Արցախի ոստիկանությունը՝ շան վրա կրակելու դեպքի մասին

Սեպտեմբերի 4-ին Շուշի քաղաքի բնակիչ, 1962թ.ծնված Ա.Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Շուշի քաղաքի բնակիչ, 1963թ.ծնված Վ. Ա.-ն նույն քաղաքում հրազենով կրակելու միջոցով թափառող շուն է ոչնչացրել։ Այս մասին հայտնումէ ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ երեկ համացանցում է հայտնվել Արցախում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման ևս մեկ դեպք։ Օգտատեր Ալբերտ Մարգարյանը բեռնել է տեսանյութ, որտեղ հավանաբար կրակված շուն է, որը արնահոսում է փողոցում թողնված։ Տեսանյութում մեծահասակ տղամարդը հրազենը ձեռքին կանգնած է մահացող շան կողքին և երկուսի միջև տեղի է ունենում վիճաբանություն։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալների համաձայն՝ կենդանուն փրկել չի հաջողվել։  

ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնում Ա.Մ.-ի ներկայացրած դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, իրականացվում են ստուգումներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում