Ապօրինի ծառահատումները շարունակվում են (տեսանյութ)
![](https://econews.am/disk/03-09-20/594d480c008d7c9e9bf6a50f94e274a3.jpg)
Ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Քուչակ գյուղում ստուգեցին Դիլիջանի 35-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել «Դիլիջան» անտառտնտեսությունից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օգոստոսի 30-ին, ժամը 4.30-ի սահմաններում, Ապարանի Դարյան փողոցում ստուգել և բաժին են բերել Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան՝ բեռնված 3 խմ փայտանյութով:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել օգոստոսի 23-ին՝ Վահագնի գյուղի հարակից անտառից: Հանգամանքները պարզվում են: Նշված դեպքով նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Նախապատրաստվում են նյութեր:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)