Ահազանգ․ Մեղրաձորի ոսկու հանքավայրի ջրերը աղտոտել են Մարմարիկ գետը (տեսանյութ)

Բնապահպան Գրետա Գաբրիելյանն ահազանգում է՝ գրելով․ «Հարգելի Բնապահպանական տեսչություն, ի լրումն իմ նախկին ահազանգի, այն մասին, որ Մեղրաձորի ոսկու հանքավայրի վերամշակման ֆաբրիկան և պոչամբարը տեղադրվել են բարձրադիր վայրում և անպայման աղտոտելու են շրջակա միջավայրը և Մարմարիկ գետի ջրերը, որը Հրազդան գետի վտակն է, կրկին փաստում եմ, որ ֆաբրիկայից և կամ պոչամբարից արտահոսող ջրերը այս տեսքն ունեն, այսինքն աղտոտված են: Այս ջրերը հոսում են դեպի Մարմարիկ գետ: Համեմատության համար երկու օր առաջ արել եմ նույն վայրում հոսող մեկ այլ բնական գետակի և ֆաբրիկայից հոսող աղտոտված ջրերի լուսանկարներ: Հերթը ձերն է, եզրակացություն անելու...»։

Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործում է «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում