Հաշվարկվել է ավելի քան 25 մլն դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից օգոստոսի 10-ից 14-ն իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 25․692․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 20․147․387 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս , նշանակվել է 1․700․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 25 դեպքով հաշվարկվել է 25․682․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 496․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 10․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքում հաշվարկվել է 19.650.887 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել է 1.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում․ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 8 գործ (1.235.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 304.300 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում