Ողջ լրահոսը

«Ջամբո» ռեստորանում «անհայտ վիրուսից» կապիկ է անկել (տեսանյութ)
Հրապարակումը պատրաստվել է մինչև սեպտեմբերի 27-ը։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ինչպես նաև ՀՀ-ում կենդանիների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիները շարունակում են ահազանգել, որ ոլորտն ամբողջությամբ անվերահսկելի է և անհրաժեշտ է խիստ կանոնակարգող իրավական նորմերի կիրառում։ Հատկապես, իրադարձություններն անվերահսկելի են մասնավոր հատվածում, որտեղ բիզնեսով զբաղվող տարբեր քաղաքացիներ կենդանիներին շահագործում են իրենց նպատակներով և առանց պատասխանատվության զգացումի...
2020-12-09 18:58:52
Շնամարտերի կազմակերպիչները շարունակում են անպատիժ մնալ
«Դինգո Թիմ» ՀԿ հայտնում է, որ կարճվել է շնամարտերի իրականացման դեպքի հիման վրա հարուցված քրեական գործի քննությունը։ Ավելի վաղ հրապարակվել է տեսանյութ, որտեղ տեսանելի է շնամարտերի իրականացման ամբողջ գործընթացը, ինչի հիմքով էլ որոշում է կայացվել հարուցել քրեական գործ։  Այժմ, «Դինգո Թիմ» ՀԿ-ն գրում է, որ քրեական գործը կարճելու մասին որոշմամբ պարզաբանվում է․ «Մխիթար Գրիգորյանն իր սև շան հետ գնացել է փնտրելու իր կորած անասուններից մեկին։ Համագյուղացի Գևորգ ծատ...
2020-12-09 13:33:54
Սպասվում է մառախուղ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին՝ առանձին շրջաններում, 10-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց Ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկ...
2020-12-08 16:37:51
Երևանում սկսում են տեսակավորել աղբը (ֆոտո)
Աջափնյակը և Դավթաշենը առաջին վարչական շրջաններն են, որտեղ սկսում ենք տեղադրել տեսակավորման համար նախատեսված թափոնամանները: Այստեղ 16 կետերում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է երեքական տեսակի տարագույն թափոնամաններ: Կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին տեղադրված այս թափոնամանները հնարավորություն կտան մեր բնակչությանը՝ աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը և թափել բնակարանի մերձակ...
2020-12-08 14:19:39
Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է: Նոյեմբերի 30-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Սպիտակ-Երևան ճանապարհին ստուգել են Լոռու մարզի Մարց գյուղի 30-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան` բեռնված 4 խմ փայտանյութով: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բեր...
2020-12-07 16:10:46
29 ապօրինի հատված ծառ՝ «Թումանյանի անտառտնտեսությունում»
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 29 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.782.000 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։ Ընդգծենք, որ&nb...
2020-12-07 14:50:40
«Քանի դեռ կենաց-մահու կռիվ էինք տալիս Արցախում, որոշները թալանում էին Դիլիջանի անտառները․․․» (ֆոտո)
Ինչպես հայտնել ենք՝ Արցախում տեղի ունեցող լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում տեղի են ունեցել ապօրինի անտառհատումներ։ Այս մասինշարունակում են ահազանգել տարբեր բնապահպանական նախաձեռնություններ և անհատներ։ Բնապահպանի տուն նախաձեռնությունը, որի անդամները պահպանություն են իրականացնում հատկապես Տավուշի մարզում, հայտնել է, որ քանի դեռ նրանց բնապահպանական թիմն ու ընկերությունը կենաց-մահու կռիվ էր տալիս հայրենիքի պաշտպանության համար, զոհվում ու վիրավորվում էր, Հայաստանում որոշ մարդի...
2020-12-05 17:35:49
«Հեռու մնա՛»․ Երևանում մոդելն «առյուծի զոհ դառնալու ճանապարհին» (տեսանյութ)
Հրապարակումը պատրաստվել է մինչև սեպտեմբերի 27-ը։  Հայաստանում վայրի տեսակների կենդանիները շարունակում են խաղալիք մնալ մարդկանց, հատկապես՝ «երիտասարդ աղջիկների» ձեռքերում։ Թերևս օրեցօր հասարակության շրջանում նկատելի են դառնում նաև որոշակի վերաբերմունքի փոփոխություններ դեպի բնությունը և կենդանական աշխարհը, այնուամենայնիվ դեռ կան մարդիկ, որոնց համար կենդանին հանդիսանում է զվարճանքի միջոց։ 2020թ․–ի սեպտեմբեր ամսին համացանց է բեռնվել տեսանյութ, որտեղ առյուծի ձագը կրկին ազատոր...
2020-12-05 15:02:28
«Ամեն օր կռիվ եմ անում, որ հղի կատվին քացով չտշեն, շանը չխփեն․․․»
Լրագրող Շուշանիկ Հակոբյանը գրառում է կատարել բնության և կենդանական աշխարհի հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքի մասին։ Վերջինս գրում է․ «Մարդիկ, էնքան են չարացել, որ Աստծո լույսը մարել ա իրանց մեջ: Մենակ մեր մուտքում ես ամեն Աստծո օր կռիվ եմ անում, որ հղի կատվին քացով չտշեն, շանը չխփեն ու տշեն, էդ խեղճերը գալիս են իրանց կերը ուտում ու մի քիչ ուզում քնել՝ տաքանալով: Ոստիկանությունը ասում է իրեղեն ապացույց չկա՝ դաժան վերաբերմունքի.... Փոխարենը հարևանները ինձ են սպառնում դատի տալ, որ...
2020-12-04 21:08:41
«Գերի ընկած» արջի քոթոթը՝ Գողթանիկ գյուղում (ֆոտո)
Օրերս Վայոց ձորի Գողթանիկ գյուղի տարածքում արտակարգ դեպք է գրանցվել։ Գյուղի բնակիչներն ահազանգել են այգիներից մեկի մոտակայքում «գերի ընկած» արջի քոթոթի մասին։ Ըստ ահազանգի՝ կենդանին խճճվել է այգիներից մեկի ցանցավանդակի մեջ և չի կարողանում դուրս գալ, նրան անհրաժեշտ է օգնություն։  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աշխատակիցները, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրողի հետ միասին մեկնել են Գողթանիկ՝ աջակցություն ցուցաբերելու քոթոթին։ ...
2020-12-04 12:05:54
Ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը
Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը: Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվեց «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը, համաձայն որի` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացրած, ապա Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր կնքած բոլոր ձկնորսներն արդյունագործա...
2020-12-02 15:36:57
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։   Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում՝ գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
2020-12-02 12:55:55
Արցախից փրկված կենդանիները նոր տերեր են գտնում ԱՄՆ–ում (ֆոտո)
2020թ․–ի աշնանն Արցախում տեղի ունեցած լայնածավալ պատերազմի ընթացքում անուղղակիորեն թիրախ են դարձել և տուժել են թե՛ անտառները, թե՛ կենդանական աշխարհի ներկայացուցիչները։ Դեռևս անհայտ է, թե օրեր շարունակ ադրբեջանական կողմի կողմից ֆոսֆորային զենքի կիրառմամբ հրդեհվող անտառների հետևանքներն ինչպիսին են լինելու։ Բնականաբար, մեծ վնասներ է կրել ոչ միայն անտառային ծածկույթը, այլև՝ կենդանական աշխարհը։  Մյուս կողմից՝ բնակելի տարածքների անդադար հրթիռակոծումը․ տուժել և զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակ...
2020-12-02 10:42:09
«Սյունյաց լեռների հզոր պաշտպանը»․ Սյունիքում հովազ են նկարահանել (տեսանյութ)
Սյունիքի մարզում օրերս առաջավորասիական (պարսկական/կովկասյան) հովազ է ֆիքսվել թակարդ տեսախցիկների օգնությամբ։ Ինչպես հատնել է «Զանգեզուր Կենսոլորտային Համալիրի» էջը՝ կենդանին թակարդ տեսախցիկների միջոցով ֆիքսվել է «Արևիք» ազգային պարկի տարածքում։ ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ տեսակը գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Th...
2020-12-01 15:50:27
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ֆոտո)
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեղեկացնում է, որ Հայաստանում հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի մակարդակով: Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից մշտապես կարևորվել է ՀՀ-ում գիտության զարգացման բոլոր հնարավորությունների օգտագործումը։ Այսօր առավել ակնհայտ է դարձել Հայաստանում գիտության զարգացման կարևորությունը և գ...
2020-11-30 16:38:51
Մահացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նախկին տնօրենը
Օրերս կյանքից հեռացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հրաչյա Հովակիմյանը։  Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը գրել է․ «Կյանքից անսպասելի հեռացավ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նախկին տնօրեն Հրաչյա Հովակիմյանը: Հրաչ ջան, քո հիշատակը կմնա մեր սրտերում որպես կարգին մարդ, լավ ղեկավար և լավ ընկեր: Ցավակցում եմ ընտանիքին, բարեկամներին և ընկերներին»: Հիշեցնենք, որ 2020թ․-ի...
2020-11-30 12:30:17
Լայնածավալ ապօրինի ծառահատումներ՝ ՀՀ տարածքում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրերս հայտնել է լայնածավալ ապօրինի ծառահատումների բացահայտման մասին։ Ըստ ԲԸՏՄ հայտնած տեղեկության՝ ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել ՀՀ տարբեր մարզերում։  Արագածոտնի մարզ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված կաղնի, հացենի և տանձենի տեսակի 131 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 4267500 ՀՀ դր...
2020-11-27 16:45:05
Որսի կանոնները փոփոխվել են․ թույլատրվել է ևս մեկ կենդանատեսակի որս
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀՀ տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021թթ. օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել: ՇՄՆ հայտարարությամբ ասվում է՝ հրամանի լրացման համար հիմք է հանդիսացել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը՝ 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում գայլի որս թույլատրելու վերաբերյալ, ինչպես նաև՝ 2019-2020թթ․ ...
2020-11-27 15:49:30
Գուգարքի և Դիլիջանի տարածքներում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով նոյեմբերի 25-ին, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղում ստուգել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի 57-ամյա մի բնակչի «Զիլ» մակնիշի մեքենան` բեռնված 10 խմ փայտանյութով: Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Քննությունը շարունակվում է:
2020-11-27 13:48:21
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևան քաղաքում՝ նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյասիսարևելյան' 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
2020-11-27 11:42:51
Պատերազմի ընթացքում նկատվել է ծառահատումների աճի միտում․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ պատերազմական օրերին Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ զորակոչվել և կամավորական հիմունքներով համալրել էին ՀՀ Զինված ուժերի շարքերը։ Այդ ընթացքում անտառտնտեսություններն ու ազգային պարկերը, թեպետ խիստ սակավ աշխատախմբերով, բայց և շարունակել են անշեղորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրներն ու ծրագրերը։ Նման իրավիճակու...
2020-11-19 16:59:53
Տեսչական մարմինն իրականացվում է խստացված վերահսկողություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ապօրինի որսի և ապօրինի ծառահատումների դեպքերը բացառելու ու կանխարգելելու նպատակով խստացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում՝ համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի: Տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական և բուսական աշխարհը: Հիշեցնենք, որ օրերս հնչեցվել են բազմաթիվ ահազանգեր ԱՀ և ՀՀ տարածքներում իրականացվող զանգվածային անտառահատումների մասին։...
2020-11-18 17:54:16
Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարը ևս լքել է նախարարությունը
«Այսօր սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից՝ սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու և սկզբունքներիս հավատարիմ մնալու համար»,– գրել է Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում։ Ընդգծենք, որ ավելի վաղ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել նաև փոխնախարար Իրինա Ղափլանյանը։
2020-11-16 20:29:15
Իրինա Ղափլանյանը պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ. Շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Իմ պետության և ազգին ծառայելը` իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար»։ Հիշեցնենք, որ նշված պաշտոնում Իրինա Ղափլանյանը նշանակվել է 2018թ․–ի հունիս ամսին։
2020-11-16 15:25:29
Սպասվում է անձրև․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ,16-19-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
2020-11-14 14:21:19
Արցախում Ադրբեջանը կիրառել է սպիտակ ֆոսֆոր․ DFRLab-ը հաստատում է
Բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանը պատերազմում կիրառել է ծայրահեղ և ոչ ընտրողական միջոցներ հայկական ուժերի նկատմամբ, այդպիսով մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին։ Այս մասին գրել է տեղեկատվության ուսումնասիրմամբ և ճշգրտմամբ զբաղվող Digital Forensic Research Lab–ը՝ անդրադառնալով արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին հնչեցված ահազանգերին և տեսանյութերին։  Փաստերի ստուգման և ճշգրտման գլոբալ հարթ...
2020-11-13 18:34:15
Կանգնեցնե՛լ անտառների անխնա հատումը
Ըստ որոշ տեղեկությունների և տարածվող ահազանգերի՝ Հայաստանի համար այս դժվարին օրերին, հասարակության որոշ մասը զբաղված է ապօրինի և անվերահսկելի անտառհատմամբ թե՛ ՀՀ, թե՛ ԱՀ տարածքներում։ Երկրի և ազգի համար ստեղծված քաոսային իրավիճակում նման գործունեության իրականացումը վկայում է հասարակության շրջանում առկա «ծառ կտրողի» մտածելակերպով զանգվածի առկայության մասին, ինչը ոչ այլ ինչ է, քան հայրենիքը թալանելու ևս մեկ միջոց։  EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ինչպես նաև՝ բազմաթիվ...
2020-11-13 15:49:32
Ֆոսֆորի այրման ծուխը կիլոմետրերով անցնում, դառնում է թթու և թափվում շրջակա միջավայրի վրա․ ասուլիս (տեսանյութ)
Հնէաբուսաբան, կ․գ․թ․ Իվան Գաբրիելյանն էլ ընդգծեց․ «Ադրբեջանն արդեն իսկ հաշտվել են Արցախի կորստի հետ, որովհետև եթե իրենք հույս ունենային, որ կվերցնեին տարածքները, ապա չէին փչացնի»։ Այսօր տեղի է ունեցել ասուլիս՝ արցախյան պատերազմի էկոլոգիական աղետն ու հետևանքները թեմայով, որին մասնակցել են էկոլոգ, տ․գ․թ․ Արևիկ Մկրտչյանը, ԵՊՀ օրգ․ քիմիայի ամբիոնի ուս․ լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանը և Հնէաբուսաբան, կ․գ․թ․ Իվան Գաբրիելյանը։ ԵՊՀ օրգ․ քիմիայի ամբիոնի ուս․ լաբորատորիայի վարիչ...
2020-11-04 21:39:58
Շրջակա միջավայրի նախարարը դիմել է միջազգային հանրությանը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ: Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը գործել են հերթական ռազմական հանցագործությունն Արցախի բնակչության նկատմամբ՝ կիրառելով հրկիզվող զինատեսակ՝ պարունակող ...
2020-11-04 15:49:58
Արցախում հրդեհի է մատնվել 1815 հեկտար անտառածածկ տարածք
Ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում: ԱՀ բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը։ Բացի դրանից՝ ադրբեջանական զինված ուժերը նպատակ ունեն վնասել անտառներում ապաստանած քաղաքացիական բնակչությանը:
2020-11-03 19:36:03
ԷԿՈՑԻԴԻ ՎՏԱՆԳ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ․ բնապահպանական կազմակերպությունները դիմել են միջազգային կառույցներին
Հայաստանյան շուրջ 50 բնապահպանական կազմակերպություններ դիմել են միջազգային հանրությանը՝ բարձրաձայնելով Արցախում իրականացվող էկոցիդի մասին։ Ստորագրահավաքին և նախաձեռնությանը միացել է նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ու ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ։  Նամակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղումով։ Նամակի անգլերեն տարբերակը՝ ամբողջությամբ։  «Սիրելի՛ հետևորդներ, ընկերներ և գործընկերներ, Սեպտեմբերի 27-ից ՀՀ-ն ներքաշված է ցայսօր շարունակ...
2020-11-02 14:57:49
Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի վրա։ Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները...
2020-10-21 18:13:45
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։
2020-10-08 15:02:23
ՇՄ նախարարության աշխատակիցները 7 մլն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Շրջակա միջավայրի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպությունը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը» «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները» միասնական համազգային դրամահավաքին է փոխանցում 7.000.000 ՀՀ դրամ։ Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Մենք կարևորում ենք մասնակցությունը չափազանց անհարժեշտ համահայկական այս ձեռնարկին։ Արցախի հողին ամուր կանգնած մեր հայրենակիցների ու հայրենիքի սահմ...
2020-10-06 15:33:41
Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է միջազգային գործընկերներին
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս դիմել է իր միջազգային գործընկերով՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի ակնհայտ ագրեսիան Արցախի Հանրապետության և խաղաղ բնակիչների դեմ։  Նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի ստորագրությամբ նամակն ուղարկվել է մի շարք միջազգային կառույցների ղեկավարների։
2020-10-04 17:30:20
Գյումրիում տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող խոշոր ընկերությունը տուգանվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից «Լենտեքս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իրականացրել է ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետումներ առանց ՍԹԱ թույլտվության՝ խախտելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1676-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները, Բացի այդ, ընկերութ...
2020-09-26 15:47:44
Սպիտակ արագիլի աղտոտման դեպքերը՝ քարտեզի վրա (ֆոտո)
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը տեղեկացնում է, որ սպիտակ արագիլի աղտոտման պատճառները և վայրերը հասկանալու նպատակով՝ իրականացվել է տվյալների GIS վերլուծություն։ Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Քարտեզի վրա կարելի է տեսնել արագիլների աղտոտման տարածվածությունը և ինտենսիվությունը։ NABU Հայաստանյան մասնաճյուղը շարունակում է իրականացնել Սպիտակ արագիլների աղտոտման աղբյուրների բացահայտմանն ուղղված վերլուծական աշխատանքներ»:  
2020-09-26 10:32:42
Երևանի կենդանաբանական այգում կենդանի է անկել
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի կենդանաբանական այգում անկում է գրանցվել։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ անկել է ռեզուս մակակ տեսակի կապիկներից մեկը։  EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունները հաստատեց նաև ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ ռեզուս մակակ տեսակի կապիկի անկման պատճառը ծերությունն է։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ կապիկը ծնված է եղել 1979թ․-ին։  Ընդգծենք...
2020-09-25 12:42:21
Գավառի 27-ամյա բնակիչը Դիլիջանում ապօրինի ծառահատման հեղինակ (տեսանյութ)
Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով սեպտեմբերի 25-ին, ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան-Սևան թունելի սկզբնամասում ստուգել և բաժին բերման են ենթարկել Գավառ քաղաքի 27-ամյա մի բնակչի «Զիլ» մակնիշի մեքենան` բեռնված 12 խմ փայտանյութով: Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող ...
2020-09-25 11:38:22
Դիլիջանում շան վրա կրակողը հյուրանոցի սեփականատերն է․ մանրամասներ
Սեպտեմբերի 14-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դիլիջանի հյուրանոցներից մեկի մոտ կրակել են շան վրա։ Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը Մյասնիկյան փողոցում հայտնաբերեց սատկած շուն՝ արնոտ վիճակում։ Իրավապահները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանք՝ շան վրա կրակողին հայտնաբերելու ուղղությամբ։ Բացատրական աշխատանքն արդյունք տվեց. Դիլիջանի 30-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։ Նա իրավապահներին ներկայացրեց որսորդական ող...
2020-09-23 21:08:02
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում