«Սևանը մեզ է սպասում...»․ միացեք մեզ Սևանը մաքրելու համար

«Էկո աղբ» նախաձեռնությունը կազմակերպել է «ԷկոԱրշավ: Սևանը մեզ է սպասում...» խորագրով արշավ դեպի Սևան։ Հայտարարությամբ ասվում է․ «Սևանը այժմ բոլորիս կարիքը ունի...

Օգոստոսի 16-ին միացեք մեզ ոչ միայն հանգստանալու, այլ նաև, Սևանը մաքրելու համար»: 

Միջոցառումը լինելու է Էկո֊արշավ ձևաչափով, որի ընթացքում կկազմակերպվի Սևանի ափամերձ տարածքի հավաք և թափոնների առանձնացում՝ վերամշակման ուղղարկելու նպատակով, այնուհետև դասախոսություն Սևանի հիմնախնդիրների մասին, որը կանցկացնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։ Միջոցառման ժամանակ նաև տեղի կունենա հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Սարուխանյանի հետ՝ աղբահանության համակարգի ռազմավարության ուղղությունների մասին։ Իսկ ամենավերջում մասնակիցները կսովորեն ազգագրական պարերից մի քանիսը:

Այս էկո-գիտա-մշակույթային արշավի նպատակն է բնակչության ուշադրությունը սևեռել դեպի Սևանի հիմնախնդիրը, իրազեկել տեղացիներին լճի մաքրության կարևորության մասին, ինչպես նաև բարձրաձայնել լճի ներկայիս հրատապ խնդիրների լուծմանը նպաստող քայլերը՝ կոչ անելով մարդկանց Սևան գնալ ոչ միայն հանգստանալու, այլ նաև այն մաքուր պահելու համար։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում