«Գետային ներհոսքը Սևանա լիճ կնվազի շուրջ 34%-ով»․ Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրություն

Հրապարակվել է Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրությունը, որի ՄԱԿ ԿՓՇԿ-ի ազգային համակարգողը նախկին նախարար Էրիկ Գրիգորյանն է։ Հաղորդագրությամբ անդրադարձ է կատարվում նաև Սևանա լճին, որի համար կանխատեսումները դրական չեն։ 

Հաղորդագրությամբ ասվում է․ «Սևանա լճի ջրային հաշվեկշռի գնահատումը կլիմայի փոփոխության կանխատեսվող սցենարներով իրականացվել է լիճ մտնող տարեկան ներհոսքի և ավազանի օդերևութաբանական կայանների մթնոլորտային տեղումների ու օդի ջերմաստիճանի բազմամյա դիտարկումների տվյալների միջև բազմագործոնային կորելացիոն կապով:

CCSM4 և METRAS մոդելների և արտանետումների սցենարների հիման վրա գնահատվել է ընդհանուր գետային ներհոսքի փոփոխությունը դեպի Սևանա լիճ 2040թ․, 2070թ․ և 2100թ. համար։ Կլիմայի փոփոխության սցենարներով ակնկալվում է բացասական ազդեցություն լճի կենսական պայմանների վրա․ վատատեսական սցենարի դեպքում ընդհանուր գետային ներհոսքը Սևանա լիճ մինչև 2100թ. կնվազի շուրջ 34%-ով (265 մլն մ3-ով):

Լճի ջրի որակի վրա, բացի մարդածին ներգործությունից, էականորեն ազդում է նաև կլիմայի փոփոխությունը․ օդի և ջրի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ բարձրանում է լճում ֆիտոպլանկտոնի կենսազանգվածը, ինչը հանգեցնում է լճի ջրի որակի կտրուկ վատթարացման և էվտրոֆիկացման գործընթացների արագացմանը»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում