Օգոստոսի 20-ին՝ միջոցառումներ ի պաշտպանություն Ամուլսարի

Վաղը՝ օգոստոսի 20-ին նախատեսված են մի շարք միջոցառումներ ի պաշտպանություն Ամուլսարի։ 

Օգոստոսի 20-ին ջերմուկցիներն ավտոերթով շարժվելու են դեպի մայրաքաղաք Երևան՝ իրենց պահանջները ներկայացնելու պատասխանատու որոշում ընդունողներին: Այնուհետև արդեն մայրաքաղաքում նախատեսվում են միջոցառումներ։ 

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարել է․ «Օգոստոսի 20-ին՝ հինգշաբթի օրը, Ջերմուկ համայնքի բնակիչները մեծ ավտոերթով գալիս են մայրաքաղաք՝ իրենց պահանջը ներկայացնելու կապված Ամուլսարի խնդրի լուծման հետ։ Մենք, հաշվի առնելով սոցցանցերում տեղի ունեցած վերջին հանրային քննարկումները, կազմակերպում ենք հետևյալ միջոցառումը։

Միանալով համայնքի պահանջին՝ նույն օրը՝ 18:30 Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից այգում (բնապահպանության նախարարության շենքի դիմաց) կազմակերպելու ենք լռության ակցիա՝ ի պատասխան կառավարության լռությանը, որից հետո կմեկնարկենք քայլերթ քաղաքի կենտրոնում։

Միջոցառման պահանջը մեկն է. չեղյալ հայտարարել «Լիդիան Արմենիա» կազմակերպության ՇՄԱԳ փաստաթուղթը»։  

Միջոցառման հղում՝ https://www.facebook.com/events/604452720459557/ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում