«Բոն չունի ոչինչ, ինչը կուրախացնի նրան, անգամ շարժվելու տեղ չունի»․ Հանքավանում բանտարկված արջի մասին (ֆոտո)
![](https://econews.am/disk/16-06-21/4dca1e7aeadce3b222d34b39011faee0.jpg)
![](https://econews.am/disk/16-06-21/ce7b1a0b651aaa7855a6f4db66fecbbe.jpg)
![](https://econews.am/disk/16-06-21/20bd52bb94d0417f2421efb0569ef01a.jpg)
![](https://econews.am/disk/16-06-21/2971b59d81f2987fa3c2dc54af869805.jpg)
Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (International Animal Rescue) շարունակում է ահազանգել Հայաստանում բանտարկված արջերի մասին։ Այս անգամ կազմակերպությունը հայտնել է Հանքավանի հանգստյան գոտիներից մեկում պահվող արջի մասին, որին տվել են Բո անունը։
IAR պաշտոնական էջը հայտնել է․ «Ծանոթացե՛ք, Բո անունով արջն է։ Ներկայումս նա բարտարկված է փոքր, կեղտոտ վանդակում մեկ նպատակով․ զբոսաշրջիկներ ներգրավել դեպի Հանքավանում գտնվող հանգստյան գոտիներից մեկը։
Բոն չունի ոչինչ, ինչը կուրախացնի նրան և անգամ շարժվելու տեղ չունի։ Միակ բանը, որը արջը կարող է անել՝ մի քանի քայլ աջ կամ ձախ։ Երկաթյա վանդակից Բոն հույսով լեցուն նայում է աշխարհին՝ երազելով ապրել բնական և վայրի կյանքով։ Նա բանտարված է արդեն 5 տարի, դա շուրջ 2000 օր է՝ լի ձանձրույթով և հուսահատությամբ։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործընկեր IAR ջանքերով նմանատիպ իրավիճակից փրկվել են շուրջ 30 արջերի։ Գործընկերներ պատրաստակամ են օգնելու նաև այս արջին, սակայն հանգստյան գոտու տնօրինությունը մերժում է այդ գաղափարը։
IAR-ը առաջարկում է նաև միանալ առցանց ստորագրահավաքին։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/07-11-22/bad84e7ba842c1a8651a51e527e27c34.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-11-22/64766c894269cb73bda90c5538df520a.jpg&w=300&h=200)