Քաղաքացին ահազանգել է ԲԸՏՄ և ոստիկանություն, բայց ծառը կտրվել է․․․

Քաղաքացի Սոնա Ռուշանյանն ահազանգել է կտրված ծառի մասին՝ գրելով․ «Մի քանի օր առաջ Աբովյան քաղաքում նորաբաց Ծիրան սուպերմարկետի առաջ, պարկինգի համար շատ հարմար տեղում նկատեցինք, որ հաստաբուն ծառ է հատվել, որը գտնվում է փողոցի և մայթի արանքում, այսինքն հանրային տարածքում։ Ուշ ժամ էր ու մտքներովս չանցավ նկարել, սուպերմարկետ մտնելուց էլ Արշակ Մելքոնյանն ինձ այդ մասին ինչ֊որ բան էր ասում, երբ մի հաստափոր տղամարդ (ինչպես հասկացանք կամ տարածքի կամ խանութի հետ կապված մարդ) մեջ ընկավ և ամբարտավան ձևով ասաց "Պետք ա եղել կդրել են"։ Այդտեղից հասկացանք, որ 100% գործ ունենք ապօրինի ծառահատման հետ, երբ դուրս եկանք խանութից ծառի կոճղը ինչ֊որ քարերով փակել էին ու մութ տեղը հնարավոր չէր հասկանալ, որ այդտեղ կոճղ կա, մեր սխալն էր նաև, որ թեկուզ այդ վիճակում չնկարեցինք։

Ամուսինս անմիջապես զանգահարեց ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia , որտեղ գրանցեցին նրա հաղորդումը։ Առավոտյան զանգահարեց և հաղորդեց այս մասին նաև ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ, անցավ 1 օր, և տեսնելով, որ արձագանք չկա, իսկ սրանք արդեն փորում ու հանում են կոճղը, ես ևս գրեցի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կառույցին, որտեղից շատ բարյացակամ ձևով ինձ պատասխանեցին, որ կզբաղվեն։

Բազմիցս զգուշացրեցի, որ եթե ուշացնեն կոճղ չեն գտնի, թե՛ զանգի, թե՛ գրելու միջոցով, նշել եմ իրենց հետ այցելեու իմ պատրաստակամության մասին։

Ինձ ասացին, որ արդեն այցելել են և կպատասխանեն ինձ նամակի միջոցով՝ գրավոր։

և ահա այսօր ես ստացա բաղձալի նամակը։ Կոճղ չի հայտնաբերվել։ Կներեք, բայց էս Գյուլնազ տատի հեքիաթը կգնաք ձեր երեխեքին կպատմեք։ ՈՒրեմն 3 կառույցով քաղաքի կենտրոնում հստակ նշված կորդինատներով մի հատ կոճղ չեք հայտնաբերու՞մ, կամ քաղաքապետարանում չգիտեն որտե՞ղ կա ծառ, որտե՞ղ չկա, կենտրոնական փողոցներում հատկապես։ Կամ արդյո՞ք դժվար էր ինձ զանգել ու միասին գնալը, չնայած, ինձ ասացին, որ զանգել են և ես անհասանելի եմ եղել, ինչին մեղմ ասած չեմ հավատում, Արշակի համարն էլ ունեին ոստիկանությունում, թող իրեն զանգեին եթե ես անհասանելի էի։ Վերջիվերջո ինչքանով է նորմալ, որ ես ավելի շահագրգռված եմ այդ ապօրինի ծառահատումը բացահայտելու հարցում քան ՀՀ ոստիկանությունը, ԲԸՏՄ֊ն ու քաղաքապետարանը միասին վերցրած։

Իսկ հիմա ասեք, այսքանից հետո, ոնց հավատաս պետական ապարատի ու չինովնկախառը էս երևույթների ռիսկեր կառավարելու մասին բարբաջանքներին։ Ոնց թույլ տաս, որ էս վիճակում, էս օրենսդրությամբ ու էս պատասխանատվությամբ կառույցները վերահսկեն հանքարդյունաբերությունը, փրկեն Սևանը ճահճացումից, կանխարգելեն ապօրինի ծառահատումները, ապօրինի որսը, կենդանիների աղտոտումը, տարածքների յուրացումը, եթե նրանք ունենալով հստակ տվյալներ, համագործակցության պատրաստ քաղաքացիներ, չեն կարողանում լուծել մի հատ հատված ծառի հարց։

Չեն կարողանում թե՞․․․․․»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում