիգի քանակների կրճատման որևէ խնդիր չկա. Վահե Ջիվալյան
«2005 թվականից հետո Սևանա լճից ձուկ բռնելու համար օրինական տրված թույլտվություն չի եղել, հետևաբար մինչ այս պահը Սևանա լճից բռնված սիգը եղել է անօրինական»,- այս մասին օրերս լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նապարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիվալյանը։ Վերջինս նաև հավելել է, որ Սևանա լճում սիգի պաշարները բավարար են, սիգի քանակների կրճատման հետ որևէ խնդիր չկա: Երկու շաբաթ առաջ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադ...
2020-07-29 17:51:23
Պահանջում ենք պատժել «Լիդիան Արմենիա»-ին օրենքի ողջ խստությամբ. «Ամուլսարն առանց հանքի»
Վերջին օրերին դեպի Ամուլսարի հանքավյար տանող ճանապարհները փակ պահող քաղաքացիների և շահագորշել ցանկացող ընկերության միջև ստեղծվել է լարված իրավիճակ: «Ամուլսարի պահապանները» նշում են, որ լարվածությունն արհեստականորեն հրահրվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից: Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը: Հայտարարությամբ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ամուլսարի խնդրի շուրջ վերջին շաբաթներում տեղի ու...
2020-07-28 21:03:46
«Տիկտոկյան վայրիվերումներ․ շուն կռվցնողների նոր սերունդը․․․»․ 20 ահազանգ (տեսանյութ, ֆոտո)
Վերջին շրջանում ինքնահաստատման և տղամարդկային էգոյի ցուցադրման ավանդական եղանակներին փոխարինման է եկել վիրտուալ բավարարման նոր տարբերակ։ Հայաստանաբնակ ավանդական «շուն կռվցնողներին», որոնք որպես ինքնահաստատման եղանակ են ընտրել շնամարտերի կազմակերումն անմիջական հանդիսատեսի աչքի առջև, փոխարինվել են «պճնված, երկար-բարակ, ոճային տեսքով, գլամուռային երիտասարդները», որոնք ինքնաարտահայտման հարթակ են ընտրել այսպես կոչված՝ «Տիկտոկը» /tiktok/... այստեղ «ամենաարժանա...
2020-07-28 21:00:22
Ոռոգման համակարգերի արդիականացման շնորհիվ կխնայվի 11.8 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացնում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր, որի ընդհանուր արժեքը 50 միլիոն ԱՄՆ դոլար է: 40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկե...
2020-07-28 11:49:39
Օդի ջերմաստիճանը կնվազի․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ին, օգոստոսի 01-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ: Հանրապետության տարածքում՝ հուլիսի 27-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 28-ին, 30-ին, օգոստոսի 01-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժաման...
2020-07-27 10:11:28
Առողջապահության նախարարությունը՝ Սևանի «ծաղկման» վերաբերյալ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանա լճի «ծաղկման» գործընթացի վերաբերյալ։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։ Չնայած դրան, ջրիմուռները լինելով կենդանի օ...
2020-07-25 16:02:21
Ակնալիճը բացառապես պետական սեփականություն է․ մարզպետ
Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է Ակնա լճի ջրամբարի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ գրելով․ «Գեղամա լեռների այս չքնաղ հովիտը բացառապես ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, և որևէ մեկն այն ինքնակամ տնօրինելու, կոմերցիոն նպատակներով շահագործելու կամ շահույթ հետապնդելու նպատակով՝ ենթավարձակալության հանձնելու որևէ իրավական ՀԻՄՔ ՉՈՒՆԻ (համենայն դեպս՝ տվյալ քաղաքացին և իր ներկայացուցիչները որևէ նման փաստաթուղթ չկարողացան ներկայացնել՝ վկայակոչելով ինչ-որ վարձակալության անհասկանալի մի...
2020-07-25 12:15:11
«Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Լեսոմա» ԲԲԸ-ին պատկանող «Ծավ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրառի կետում տեղադրված ջրաչափը կապարակնքված չի եղել, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներից ավել ջրառ, որի համար վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ, ջրօգտագործման և ջրահեռացման անհատական ...
2020-07-24 15:58:37
Ծանր ու վտանգավոր մետաղներով հարուստ զանգվածը՝ Ողջի գետում (տեսանյութ)
Համացանցում կրկին հրապարակվել է տեսանյութ, որտեղ տեսանելի է՝ ինչպես է Ողջի գետ լցվում դեղնադարչնագույն հեղուկ զանգված։ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտնում է․ «Կրկին Ողջի գետ է լցվում հանքավայրերում, հանքուղիներում ու թափոնակույտերում ձևավորվող, ծանր ու վտանգավոր մետաղներով հարուստ դեղնադարչնագույն հեղուկ զանգվածը։ Թթվային դրենաժը մետաղական հանքավայրերի ամենավտանգավոր և անկառավարելի ռիսկերից մեկն է»։ Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդ...
2020-07-24 12:34:03
Առգրավվել է քաղաքացու կողմից անազատության մեջ պահվող ճուռակ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2020 թվականի հուլիսի 22-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի այգիներից մեկում հայտնաբերվել է քաղաքացու կողմից անազատության մեջ պահվող ճուռակ: Ըստ քաղաքացու հայտարարության՝ ճուռակը երկու-երեք օր առաջ հայտնաբերել է իր հողամասի նախկին խարխուլ անասնագոմում:  Թռչունն առգրավվել է և ըստ ԲԸՏՄ հայտարարության՝ ճուռակը վերականգնվելուց հետո բաց կթողնվի վայրի բնություն: 
2020-07-23 15:10:46
Արջի քոթոթը մոլորվել և մտել է Չիվա գյուղի տներից մեկի բակ (տեսանյութ)
2020 թվականի հուլիսի 21-ին ժամը 17.30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժինը ահազանգ է ստացել այն մասին, որ արջի քոթոթը մտել է Վայոց ձոր մարզի Չիվա գյուղի 9-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 5-րդ տան բակ: Անմիջապես դեպքի վայր են մեկնել Վայոց ձորի տարածքային բաժնի պետ` Ա. Մարգարյանը, ավագ պետական տեսուչներ` Ա. Համբարձումյանը , Ս. Բեգլարյանը և ՀՀ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ՔՀԲ օպեր, ոստիկանության լեյտենանտ` Ա. Մկրտչյանը (տեսան...
2020-07-23 12:04:02
Ինչո՞ւ է աղմկում Արամ Սարգսյանը․․․
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել նախկին վարչապետ Արամ Սարգսյանի Ամուլսարի հանքավայրի շահագործման և Սևանա լճում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գրառման հետ կապված։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ամուլսարում վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար սադրիչ գործողություններ են անում խմբավորումներ, որոնք ներկայանում են իբրև Լիդիան Արմենիա ընկերության կապալառուներ, որոնք պայմանագրով հանձն են առել ինչ-որ աշխատանքներ կատարել Ամուլսարի տա...
2020-07-23 10:24:44
Նախարարությունը՝ Սևանա լճի կանաչման վերաբերյալ
Վերջին օրերին հնչեցված բազմաթիվ ահազանգերին ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում։ Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ ա...
2020-07-21 13:41:36
Զգուշացում. Կարմիր գրքում գրանցված բույսեր վնասելն առաջացնում է տուգանք
Սպիտակ ջրաշուշան բուսատեսակի ապօրինի հավաքչության մասին համացանցում հնչեցված մի քանի ահազանգից հետո, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ տեղեկացնում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելու համար նախատեսված տուգանքի մասին: ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգան...
2020-07-20 17:23:12
Քաղաքացիներն ահազանգում են՝ Սևանա լիճը կրկին «կանաչել է» (ֆոտո)
Վերջին օրերին տարբեր քաղաքացիներ հրապարակումներ և ահազանգեր են հնչեցրել Սևանա լճի «ծաղկելու» գործընթացի մասին: Քաղաքացիները հրապարակում են լուսանկարներ՝ մտահոգություն հայտնելով լճի վիճակի մասին:  Շրջակա միջավայրի նախարարի նախկի նտեղակալ Այսեր Ղազարյանը հրապարակել է արբանյակային լուսանկարներ՝ գրելով. «տեղադրում եմ 15.07.2020թ-ի Sentinel-2 արբանյակային պատկերի «որոշակի» նախամշակումով անցած տարբերակը»: Խնդիրն առավել ակնառու և անհանգստացնող է դարձել վերջի...
2020-07-20 15:15:18
Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում