Փորձում են պարզել գորշ արջի անկման հանգամանքները

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Խաչատրյանը հրապարակել է Ապարանի տարածաշրջանում մահացած գորշ արջի լուսնակարներ և տեսանյութ՝ նշելով, որ կենդանին սպանված է։ Համացանցում դժգոհության մեծ ալիք բարձրացավ ահազանգից հետո։ Արձագանքել են նաև Շրջակա միջավայրի նախարարությունն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ 

Ինչպես տեղեկացրել է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։

Իսկ ԲԸՏՄ հայտնել է, որ տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանների հետ համատեղ դեպքի վայրում փորձում են պարզել գորշ արջի անկման հանգամանքները։ 

Նշենք, որ գորշ արջը հանդիսանում է ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանատեսակ։ ՀՀ ԿԳ գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում