Մեկնարկել են Սևանում ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները

Օրերս մեկնարկել է Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացը։ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը գրել է․ «Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Տեղում վերհանված իրավախախտումներին հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ։

Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է։

Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը»:

Դավիթ Գրիգորյանը հայտնել է նաև, որ ապամոնտաժվել է հերթական վագոն-տնակը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում