Ազատությունից զրկված գայլի ձագը վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնից տեղեկանում ենք, որ Գավառ քաղաքում ապօրինաբար անազատ պայմաններում պահվող գայլի ձագը վերադարձվել է վայրի բնություն։ 

Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիք տարածքային բաժնի տեսուչները ոստիկանների հետ համատեղ «econews.am» կայքում հրապարակված ««Հասկի» տեսակի շան և գայլի զույգավորման վերաբերյալ» հոդվածի հետքերով ձեռնարկված միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ի մոտ հայտնաբերել են գայլի ձագ:

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սարատեղի կոչվող հանդամասում գայլի ձագը բաց է թողնվել վայրի բնություն»:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 24-ամյա բնակիչ Ալեք Ղարիբյանը ցանկացել է զուգավորել վայրի գայլի ձագին և «Հասկի» ցեղատեսակի շանը։ Ալեք Ղարիբյանը նաև բեռնել է տեսանյութ, որտեղ վանդակում բանտարկված ոռնացող գայլի ձագ է։ Ընդգծենք, որ քաղաքացին ոչ միայն անազատ պայմաններում վայրի կենդանի է պահում, այլև ցանկանում է իրականացնել միջտեսակային խաչասերում։ 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում