Ապօրինի ծառահատումները շարունակվում են (տեսանյութ)
![](https://econews.am/disk/25-05-21/da6af7f7695a179d61cec7bbaaf70036.jpg)
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Լոռու մարզի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ օրերս ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտվեց:
Մայիսի 17-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձորի անտառտնտեսության աշխատակիցների հետ Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում ստուգել են Վահագնի գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 14-ին իրենց գյուղի անտառում բենզասղոցով ապօրինի հատել է մեկ ծառ։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հաջորդ օրն ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ բացահայտվեց օպերատիվ ճանապարհով։
Ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Վահագնի գյուղի 26-ամյա մի բնակիչ մայիսի 17-ին գյուղի հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել է չորս ծառ և թողել անտառում՝ հետագայում տեղափոխելու համար։ 26-ամյա երիտասարդը բաժին է հրավիրվել։ Փայտանյութը հայտնաբերվել և ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը։ Երկու դեպքով էլ նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)