Սուզորդները Սևանի հատակից մեկ բեռնատար անվադող են հավաքել և ուղարկել սահման (ֆոտո)

«Diving in Armenia» նախաձեռնության կողմից Սևանա լճի հատակից մեծ քանակությամբ անվադող է դուրս բերվել։ Այս մասին ասվում է նախաձեռնության էջում։ Լուսանկարներին կից, մասնավորապես ասվում է․ «Երեկ սուզորդներով Սևանի հատակից հավաքեցինք մի բեռնատար անվադող և ուղարկեցինք սահման։ Ուղակի մոռացանք վրաները նշենք, որ հանված են ջրի տակից՝ հատուկ սահման ուղարկելու համար։ Կարծում ենք՝ զինվորները կուրախանային, եթե իմանային, որ այդ անվադողերն ի հայտ են եկել Սևանի հատակը մաքրելուց»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում