Սևանա լճում իրավիճակը մտահոգիչ է․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Վերջին օրերին հերթական անգամ Սևանա լճում իրականացվեցին ջրի նմուշառումներ և հետազոտություններ: Այս մասին հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն՝ ընդգծելով, որ արդյունքները մտահոգիչ են:

Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:

Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով:

Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սևանի 30մ խորության շերտում):

Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սևանի 30մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:

Սևանա լճի ջրի որակի արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում