Քարվաճառում ադրբեջանցի զինվորներն արջ են սպանել․ միջազգային լրագրող (ֆոտո)

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողները սպանել են գորշ արջի և լուսանկարվել կենդանու մնացորդների հետ։ Այս մասին ահազանգել է Լինդսի Սնել անունով հայտնի ամերիկացի լրագրողը, որը զբաղվում է Միջին Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում կոնֆլիկտների ու ճգնաժամերի լուսաբանմամբ։ 

 

Լրագրող Լինդսի Սնելն ընդգծել է, որ գորշ արջը վտանգված տեսակ է։ Twitter սոցիալական հարթակում արված գրառումը բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել, այդ թվում՝ Alison Meuse անունով լիբանանցի գրողը մեկնաբանել է․ «Ես մտածում էի ադրբեջանցի զինծառայողները գլուխները կտրելու սովորույթը հայերի համար են պահել»։ 

Եվս մեկ հայտնի օգտատեր Ian Miles Cheong-ը գրել է․ «Այս արջը հայերի համախոհն է եղել»։ 

Միջազգային հանրությունը բացասաբար է արձագանքել այս անգամ կենդանիների հանդեպ դրսևորված հերթական ադրբեջանական ագրեսիային։ 

Իսկ անձամբ Լինդսի Սնելը գրել է․ «Արջը, հավանաբար, ականներ էր տեղադրում։ Դիվերսանտ արջ էր»։ 

Ընդգծենք, որ Քարվաճառի շրջանում, հատկապես այդտեղ նախկինում գտնվող հայկական զորամասերում հանդիպել են գորշ արջեր։ Տեղի զինծառայողներն անգամ լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել կենդանիների մասնակցությամբ։ 

Նշենք նաև, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև միջազգային ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: 

Լուսանկարները հրապարակել է Լինդսի Սնելը։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում