Ողջ լրահոսը

Արցախի ոստիկանությունը՝ շան վրա կրակելու դեպքի մասին
Սեպտեմբերի 4-ին Շուշի քաղաքի բնակիչ, 1962թ.ծնված Ա.Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Շուշի քաղաքի բնակիչ, 1963թ.ծնված Վ. Ա.-ն նույն քաղաքում հրազենով կրակելու միջոցով թափառող շուն է ոչնչացրել։ Այս մասին հայտնումէ ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։  Հիշեցնենք, որ երեկ համացանցում է հայտնվել Արցախում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման ևս մեկ դեպք։ Օգտատեր Ալբերտ Մարգարյանը բեռնել է տեսանյութ, որտեղ հավանաբար կրակված շուն է, որը արնահոսում է փողոցում թողնված։ Տեսանյու...
2020-09-05 14:07:54
Ձկնագողերը գիշերը փորձել են մանրաձուկ գողանալ (տեսանյութ)
Ձկնագողերը նախորդ գիշեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի քանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։  «Սևան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շ...
2020-09-05 12:12:46
Անմարդկային դաժանություն Արցախում․ կրակված շունն արնահոսում է փողոցում (տեսանյութ)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: Համացանցում է հայտնվել Արցախում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման ևս մեկ դեպք։ Օգտատեր Ալբերտ Մարգարյանը բեռնել է տեսանյութ, որտեղ հավանաբար կրակված շուն է, որը արնահոսում է փողոցում թողնված։  Տեսանյութում մեծահասակ տղամարդը հրազենը ձեռքին կանգնած է մահացող շան կողքին և երկուսի միջև տեղի է ունենում վիճաբանություն։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալների համաձայն՝ կենդանուն փրկել չի հ...
2020-09-04 17:01:23
«Ինվազիվ բուսատեսակների տարածումը վտանգավոր հետևանքներ կունենա»․ Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրություն
Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրությունը ներառում է նաև կենսաբազմազանության մասով նախատեսվող փոփոխությունների կանխատեսում։ Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Կլիմայի փոփոխությունը կբերի կենսաբազմազանության փոփոխությունների: Այն զգալի ազդեցություն կունենա տեսակների ֆենոլոգիական և կենսաէկոլոգիական առանձնահատկությունների, ինչպես նաև տարածվածության վրա, կարող է հանգեցնել ոչ միայն տեղային էնդեմիկների, այլ նաև շատ այլ հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակների ո...
2020-09-04 13:25:43
Հարսանիք՝ «Նորաշենի» արգելավայրում․ խախտվել է կարմիրգրքյան կենդանիների անդորրը (ֆոտո)
Հարսանեկան հանդիսություններ կազմակերպող, դրանք տեսա-լուսանկարահանող կազմակերպություններից մեկն իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել էր լուսանկարների շարք, որտեղ երևում է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելավայրի տարածքում։ Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առկա տվյալների համաձայն արարողությանը մասնակցել է շուրջ 50-60 մարդ, որոնց ներկայությունն ու ազատ տեղաշարժը տարածքում կարող էր անհանգստացնել արգելավա...
2020-09-03 20:21:30
«Գետային ներհոսքը Սևանա լիճ կնվազի շուրջ 34%-ով»․ Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրություն
Հրապարակվել է Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրությունը, որի ՄԱԿ ԿՓՇԿ-ի ազգային համակարգողը նախկին նախարար Էրիկ Գրիգորյանն է։ Հաղորդագրությամբ անդրադարձ է կատարվում նաև Սևանա լճին, որի համար կանխատեսումները դրական չեն։  Հաղորդագրությամբ ասվում է․ «Սևանա լճի ջրային հաշվեկշռի գնահատումը կլիմայի փոփոխության կանխատեսվող սցենարներով իրականացվել է լիճ մտնող տարեկան ներհոսքի և ավազանի օդերևութաբանական կայանների մթնոլորտային տեղումների ու օդի ջերմ...
2020-09-03 14:14:23
Փոփոխվել է Սևանա լճում սիգի փորձարարական ձկնորսության իրականացման կարգը
Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ վերջին շաբաթների ընթացքում գիտական և մասնագիտական խմբերի, շահագրգիռ լայն շրջանակների, մի շարք գերատեսչությունների և ծրագրի շահառուների հետ իրականացված քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հանդես գալ ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության իրականացման կարգում լրացումներ կա...
2020-09-02 14:31:20
Քաղաքացին ահազանգել է ԲԸՏՄ և ոստիկանություն, բայց ծառը կտրվել է․․․
Քաղաքացի Սոնա Ռուշանյանն ահազանգել է կտրված ծառի մասին՝ գրելով․ «Մի քանի օր առաջ Աբովյան քաղաքում նորաբաց Ծիրան սուպերմարկետի առաջ, պարկինգի համար շատ հարմար տեղում նկատեցինք, որ հաստաբուն ծառ է հատվել, որը գտնվում է փողոցի և մայթի արանքում, այսինքն հանրային տարածքում։ Ուշ ժամ էր ու մտքներովս չանցավ նկարել, սուպերմարկետ մտնելուց էլ Արշակ Մելքոնյանն ինձ այդ մասին ինչ֊որ բան էր ասում, երբ մի հաստափոր տղամարդ (ինչպես հասկացանք կամ տարածքի կամ խանութի հետ կապված մարդ) մեջ ընկավ և ամբարտավան ձև...
2020-09-01 15:33:06
Ապօրինի ծառահատումները շարունակվում են (տեսանյութ)
Ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Քուչակ գյուղում ստուգեցին Դիլիջանի 35-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան:Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել «Դիլիջան» անտառտնտեսությունից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բնապահպանական ոլորտի իրավախախտումնե...
2020-09-01 13:44:45
«Անհանգստացած եմ վագրի համար, որին պահում են Ձորաղբյուրի ամառանոցի վանդակում»․ ահազանգ (տեսանյութ)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ ՀՀ տարբեր մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների մասին: Այս անգամ քաղաքացին հայտնել է Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի տարածքում գտնվող ամառանոցներից մեկում պահվող վագրի /Panthera tigris/ առանձնյակի մասին: Ահազանգող քաղաքացին հայտնել է. «Ես շատ անհանգստացած եմ մի վագրի համար, որին պահում են ամառանոցի վանդակում: Կենդանուն կերակրում են, բայց ժամանակ առ ժամանակ վագրը ոռնում է, որովհետև ...
2020-09-01 11:06:41
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին , սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
2020-08-31 16:21:05
Պարզ լճի հարակից տարածքների վարձավճարը բարձրացվել է գրեթե 6 անգամ
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ վերջին այցելությունիցս հետո հրատապ վերանայման է ենթարկվել ազգային պարկի տարածքում գտնվող` Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը։ Պարզ լիճ կատարած շրջայցից հետո նախարարը հանձնարարել է առանց հետաձգումների մանրամասն ուսումնասիրել և ներկայացնել ազգային պարկի բոլոր հատվածներում տրված վարձակալության պայմանագրերը, վերհանել դրանցում առկա անճշտություններն ու անհամապատասխանությունները, իրական գնահատական տալ վարձակալված տարածքներ...
2020-08-31 15:12:34
«Հուսով եմ շատ չեմ հիասթափեցրել աշխատանքովս»․ փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին վերջինս հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախարար Էրիկ Գրիգորյանին վստահության համար, Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար։ Շնորհակալ եմ նախարարներ Էրիկ Գրիգորյանին և Ռոմանոս Պետրոսյանին, շրջակա միջավայրի նախարարության և այլ գերատեսչությունների, հասարակական...
2020-08-28 11:49:18
Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը գործնական փուլում է
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ «Սևան» ազգային պարկ» այցի ժամանակ տեղում վերհանվեց ափամերձ հատվածի ապօրինի կառուցապատման դեպք։ Սևանի Թերակղզու կենտրոնական հատվածում, նախկին նավամատույց տանող ասֆալտապատ ճանապարհից ձախ գտնվող լճափնյա մասում տարածքի հողօգտագործողն ինքնակամ տեղադրել էր երկաթյա կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարան։ Նախարարը կարգադրեց ստուգել համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայությունն ու իրավախախտումներին շուտափույթ լուծում տալ՝ ամենասեղմ...
2020-08-27 15:25:30
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետև...
2020-08-26 19:50:40
Փորձում են պարզել գորշ արջի անկման հանգամանքները
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Խաչատրյանը հրապարակել է Ապարանի տարածաշրջանում մահացած գորշ արջի լուսնակարներ և տեսանյութ՝ նշելով, որ կենդանին սպանված է։ Համացանցում դժգոհության մեծ ալիք բարձրացավ ահազանգից հետո։ Արձագանքել են նաև Շրջակա միջավայրի նախարարությունն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։  Ինչպես տեղեկացրել է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն և Բնապ...
2020-08-26 17:15:33
Ծառահատում և թմրաշրջանառության դեպք Վանաձոր-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)
Օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Լոռու մարզային վարչությունների ու Գուգարքի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու, ինչպես և ապօրինի փայտանյութ տեղափոխելու դեպք բացահայտեցին: Իրավապահները Վանաձոր-Ալավերդի ճանապարհից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Գուգարքի բաժին բերման ենթարկեցին Վահագնի գյուղի 29-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց կա...
2020-08-26 13:19:06
Ձորավանք գյուղի բնակիչն ապօրինաբար 10 ծառ է հատել
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ստացված գրության հիման վրա կատարել են Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղի բնակիչ Ա. Ե.-ի կողմից ապօրինի հատված կաղնի, բոխի, լորենի, հացենի, թխկի տեսակի 10 ծառի վնասի հաշվարկ: Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 976.500 ՀՀ դրամ։Ա. Ե.-ն ապօրինի ծառահատումները կատարել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դպրաբա...
2020-08-26 11:13:32
Հաշվարկվել է ավելի քան 25 մլն դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից օգոստոսի 10-ից 14-ն իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 25․692․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 20․147․387 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս , նշանակվել է 1․700․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավոր...
2020-08-25 15:10:21
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խախտել է ջրօգտագործման թույլտվության պահանջները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն, այսօր Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հրապարակման, Քաջարան գյուղի բնակիչների ահազանգի վերաբերյալ, իրականացրել են ուսումնասիրություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արտադրական նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության՝ Ողջի գետի ջրառի կետում։ Պարզվել է որ Ընկերությունը չի ապահովում էկոլոգիական թողքը՝ խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։ Հարու...
2020-08-25 14:07:09
Սուզորդները Սևանի հատակից մեկ բեռնատար անվադող են հավաքել և ուղարկել սահման (ֆոտո)
«Diving in Armenia» նախաձեռնության կողմից Սևանա լճի հատակից մեծ քանակությամբ անվադող է դուրս բերվել։ Այս մասին ասվում է նախաձեռնության էջում։ Լուսանկարներին կից, մասնավորապես ասվում է․ «Երեկ սուզորդներով Սևանի հատակից հավաքեցինք մի բեռնատար անվադող և ուղարկեցինք սահման։ Ուղակի մոռացանք վրաները նշենք, որ հանված են ջրի տակից՝ հատուկ սահման ուղարկելու համար։ Կարծում ենք՝ զինվորները կուրախանային, եթե իմանային, որ այդ անվադողերն ի հայտ են եկել Սևանի հատակը մաքրելուց»։
2020-08-22 15:19:51
Ազատությունից զրկված գայլի ձագը վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնից տեղեկանում ենք, որ Գավառ քաղաքում ապօրինաբար անազատ պայմաններում պահվող գայլի ձագը վերադարձվել է վայրի բնություն։  Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիք տարածքային բաժնի տեսուչները ոստիկանների հետ համատեղ «econews.am» կայքում հրապարակված ««Հասկի» տեսակի շան և գայլի զույգավորման վերաբերյալ» հոդվածի հետքերով ձեռն...
2020-08-21 18:01:15
Ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Օգոստոսի 21-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 21-ին երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 25-26...
2020-08-21 11:49:03
«Սարալանջն արդեն սկսում է կանաչել» (ֆոտո)
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հրապարակել է տեսանյութ՝ գրելով․ «Սարալանջն արդեն սկսում է կանաչել»։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հավելել է նաև, որ ոռոգման համակարգը պատրաստ է, շուտով լանջը կծառապատվի:
2020-08-19 18:44:09
Օգոստոսի 20-ին՝ միջոցառումներ ի պաշտպանություն Ամուլսարի
Վաղը՝ օգոստոսի 20-ին նախատեսված են մի շարք միջոցառումներ ի պաշտպանություն Ամուլսարի։  Օգոստոսի 20-ին ջերմուկցիներն ավտոերթով շարժվելու են դեպի մայրաքաղաք Երևան՝ իրենց պահանջները ներկայացնելու պատասխանատու որոշում ընդունողներին: Այնուհետև արդեն մայրաքաղաքում նախատեսվում են միջոցառումներ։  «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարել է․ «Օգոստոսի 20-ին՝ հինգշաբթի օրը, Ջերմուկ համայնքի բնակիչները մեծ ավտոերթով գալիս են մայրաքաղաք՝ իրենց պահանջը ներկայացնելո...
2020-08-19 16:03:44
«Գիտե՞ք, որ․․․»․ հետաքրքիր մանրամասներ Արևելյան սոսիի մասին
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հետաքրքիր տեղեկատվություն է ներկայացնում հազվագյուտ բուսատեսակներից մեկի մասին։ «Գիտե՞ք, որ Արևելյան սոսին Երևանի ամենաերկարակյաց ծառատեսակներից է, (Արցախում՝ տնջրի): Ապրում է մոտ 2000 տարի: Գրանցված է Կարմիր գրքում: Արևելյան սոսին ունի. ձեռքի ափ հիշեցնող խոշոր տերևներ, փշապատ, գնդաձև պտուղներ, բարձրությունը 25-50 մետր է: Երևանում սոսին իրեն զգում է ինչպես տանը: Ջերմասեր է, ծխակայուն, գազակայուն և փոշեդիմացկուն: ...
2020-08-19 14:53:27
Արագաճ բարդիները Լոռու մարզում նոր ռեկորդներ են սահմանում
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ ընդամենը 150 օրվա ընթացքում 1սմ-ից բարդիները դարձել են 180 սմ։ Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Ի դեպ, 14 օր առաջ ծառերը 125 սմ էին, այսինքն՝ վերջին 14 օրում ամեն օր բարդիներն աճել են 4սմ։ Հետաքրքրական է, որ Լոռու մարզում գտնվող հիբրիդային արագաճ բարդիների փորձահրապարակում իրականացված դաշտային հետազոտությունները վկայում են, որ 18 տարվա ընթացքում բարդիները հասնում են 25 մետր բարձրության, իսկ բնի տրամագիծը հասնում է 40սմ-ի։ Բարդու մոտ ա...
2020-08-19 13:42:21
Բնությունից գողացված գայլի ձագը բաց է թողնվել վայրի բնություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքում հրապարակված «Հաջորդը՝ գայլի ձագ․ վայրի բնությունից գողացված կենդանիների վաճառքը շարունակվում է» վերնագրով հոդվածի առնչությամբ հայտնել է, որ գայլը վերադարձվել է վայրի բնություն։  Գրությամբ մասնավորապես ասվում է․ «հոդվածի հիմքով կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Արթուր Հակոբյանի կողմից վայրի բնությունից բերված գայլի ձագը կար...
2020-08-18 20:14:03
Լոռու մարզի բնակիչն ապօրինի կաղնի է հատել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Փամբակի անտառպետության» թիվ 3-րդ պահաբաժնում կատարված զննման արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Գ. Խ.-ն ապօրինի հատել է «Կաղնի» տեսակի 1 ծառ նաև ապօրինի մթերել՝ 3 մ³ թափուկ վառելափայտ։ Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 83.300 ՀՀ դրամ: Գործի նյութերն ուղարկվել ե...
2020-08-18 18:32:00
Գեղամասարի բնակիչները՝ Սոթքի ոսկու հանքի դեմ․ բողոքի ակցիա (տեսանյութ)
Քաղաքացի Սևակ Խաչատրյանը հայտնում է, որ այսօր՝ օգոստոսի 18-ին, Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը։ Վերջինս հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր՝ գրելով․ «Մաքուր օդ և ջուր ունենալու ակնկալիքով Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները առավոտյան ժամը 7։00֊ին փակել էին Վարդենիս Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր։ Աղտոտում է նաև խմե...
2020-08-18 16:26:35
Դատարանը բավարարել է Գնդեվազի բնակչի հայցն ընդդեմ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակցի
Գնդեվազ գյուղի բնակիչ, լրագող Թեհմինե Ենոքյանի և Ամուլսարի հանքավայրը շահագործել նախատեսող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակից Հովսեփ Ասոյանի միջև դատական վեճն ավարտվել է Թեհմինե Ենոքյանի հաղթանակով:  Դատական վճռով ասվում է․ «Պարտավորեցնել պատասխանող Հովսեփ Վարդանի Ասոյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Թեհմինե Մխիթարի Ենոքյանին վիրավորելու համար հրապարակայնորեն ներողություն խնդրել»: Դատարանը վճռել է նաև պատասխանող Հովսեփ Վարդանի Ասոյանից հօգուտ հայցվոր...
2020-08-18 15:49:13
Ահազանգ․ Գայլի ձագը՝ բանտարկության մեջ, քաղաքացին զուգավորում է գայլին և շանը (տեսանյութ)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:  Օրերս ստացել ենք ահազանգ այն մասին, որ քաղաքացին ցանկանում է զուգավորել վայրի գայլի ձագին և «Հասկի» ցեղատեսակի շանը։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 24-ամյա բնակիչ Ալեք Ղարիբյանը այս մասին հրապարակային հայտնել է համացանցում՝ գրելով...
2020-08-18 10:30:19
Ճուռակին գտել է, լուսանկարվել հետը և բաց թողել․ ահազանգի հետքերով
«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները, «econews.am» կայքում հրապարակված «Ահազանգ. վայրի գիշատիչ թռչունը՝ 40-ամյա կնոջ ձեռքերում» վերնագրով հոդվածի հետքերով, ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ և հայտնաբերել լուսանկարում պատկերված կնոջը»,- տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժինը: Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է վայրի գ...
2020-08-17 16:54:28
«Հայանտառ» ՊԱՈԿ աշխատակցի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Ըստ այդմ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 18 քրեական գործ: Հայտնաբե...
2020-08-17 15:09:11
«Մեր պայքարի պատմությունը 3 րոպեում»․ երգ նվիրված ԱմուՐսարի պայքարին (տեսանյութ)
«Մեր պայքարի պատմությունը 3 րոպեում»,- «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության և «Խարույկ բենդի» կողմից պատրաստվել և հրապարակվել է երգ-տեսահոլովակ նվիրված Ամուլսարի փրկությանը։ 
2020-08-17 14:17:27
Ահազանգ․ «Ջուխտակ լիճ» կոչվող տարածքում ուռենիներ են հատվել
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնում է ծառահատման դեպքի մասին։ Հաղորդագրությամբ, մասնավորապես, ասվում է․ «Երեկ՝ օգոստոսի 16-ին, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները մեր կողմից պահպանվող տարածքում հայտնաբերել են ուռենի տեսակի հատված ծառեր և ճյուղեր։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։ Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են &laq...
2020-08-17 11:43:14
Ջրային լորտուն իր մահկանացուն է կնքել` խճճվելով ինչ-որ մեկի էկրանի ցանցում...
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը հաճախ է ահազանգում ՀՀ լճերում և գետերում ապօրինի ձկնորսության դեպքերի մասին։ Վերջինս լուսանկար է բեռնել՝ գրելով․ ««Էկրանի» միջոցով ձկնորսության հետևանքներից... Հերթական անգամ ջրային լորտուն իր մահկանացուն է կնքել` խճճվելով ինչ-որ մեկի կողմից ձկնորսության նպատակով գետի մեջ թողած էկրանի ցանցում...»։ 
2020-08-15 17:53:14
«Իմ դժգոհությունն արտահայտեցի «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ». նախարար
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ աշխատանքային հանդիպում-քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ։ Պարոն Պետրոսյանը մասնավորապես հայտնել է. «Իմ դժգոհությունն արտահայտեցի ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։ Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր...
2020-08-15 14:36:50
Մեկնարկել են Սևանում ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները
Օրերս մեկնարկել է Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացը։ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը գրել է․ «Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Տեղում վերհանված իրավախախտումներին հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ։ Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է։ ...
2020-08-14 17:19:20
«Սևանը մեզ է սպասում...»․ միացեք մեզ Սևանը մաքրելու համար
«Էկո աղբ» նախաձեռնությունը կազմակերպել է «ԷկոԱրշավ: Սևանը մեզ է սպասում...» խորագրով արշավ դեպի Սևան։ Հայտարարությամբ ասվում է․ «Սևանը այժմ բոլորիս կարիքը ունի... Օգոստոսի 16-ին միացեք մեզ ոչ միայն հանգստանալու, այլ նաև, Սևանը մաքրելու համար»:  Միջոցառումը լինելու է Էկո֊արշավ ձևաչափով, որի ընթացքում կկազմակերպվի Սևանի ափամերձ տարածքի հավաք և թափոնների առանձնացում՝ վերամշակման ուղղարկելու նպատակով, այնուհետև դասախոսություն Սևանի հիմնախնդիր...
2020-08-14 14:07:56
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում