Ողջ լրահոսը

«Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Լեսոմա» ԲԲԸ-ին պատկանող «Ծավ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրառի կետում տեղադրված ջրաչափը կապարակնքված չի եղել, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներից ավել ջրառ, որի համար վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ, ջրօգտագործման և ջրահեռացման անհատական ...
2020-07-24 15:58:37
Ծանր ու վտանգավոր մետաղներով հարուստ զանգվածը՝ Ողջի գետում (տեսանյութ)
Համացանցում կրկին հրապարակվել է տեսանյութ, որտեղ տեսանելի է՝ ինչպես է Ողջի գետ լցվում դեղնադարչնագույն հեղուկ զանգված։ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտնում է․ «Կրկին Ողջի գետ է լցվում հանքավայրերում, հանքուղիներում ու թափոնակույտերում ձևավորվող, ծանր ու վտանգավոր մետաղներով հարուստ դեղնադարչնագույն հեղուկ զանգվածը։ Թթվային դրենաժը մետաղական հանքավայրերի ամենավտանգավոր և անկառավարելի ռիսկերից մեկն է»։ Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդ...
2020-07-24 12:34:03
Առգրավվել է քաղաքացու կողմից անազատության մեջ պահվող ճուռակ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2020 թվականի հուլիսի 22-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի այգիներից մեկում հայտնաբերվել է քաղաքացու կողմից անազատության մեջ պահվող ճուռակ: Ըստ քաղաքացու հայտարարության՝ ճուռակը երկու-երեք օր առաջ հայտնաբերել է իր հողամասի նախկին խարխուլ անասնագոմում:  Թռչունն առգրավվել է և ըստ ԲԸՏՄ հայտարարության՝ ճուռակը վերականգնվելուց հետո բաց կթողնվի վայրի բնություն: 
2020-07-23 15:10:46
Արջի քոթոթը մոլորվել և մտել է Չիվա գյուղի տներից մեկի բակ (տեսանյութ)
2020 թվականի հուլիսի 21-ին ժամը 17.30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժինը ահազանգ է ստացել այն մասին, որ արջի քոթոթը մտել է Վայոց ձոր մարզի Չիվա գյուղի 9-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 5-րդ տան բակ: Անմիջապես դեպքի վայր են մեկնել Վայոց ձորի տարածքային բաժնի պետ` Ա. Մարգարյանը, ավագ պետական տեսուչներ` Ա. Համբարձումյանը , Ս. Բեգլարյանը և ՀՀ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ՔՀԲ օպեր, ոստիկանության լեյտենանտ` Ա. Մկրտչյանը (տեսան...
2020-07-23 12:04:02
Ինչո՞ւ է աղմկում Արամ Սարգսյանը․․․
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել նախկին վարչապետ Արամ Սարգսյանի Ամուլսարի հանքավայրի շահագործման և Սևանա լճում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գրառման հետ կապված։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ամուլսարում վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար սադրիչ գործողություններ են անում խմբավորումներ, որոնք ներկայանում են իբրև Լիդիան Արմենիա ընկերության կապալառուներ, որոնք պայմանագրով հանձն են առել ինչ-որ աշխատանքներ կատարել Ամուլսարի տա...
2020-07-23 10:24:44
Նախարարությունը՝ Սևանա լճի կանաչման վերաբերյալ
Վերջին օրերին հնչեցված բազմաթիվ ահազանգերին ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում։ Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ ա...
2020-07-21 13:41:36
Զգուշացում. Կարմիր գրքում գրանցված բույսեր վնասելն առաջացնում է տուգանք
Սպիտակ ջրաշուշան բուսատեսակի ապօրինի հավաքչության մասին համացանցում հնչեցված մի քանի ահազանգից հետո, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ տեղեկացնում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելու համար նախատեսված տուգանքի մասին: ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգան...
2020-07-20 17:23:12
Քաղաքացիներն ահազանգում են՝ Սևանա լիճը կրկին «կանաչել է» (ֆոտո)
Վերջին օրերին տարբեր քաղաքացիներ հրապարակումներ և ահազանգեր են հնչեցրել Սևանա լճի «ծաղկելու» գործընթացի մասին: Քաղաքացիները հրապարակում են լուսանկարներ՝ մտահոգություն հայտնելով լճի վիճակի մասին:  Շրջակա միջավայրի նախարարի նախկի նտեղակալ Այսեր Ղազարյանը հրապարակել է արբանյակային լուսանկարներ՝ գրելով. «տեղադրում եմ 15.07.2020թ-ի Sentinel-2 արբանյակային պատկերի «որոշակի» նախամշակումով անցած տարբերակը»: Խնդիրն առավել ակնառու և անհանգստացնող է դարձել վերջի...
2020-07-20 15:15:18
Ընդերքօգտագործողներին տրվել է 569 զգուշացում. զեկույց վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում օրերս քննարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը:  Ընդերքօգտագործման բնագավառում՝ կատարվել են իրավական դաշտի բարելավման, երկրաբանական տեղեկատվության կառավարման համակարգի ներդրման, իրական սեփականատերերի հայտարարագրման ռեգիստրի մշակման և այլ աշխատանքներ: Պայմանագրային պարտավորությունների ուսումնասիրության արդյունքում՝ ընդերքօգտագործողներին տրվել է 569 զգուշացում, վճ...
2020-07-20 12:29:32
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 20-21-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ին ժամանակ առ ժամանակ, 24-25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպր...
2020-07-20 10:34:13
«Ոտս կծեց». պարանով կապված, հյուծված և տանջված աղվեսը՝ զվարճանքի առարկա (ֆոտո)
Հայաստանի կենդանասեր հասարակությունը շարունակում է անհանգստացած մնալ կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի դեպքերով: Օրերս, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացել է ահազանգ, որը պարունակում է ոչ միայն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի տարրեր, այլև վայրի բնությունից միավոր խլելու:  Գարիկ Մխիթարյան անունով օգտատերը /extrim36/ բաց հանրային հարթակում ներբեռնել է տեսանյութ, որում վզից կապված աղվեսի առանձնյակ է: Ակնհայտ է, որ սա կենդանու նկատմամբ դաժան վերաբերմո...
2020-07-18 15:21:18
Հսկայական քանակությամբ պրիմատներ են ներմուծվել Մեծ Բրիտանիա լաբորատոր փորձարկումների նպատակով (տեսանյութ)
«The Independent»-ը հայտնում է, որ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի տարածք լաբորատոր փորձարկումների նպատակով ներմուծված պրիմատների և պրիմատների մասնիկերի թիվը կազմել է ավելի քան 6700-ը: Փորձագետներն ահազանգում են տարբեր հիվանդությունների տարածման հավանականության մեծացման մասին, ինչը կարող է մահացու լինել նաև մարդկանց համար: Կապիկները կարող են մարդկանց փոխանցել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ թռչնի գրիպը, Sars-ը և vCJD-ը: Նախորդ տարվա ընթացքում կառավարությունը տվել է պրիմատ...
2020-07-18 12:07:57
Ավելի քան 300 հազ․ իշխանի մանրաձուկ բաց թողնվեց Սևանա լիճ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը Գեղարքունիքի մարզում հետևել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից հերթական անգամ իրականացվող՝ Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով 62․500 հատ և 240.000 հատ 1,75 գրամ քաշով մանրաձկան բացթողնման աշխատանքներին։ Մանրաձկան բացթողումն իրականացվել է լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետերի միջին և ստորին հոսանքներում։ Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ Վարդան Մե...
2020-07-17 16:30:28
Կամավորները բարեկարգում են Սպիտակավորի վանքի հարակից տարածքները (ֆոտո)
«Սահմանի ու Ամուլսարի դեպքերին զուգահեռ մեկնարկվել է Սպիտակավորի վանքի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։ Առավոտ ժամը 8-ից սկսել ենք վանքից 300 մետր ներքև գտնվող ճանապարհի բարեկարգման աշխատանքները։ Բնական քարերով և հողով ստեղծում ենք նաև փոքրիկ ավտոկայանատեղի։ Կամավոր աշխատանքները անցնում են հրաշալի միջավայրում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել և լուսանկարներ է հրապարակել «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր Գեղամ Օհանյանը։
2020-07-16 14:50:43
Ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։  Երևան քաղաքում՝ հուլիսի 15-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Հանրապետության տարածքում՝ հուլիսի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում կեսօրի...
2020-07-15 17:33:22
Կվերանայվեն Եղեգիս գետի ՓՀէԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է։ Աշխատանքային այցի նպատակն է ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փոքր ՀԷԿ-երի էկոլոգիական թողքին առնչվող խնդիրներին։ Վահե Ջիլավյանն այցելել է նաև Արփա-Սևան ՓԲԸ, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը մասնագետների հետ քննա...
2020-07-15 16:43:59
Անտառապահը կաշառքի դիմաց վառելափայտ է դուրս բերել «Դիլիջան» ազգային պարկից
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է «Դիլիջան» ազգային պարկ»-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու, իսկ Դիլիջան քաղաքի բնակչի կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի անտառապահը, 2006 թվականից զբաղե...
2020-07-15 15:18:48
Գյումրիում մեկ ժամվա ընթացքում թափվել է աննախադեպ քանակությամբ տեղումներ
Ըստ բազմամյա կլիմայական առանձնահատկությունների հուլիս ամսին Հայաստանի տարածքում եղանակային պայմանները կայունանում են, ցիկլոնային գործունեությունը դադարում է։ Մեր տարածաշրջանում տիրապետող են դառնում արևադարձային լայնություններից ներթափանցող չոր և տաք օդային հոսանքները, որոնք ձևավորում են շոգ և չոր եղանակներ։ Սակայն առանձին տարիներին այդ օրինաչափությունը խախտվում է։ Վերջին 5 օրերին պայմանավորված Սև ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցությամբ հանրապետության տարբեր հատվածներում դիտվել են հորդառա...
2020-07-14 17:03:43
Լավ լուր․ ՀՀ հարավում արձանագրվել է թավշաոտ բու (ֆոտո)
«Շիկահող» պետական արգելոցը՝ թավշաոտ բվի նոր, անվտանգ կացարան ունի: ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցում խոշոր կաթնասունների և թռչունների մշտադիտարկման արդյունքում հուլիսի 7-ին արձանագրվել է թավշաոտ բու, որը Հայաստանում հազվագյուտ հանդիպող տեսակ է և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում որպես «խոցելի» տեսակ (VU D1): Մինչ օրս համարվում էր, որ տեսակը հանդիպում է միայն ՇՄՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցո...
2020-07-14 14:11:29
Մեկնարկում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի լիցենզիաների տրամադրումը
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է․ «Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը՝ հաստատվել է Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշումը: Ղեկավարվելով «Սևանա լճի մասին&r...
2020-07-13 15:57:46
Հայտնաբերվել է անտառխախտման 1 դեպք
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հուլիսի 6-ից հուլիսի 13-ն արձանագրված անտառխախտման դեպքերը։  Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Տաշիրի» մասնաճյուղի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 1 դեպք (3 հատված ծառ)։ Դրա վերաբերյալ կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Անտառախախտման դեպքը բացահայտվել է։
2020-07-13 14:02:30
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՍև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 13-ին հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ , պոռթկումները մինչև 20-25 մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Երևան քաղաքում՝ հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
2020-07-13 12:48:10
Փոխնախարարը «Սևան» ազգային պարկում հանդիպել է ձկնորսների հետ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի մասնակցությամբ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Վարդան Մելիքյանը անդրադարձ է կատարել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլտվությունների տրամադրման ընթացակարգին, որսի թույլատրելի չափաքանակներին, ձկնորսության թույլտվությունների հայտերի ներկայացման կարգին և պայմաններին, բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման և այլ հարցերին։ Քննարկմանը ներկա էին «Սևան» ...
2020-07-11 14:03:26
Թուրքական կապիտալը՝ Լիդիանում և Ամուլսարում
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը գրում է․ ««Լիդիան Ինթերնեշընըլ»-ի սնանկության հարցով Կանադայում ընթացող վարույթի շրջանակներում հրապարակված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Լիդիանի նկատմամբ գույքային (բաժնետիրական) պահանջներ են ներկայացրել ոչ միայն Լիդիանի խոշոր պարտատերերը, այլև փոքր մասնաբաժին ունեցող բաժնետերեր, որոնց ծագման երկիրը Թուրքիան է։ Դատարանի «Service List» կոչվող ցանկում ի մի են բերված բոլոր այն սուբյեկտները, որոնց Լիդիանը պա...
2020-07-11 12:23:38
Հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է լինել զգոն
2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա: 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 2104 հրդեհ, որից 774-ը Երևանում, 1330-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա: Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ անցանկալի, երբեմն էլ անդա...
2020-07-11 10:16:09
Արագիլն ազդարարում է ավելի մեծ և լուրջ խնդիրների մասին․․․
Դեռևս 2018 թվականից սկսված, սակայն 2019 թվականին ավելի մեծ թափ ստացած և հասարակության առավել լայն շերտերի ուշադրությունը գրաված՝ Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների փետրածածկի աղտոտման աղետը կրկնվում է այս տարի ևս: NABU Հայաստանի թիմը հատարարել է, որ սա հիրավի ավելի ծավալուն և վտանգավոր է քան մենք բոլորս պատկերացնում ենք։ «NABU սկսել է իրականացնել ուսումնասիրության աշխատանքներ, արագիլների փետրածածկի աղտոտման պատճառները բացահայտելու համար: Արդեն երկու շաբաթ շարունակ մեր աշխատակիցներն իրակա...
2020-07-10 20:09:08
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 100 հազար դրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրում իրականացված մասնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը` հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության՝ խախտելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի բ) ենթ...
2020-07-10 17:34:15
Լավ լուր․ Վանաձորում հայտնաբերվել է հազվագյուտ բուսատեսակի նոր պոպուլյացիա
Շրջակա միջավայրի նախարարությունը լավ լուր է հայտնել բոլոր բնասերների համար։ «Հայանտառ ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության տարածքում հայտնաբերվել է կարմիր գրքում ընդգրկված Հապալասենի ճահճային տեսակի նոր պոպուլյացիա։ Հապալասենին աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծ.մ. 2500-3300 մ բարձրությունների վրա»,- նշել է նախարարությունը։ ՀՀ բույսերի կարմիր գրքի տվյալների համաձայն՝ վտանգված տեսակ է: Հանրապետությունում ստույգ հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց տարած...
2020-07-10 16:36:34
«Ստրուկ» կապիկը․ կենդանին ենթարկվում է ծաղրական և նվաստացուցիչ վերաբերմունքի (տեսանյութ)
Կենդանիները շարունակվում են օգտագործվել որպես զվարճանքի և բիզնես միջոց։ Օրերս համացանցում հրապարակվեց տեսանյութ, որտեղ ռեզուս մակակ տեսակի կապիկը հանդիսանում է հանդիսավարուհի Գայանե Հապետյանի «ստրուկը»։ Նշված կինը տեսանյութի մեջ կապիկին անվանում է «ստրուկ» և ենթարկում է նրան տանջալից վարժանքի։ Գայանե Հապետյանը, ըստ մեր տեղեկությունների, բնակվում է Արցախի Հանրապետությունում։  Վերջինիս կողմից հրապարակված բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքո...
2020-07-10 15:50:05
Կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի ու ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցների համագործակցության արդյունքում հուլիսի 7-ին հայտնաբերվել և արձանագրվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որսի 1 դեպք։ ՀՀ Շիրակի մարզի Լանջիկ գյուղի բնակիչ Մ.Պ-ն նույն գյուղի հարակից դաշտից որսացել և համացանցի միջոցով փորձել էր կազմակերպել ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Խայտաքիս» տեսակի կենդանու վաճառքը, որը կանխվել է։ Օպերատիվ աշխատանքների արդյունք...
2020-07-10 14:56:53
Արտահոսքը եղել է դեռևս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց․ մանրամասներ
ԲԸՏՄ տեղեկատվություն է հայտնել Ստեփանավանում թթվային դրենաժի աղետի ահազանգի մասին։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։ Նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։ Հանքաքարի հարստացման արդյ...
2020-07-09 17:04:51
Հաշվարկվել է ավելի քան 67 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մայիսի 11-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 137 դեպք, որից 83 դեպքով հաշվարկվել է 67.868.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 62 դեպքով նշանակվել է 4.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 90 դեպք, 77-ով հաշվարկվել է 66․457․400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայր...
2020-07-09 10:41:33
Ահազանգ․ Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է (ֆոտո)
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունն ահազանգում է Ստեփանավանում թթվային դրենաժի աղետի մասին։ «Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորն ու Սյունիքի հյուսիսային հատվածը։ Այս լուսանկարները տիպիկ թթվային դրենաժի մասին են, ահազանգը հնչեցրել է Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանը։ Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալն առաջին հերթին, օֆշորային անհայտ ընկերության կողմից բացահանքի ...
2020-07-08 16:10:33
Զգուշացում․ սպասվում է քամու ուժգնացում
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին, հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։ Երևան քաղաքում՝ հուլիսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:Հուլիսի 9-13-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է...
2020-07-08 14:05:17
Արագիլների փետուրներն ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների․ ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում վերջին օրերի ընթացքում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում՝ արագիլների աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ԲԸՏՄ պաշտոնական հաղորդագրությունից։  Հիշեցնենք, որ օրերս՝ անդրադառնալով աղտոտված արագիլների խնդրին, ԲԸՏՄ-ը հայտնել էր, որ նշված տեղանքում աղտոտված կենդանիներ չեն հայտնաբերվել։ Այս հայտարարությունն առաջացրել է բնա...
2020-07-08 13:34:42
Երեք արջերը շարունակում են տանջվել Սիսիանի Resort MJA հանգստյան գոտում․ բրիտանական «Daily mail» (ֆոտո)
Միջազգային մամուլը կրկին անդրադարձել է ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող գորշ արջերի խնդրին։ Բրիտանական «Daily mail» օրաթերթն այս անգամ գրել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերի /Ursus arctos/ մասին։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պարբերաբար ահազանգեր է ստանում նշված համալիրում բանտարկված բեզոարյան այ...
2020-07-07 12:31:12
Անհաշվելի շատ են սարսափելի վատ վիճակում գտնվող արագիլները... (ֆոտո)
Աղտոտված արագիլների մասին ահազանգերը շարունակվում են: «Աղտոտված արագիլների մասին ահազանգում են նաև մեր աջակիցները։ Արարատի մարզի Նիզամի գյուղից լուսանկար է ուղարկել Արտակ Քոչարյանը՝ նշելով, որ անհաշվելի շատ են այդ տարածքում սարսափելի վատ վիճակում գտնվող արագիլները»,- գրել է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը:  Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանն արձագանքել է՝ հայտնելով. «Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենժամ...
2020-07-06 21:17:50
Արգելված մուտքով որորների կղզին... (տեսանյութ)
Օրերս համացանցում տեսանյութ է հրապարակվել (հղում), որտեղ մի քանի մեքենաներ բարձր երաժշտությամբ աղմուկ են ստեղծում «Սևան» ազգային պարկի Նորաշեն համայնքի տարածքում գտնվող պահպանվող տարածքում:  Հւշեցնենք, որ ազգային պարկի տարածքում գտնվող, Նորաշեն համայնքին հարակից հատվածի «Նորաշենի» արգելոցը ստեղծվել է տարածքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես, հայկական որորի, որպես Հայկական բարձրավանդակի էնդեմիկ թռչունի, բնականոն ապրելակերպի ու վերարտադրության ապահովմ...
2020-07-06 17:24:08
Ոչխարաբուծության վնասները...
Արամ Հովհաննիսյան անունով օգտատերը գրում է. «Պատասխան մանր եղջերավոր անասնապահության զարգացումը խրախուսող ՀՀ նախագահին։ Վերջերս եմ շրջել Գառնին, Գողթը, Ողջաբերդը, Գեղադիրը թիկունքող սարերում։ Հուսահատեցնող վիճակ է․ տասնյակ հոտեր հարյուրավոր հեկտարներ բուսածածկը հիմքից կրծել են։ Անգամ ուրցն ու ավելուկը, որոնցից խոտի առատության դեպքում կճղակավոր «մորեխը» խուսափում է, կտրիչների բաժին են դարձել։ Խաշնարածների վրանները լրում են տեսարանը։ Իսկ դուք տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխարի միս ...
2020-07-06 15:15:47
«Մահացած» տեսչական մարմինը․ բնապահպաններն ընդդեմ անորակ աշխատանքի (ֆոտո)
Ինչպես հայտնել ենք, ՀՀ Արմավիրի մարզից հնչում են ահազանգեր աղտոտված արագիլների մասին։ Տարբեր քաղաքացիներ հրապարակում են տեղեկություններ և լուսանկարներ, որտեղ են արագիլները պատված են ինչ-որ նյութով։ Ահազանգի հետքերով մարզում ստուգայցեր են իրականացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, սակայն ոչինչ չեն հայտնաբերել։ ԲԸՏՄ նման վերաբերմունքը դժգոհություններ է առաջացրել ոլորտի տարբեր ներկայացուցիչների շրջանում։  Այսպիսով, ԲԸՏՄ հայտարարությամբ ասվում է․ «Վերջին օր...
2020-07-06 10:55:09
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում