Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խախտել է ջրօգտագործման թույլտվության պահանջները
![](https://econews.am/disk/31-08-20/6e5f2ae0418ae5adb8bcc5eaac68d3c9.jpg)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն, այսօր Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հրապարակման, Քաջարան գյուղի բնակիչների ահազանգի վերաբերյալ, իրականացրել են ուսումնասիրություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արտադրական նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության՝ Ողջի գետի ջրառի կետում։ Պարզվել է որ Ընկերությունը չի ապահովում էկոլոգիական թողքը՝ խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։ Հարուցվել է վարչական վարույթ։
Բարձրացված մյուս հարցերի շրջանակներում խախտումներ չեն բացահայտվել։ Ընկերության կողմից նոր ջարդման կայան չի կառուցվում, իսկ արտադրության ընթացքում մակաբացված դատարկ ապարները լցվում են արտադրական նախագծով սահմանված լցակույտերում։