Ողջ լրահոսը

Ջրային կոմիտեի նախագահի ժ/պ-ին ազատել են պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:
2021-09-03 21:05:46
Անընդունելի է որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը
Բնապահպանի տուն հասարակական կազմակերպությունն ահազանգում է տափաստանային ճուռակ թռչնատեսակի ձագերի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։  Կազմակերպությունը հրապարակել է լուսանկար, որում երևում է, թե ինչպես են ձագերին հեռացրել իրենց բնից։ Լուսանկարի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ թռչունները վերադարձվել են բույն: Սակայն, որևէ դեպքում չի կարելի թռչուններին անհանգստացնել, ձագերին հեռացնել բնից, քանի որ դա կարող է հանգեցնել թռչունների՝ բույնը լքելուն և մահվան։ Այս մասին տեղեկան...
2021-09-03 14:18:13
Յաղդան ՓՀԷԿ-ը 22 մլն դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Իզոդրոմ» ՍՊԸ-ում ու հայտնաբերել, որ ընկերության «Յաղդան ՓՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանը ոռոգման սեզոնին իրականացրել է 11.278.656 մխ ջրառ, որը նախատեսված չի եղել ջրօգտագործման թույլտվությամբ: Նաև կատարված և պահպանված չեն փորձաքննական դրական եզրակացությամբ նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման պարտադիր պահանջներն ու պայմանները: Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ընդհանուր՝ 300.0...
2021-09-01 14:27:52
Ուշադրություն․ հանրային քննարկում՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման շուրջ
ՇՄ նախարարությունը հատարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի բացահանքի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում անցկացնելու մասին։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․  ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հ...
2021-08-31 11:14:30
Նուբարաշենի աղբավայրի մեծ մասը ծածկվել է հողով (տեսանյութ)
Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Նուբարաշենի աղբավայրն իր ստեղծման օրերից՝ 1950-ականներից ի վեր, մշտապես բաց է եղել: Աղբի մեծ կուտակումներից առաջացող թունավոր գազերն արտանետվում են մթնոլորտ, մեթան գազը նաև բռնկվող հրդեհների հիմնական պատճառ է դառնում: Այսօր Նուբարաշենի աղբավայրի շուրջ 70 տոկոսը իր գոյության պատմության մեջ առաջին անգամ ծածկվել է հողի մոտ 2 մետրանոց շերտով:
2021-08-30 16:52:51
Հայաստանը վայրի տանձենիների գենետիկ բազմազանության համաշխարհային կենտրոններից մեկն է (ֆոտո)
Հայաստանը վայրի տանձենիների գենետիկ բազմազանության համաշխարհային կենտրոններից մեկն է: Տանձենու էնդեմիզմի և տեսակային բազմազանության բարձր մակարդակը հատկապես արտահայտված է Վայոց ձորում, որտեղ էլ գտնվում են ծրագրի իրականացման վայրերը: Հայաստանում վայրի տանձենիները առանձնահատուկ հետաքրքրության և պահպանման կարևորություն ունեն, քանի որ հայտնաբերված մեծ թվով տեսակներից` ընդհանուր 32-ից, 12-ը՝ Հայաստանի էնդեմիկ տեսակ են, 6-ը` հարավային Կովկասի։ Հանդիպող տանձենիների բոլոր հայտնի տեսակներից 18-ը նկարագրվ...
2021-08-30 15:41:58
«Դինգո թիմ»-ը հրաժեշտ է տվել սիմվոլ դարձած 18-ամյա Դինգոյին
#Դինգո-ս գնաց․․․ Սպասեց երեխես ծնվի, ու հենց հաջորդ օրը սուս ու փուս քնեց, ու էլ չարթնացավ․․․Ու սրտիս մեջ թողեց մշտական մի տխուր անկյուն, որ վերջին պահին չկարողացա կողքին լինեմ․․․ Մի ամբողջ 18 տարի իմ անբաժան մասնիկ, իմ լավագույն ընկեր, մի ամբողջ չափահասության տարիքի չափ կողքս ես եղել, ու հիմա կյանքիցս մի մեծ բան պակասել ա քո գնալով։ Դինգոն սովորական շուն չէր, իրա նկատմամբ սիրով սկսվեց Դինգո թիմը, ստեղծվեց առաջին կենդանասեր կամավորական խումբը, ստեղծվեց առաջին որդեգրման էջը․․․Իրա շնորհիվ հազար...
2021-08-30 11:33:05
Արարատյան դաշտում էկոլոգիական աղետի ծավալները տարեցտարի ավելանում են
Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների աղտոտվածության արեալը 2021 թվականին ավելացել է 21%-ով՝ 2020 թվականի համեմատությամբ: Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից իրականացնում է Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների (Ciconia ciconia) աղտոտման աղբյուրների բացահայտման աշխատանքներ: Աշխատանքնրի ծանրակշիռ բաղադրիչներից է Սպիտակ արագիլների հաշվառումը՝ աղտոտման ծավալները և մասնավորապես արեալը հասկանալու նպատակով: 2021 թվականի հաշվառման տվյալների վերլուծո...
2021-08-28 13:29:36
Հայաստանի ձկների ֆաունայի համար նոր տեսակ է հայտնաբերվել
«Michael Otto» բնապահպանական ֆոնդի ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրաճահճային տարածքների պահպանություն Արաքսի հովտում՝ համայնքային ներգրավվածությամբ» ծրագրի շրջանակներում Արարատի և Արմավիրի մարզում կատավող սողունաբանական և ձկնաբանական հետազոտություններն աստիճանաբար մոտենում են իրենց ավարտին: Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից: Հաղորդագրությամբ ասվում է՝ հետազոտական աշխատանքներն իրականացվել են Արարատ և Արմավիր մ...
2021-08-27 15:19:28
Անհայտ անձը Լճաշենից ապօրինաբար սևահող է դուրս բերել (ֆոտո)
ՀՀ մարզերում սևահողի ապօրինի դուրսբերման և տեղափոխման ուղղությամբ իրականցավող վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքի սահմաններում հայտնաբերել են հողերի խախտման դեպքեր: Տարածքների զննմամբ և մարկշեյդերական չափագրումներով պարզվել է, որ անհայտ անձի (անձանց) կողմից 18917մք ընդհանուր մակերեսով տարածքից ապօրինի դուրս է բերվել 15797․5 մխ սևահող՝ շրջակա միջավայրին պատճառվել է 9.153.847 ՀՀ դրամի չ...
2021-08-27 14:51:24
Կարմիր Կատար լեռը կներառվի բնության հուշարձանների ցանկում
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում՝ «Թառ» կամ «Կարմիր Կատար» հրաբուխը ներառելով բնության հուշարձանների ցանկում, ինչը հնարավոր...
2021-08-27 12:23:46
Ուշադրություն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ուշադրություն․ օգոստոսի 27-30-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ա...
2021-08-25 13:35:19
Ռոմանոս Պետրոսյանն ամփոփել է ջրային ոլորտում կատարված աշխատանքը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարի՝ տեղեկություններ հայտնելով կատարված աշխատանքի մասին։ Նախարարը մասնավորապես գրել է․ «Մեր երկրի համար փորձություններով լի այս մեկ տարվա ընթացքում գերատեսչությունում կատարվել է ահռելի ծավալի աշխատանք՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում ավելի պաշտպանված, ավելի՛ կանաչ, գիտելիքահեն կառավարման ներքո կայուն զարգացող շրջակա միջավայր ունենալուն։ Հրապարակումների հատուկ շարքով պարբերաբար ձեր ուշադրությանը կներկայացնենք ...
2021-08-21 11:43:00
Տեսուչներն անտառաբվին վերադարձրել են վայրի բնություն (տեսանյութ)
Օրերս կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանն ահազանգել է Դիլիջան քաղաքում բնակչի ձեռքին տեսած «Անտառաբու»-ի մասին։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ահազանգի հետքերով այցելել են Դիլիջան քաղաք Հ.Մ.-ի բնակարան և հայտնաբերել թռչնին։ Տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում բուն տեղափոխվել է հարակից անտառային տարածք և բաց թողնվել վայրի բնություն։
2021-08-20 14:31:49
Կառավարությունը նախատեսում է հանգուցալուծել Ամուլսարի խնդիրը
«Ամուլսարի հարցի հանգուցալուծման աշխատանքների իրականացում»,- նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում։ Ծրագրով մասնավորապես ասվում է․ «Ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գերշահագործումը բացառելու նպատակով նախատեսվում է. • հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակում՝ հանքարդյունաբերության ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու, ոլորտի նորմատիվաիրավական և ինստիտուցիոնալ կառուցվածքը մ...
2021-08-18 17:58:11
«S.O.S. Սևան» նախաձեռնության կոչը ՀՀ կառավարությանն ու ԱԺ-ին
Մենք՝ «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամներս, կոչ ենք անում ՀՀ նորակազմ կառավարության անդամներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին կամք դրսևորել և հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը: Սույն թվականի օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնել: Որպես նախագծի ընդունման անհրաժեշտություն նշվեց Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆի...
2021-08-13 15:28:13
Վայրի խոզ, նապաստակ և այլն․ որսի ոլորտում «ոչ դրական» փոփոխություններ են
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով սահմանվել է 2021-2022 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։ Հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը որսորդական միությո...
2021-08-13 13:51:44
Բեզոարյան այծերի զբոսանքը Վայոց ձորի լեռներում (տեսանյութ)
Բեզոարյան այծը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ է, ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii); C2a(i): Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ ներկայիս գնահատմամբ՝ բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների: Վտանգման հիմնական գործոններն են՝ որսագողությ...
2021-08-09 14:23:36
Փոփոխություններ՝ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումն այս ոլորտում կարգավորման կարիք ունի։Ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր: Այս մասին հայտնել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։ Յուրաքանչյուր տեսակի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում էկոհամակարգերի ամբողջականությանը, խախտում դրանց հավասարակշռությունը, սնուցողակա...
2021-08-05 16:45:51
Աղտոտված արագիլների փետուրներն ուղարկվել են արտասահմանյան լաբորատորիա
NABU Հայաստանյան մասնաճյուղի ջանքերով իրականացվող աղտոտված փետրածածկով Սպիտակ արագիլների փետուրների նմուշառումը դեռ շարունակվում է, սակայն տեղեկացնում ենք Ձեզ, որ հավաքագրված նմուշների առաջին խումբն արդեն իսկ ուղարկվել է արտասահմանյան լաբորատորիա, որտեղ կիրականացվի համապատասխան փորձաքննություն՝ աղտոտիչ նյութի բաղադրությունը բացահայտելու նպատակով: Փետուրները հավաքագրվում են լայն աշխարհագրությամբ՝ տարբեր վայրերից հավաքագրված փետուրների լաբորատոր հետազոտության արդյունքների համեմատության համար ևս: ...
2021-08-04 21:27:54
Ուշադրություն․ ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը
Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը։ Շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկել էր Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը։ Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առ...
2021-08-04 14:15:16
ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել
Դեռևս ապրիլ ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն և կից նյութեր էին ուղարկվել՝ ուսումնասիրելու փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ տվյալները և համապատասխան ընթացք տալու։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված փաստաթղթերը, որի արդյունք...
2021-08-04 13:35:59
Ուռուտցիները խնդրում են լինել իրենց կողքին․ SOS Ուռուտ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը գրել է․ «Ուռուտցիները սույն թվականի մայիսի 14-ին ոչ են ասել իրենց գյուղում հանքի բացման հեռանկարներին թույլ չտալով իրականացնել իրենց գյուղում հանրային լսումներ, սակայն Ջին Հոլդինգ Լիմիթիդ ՍՊ ընկերությունը չի հրաժարվել իր մտադրություններից և սույն թվականի օգոստոսի 10-ին ժամը 12:00-ին, Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում նախատեսված է իրականացնել 2021-2024 թթ․ Երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշ...
2021-08-03 11:27:29
Շարունակելու եմ ներդնել ամբողջ ջանքս, նվիրումս և ներուժս․ Ռոմանոս Պետրոսյան
Այսօր՝ օգոստոսի 2-ին ՀՀ վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։  Վերջինս գրել է․ «ՀՀ վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահի հրամանագրով շարունակելու եմ պաշտոնավարել որպես ՀՀ շրջակա միջավայրի նախարար։ Մեծագույն պատասխանատվության գիտակցումով և հետևողականորեն շարունակելու եմ ամբողջ ջանքս, նվիրումս և ներուժս ներդնել Հայաստանի Հանրապետությունում ավելի’ պաշտպանված, ավելի՛ կանաչ, գիտելիքահեն կառավարման ներքո կայուն զարգա...
2021-08-02 19:02:01
«Ջամբոյի» հիմնադիրը ներողություն կխնդրի Econews.am-ի խմբագիր Մարիամ Տաշչյանից
«Ջամբո» էկզոտիկ ռեստորանի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը դատարանի որոշամբ պետք է ներողություն խնդրի Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանից։ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի գլխավորությամբ որոշում է կայացրել 11.12.2020 թվականի վճռով հայցապահանջը բավարարել մասնակի:  Դատական վճռով ասվում է․ «Արտյոմ Վարդանյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Մարիամ Տաշչյանից իր ֆեյսբուքյ...
2021-07-31 16:28:21
Հրազդանում սարսափելի տանջանքների ենթարկված շունը նոր տուն է գտել ԱՄՆ-ում
Հրազդան քաղաքում Արամ Հարությունյան անունով քաղաքացու կողմից անմարդկային դաժան վերաբերմունքի ենթարկված շունն ամբողջությամբ ապաքինվել է, իրեն շատ լավ է զգում և անգամ նոր տերեր ունի՝ ԱՄՆ-ում։  «Դինգո թիմ» ՀԿ-ն ի ուրախություն բոլորի հայտնել է, որ տանջանքների ենթարկված կենդանին, որին անվանակոչել են Պարոն Ալկապոնե, որդեգրվել և իր նոր տունն է գտել Տեխասում։  «Դինգո թիմը» գրել է․ «Պարոն Ալկապոնեի կյանքն էլ այսպես դասավորվեց, Հրազդանից Տեխաս․․․ Իսկ նրան տա...
2021-07-31 15:11:40
Ահազանգ․ Ախթալայի գետակն այդպիսի գույն ունի՝ դեղին (ֆոտո)
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ահազանգում է Ախթալա գետի աղտոտվածության մասին։ Վերջինս գրել է․ «Ախթալայի գետակը հենց հիմա այդպիսի գույն ունի, դեղին, այստեղ յուրաքանչյուր անձրևից հետո նույն պատկերն է, ջրերը խառնվում են Ախթալայի ձորերում կուտակված թափոնակույտերին, բացի այդ նաև ջրեր են դուրս գցում Նազիկ պոչամբարի ստորին հատվածից, այս ամենը խառնվում է Դեբեդ գետին։ Հետևանքների վերացումն ու կանխարգելումը այլըտրանք չունի»։ 
2021-07-29 14:56:25
Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի տեսություն
Երևան քաղաքում՝ հուլիսի 29-ին՝ երեկոյան ժամերին, 31-ին, օգոստոսի 01-02-ին՝ կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Հուլիսի 30-ին, օգոստոսի 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։   Հանրապետության տարածքում` հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 03-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 01-02-ին՝ շրջանների զգալի մասում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր ...
2021-07-29 10:48:46
Ով է Շրջակա միջավայրի նորանշանակ փոխնախարարը
Օրերս Գայանե Գաբրիելյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Ներկայացնենք վերջինիս կենսագրությունը։  Կրթություն • 2021 Հունիս«Հայաստան․ Կանայք տնօրենների խորհրդում» ծրագիր • 2021 ՄարտՊետական-մասնավոր փոխգործակցության հարկաբյուջետային ծախսերի և ռիսկերի գնահատում ու կառավարում, Joint Vienna Institute, Վիեննա, Ավստրիա (առցանց) • 2021 ՓետրվարՆերդրումների աջակցմանն ուղղված կարողությունների զարգացում, Japan International Cooperation Agency, Ճապոնիա &bull...
2021-07-28 12:46:07
Բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից բացահայտվել է ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում գտնվող հողատարածքից առանց ընդերքօգտագործման իրավունքի, անհայտ անձի կողմից իրականացված ավազակոպճանման լեռնային զանգվածի հանույթի դեպք: Կատարված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 15503մ2 մակերեսով տարածքից տեղահանվել է 69764մ3 ավազակոպճանման լեռնային զանգված՝ տեղի է ունեցել հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և ոչնչացում): Հողային ռեսուրսների վրա տ...
2021-07-27 14:59:14
Տաշիրի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել ու հայտնաբերել փայտանյութը (տեսանյութ)
Տաշիրի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել ու հայտնաբերել փայտանյութը:
2021-07-27 10:05:49
Ինչպես են ազդել վտանգավոր թափոնները Լոռու բնակիչների վրա․ հետազոտությունները շարունակվում են
Երևան/ Չեխիա - Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը շարունակում է հետազոտել Լոռու մարզի՝ քիմիական աղտոտվածության ենթարկված տարածքները: «Առնիկա»-ի փորձագետները կվերցնեն հողի, փոշու փորձանմուշներ և տուժած բնակիչների կենսանմուշներ, ընդհանուր՝ ավելի քան 100 նմուշ: Դրանք կհետազոտվեն Չեխիայում հավատարմագրված լաբորատորիայում: Հետազոտական աշխատանքների նոր փուլը կմեկնարկի հուլիսի 28-ին: 2021թ. հետազոտությունների դիտարկման շրջանակն ընդլայնվել է՝ ընդգրկելով Ալավերդի, Շնող...
2021-07-26 13:38:33
Ե՞րբ սպասել անձրևի․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն․ Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 19-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով՝ հուլիսի 19-21-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Երևան քաղաքում՝ հուլիսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց ...
2021-07-19 10:19:14
Ուշադրություն․ հանրային քննարկումներ Վայք խոշորացված համայնքում
«Վայք գոլդ» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա եղանակով արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը: ՇՄ նախարարությունը հայտնել է հանրային քննարկումներ կազմակերպելու մասին․ ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ....
2021-07-17 11:04:54
Մեծ էկոլոգիական աղետ Հայաստանում․ արագիլների 60 %-ը աղտոտված են (ֆոտո)
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը հայտնել է Հայաստանում մեծ էկոլոգիական աղետի մասին։ Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Ինչպես հիշում եք, մենք նախորդ տարվանից իրականացնում ենք արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլնեի քանակը։ Այժմ հաշվառման աշխատանքները ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյ...
2021-07-15 14:56:10
Քայլ առաջ ապօրինի անտառահատումների գործում․ հրապարակվել է ձեռնարկ (ֆոտո)
Օրերս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Բյուրոյի և Ռուսաստանի Դաշնության «Առողջ անտառ» ընկերության մասնագետների համահեղինակությամբ հրատարակված «Դատական փորձաքննությունների նշանակումն ապօրինի անտառահատումների հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության ընթացքում մեթոդական ցուցումներ» ձեռնարկի շնորհանդեսը: Միջոցառմանը հրավիրվել և մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության դատախազությունից, ազգային անվտանգության...
2021-07-10 13:19:50
Բեզոարյան այծի որսորդը Գագիկ Ծառուկյանի «մտերիմն» է
Հուլիսի 2-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է Ելփին:  EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը նույն ինքը Մուրադ Հարությունյանն է, որը երկար տարինե...
2021-07-07 19:18:32
Կարգելափակվի այցելուների մուտքը Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք
6-ամսյա ժամկետով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։  ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման ...
2021-07-01 19:54:26
Լոռու շուրջ 70 բնակիչ դատարանում՝ ընդդեմ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի»
Լոռու մարզի Թումանյանի շրջանի շուրջ 70 բնակիչ իրենց առողջության, կյանքի անձեռնմխելիության և սեփականության իրավունքը կպաշտպանեն դատարանում: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ դատական հայցեր են ներկայացրել Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչները: Ինչպես նշված է Դատական տեղեկատվական համակարգի www.datalex.am կայքում, հայցերը վերաբերում են առողջության իրավունքի, անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումներին ու վնասի փոխհատուցմա...
2021-07-01 14:42:27
Նախարարը դիմել է գլխավոր դատախազին 7 խոշոր ձկնաբուծարանների խնդրով
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Նախարարի պաշտոնակատարը խնդրել է գլխավոր դատախազի հանձնարարականը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք ...
2021-06-30 15:37:06
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում