Ծառահատում և թմրաշրջանառության դեպք Վանաձոր-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)

Օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Լոռու մարզային վարչությունների ու Գուգարքի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու, ինչպես և ապօրինի փայտանյութ տեղափոխելու դեպք բացահայտեցին:

Իրավապահները Վանաձոր-Ալավերդի ճանապարհից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Գուգարքի բաժին բերման ենթարկեցին Վահագնի գյուղի 29-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց կանաչավուն, յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված և փայտանյութ:

29-ամյա տղամարդը հայտնել է, որ բուսական զանգվածը թմրանյութ է, ինքն է պատրաստել վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար: Իսկ փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել` հայտնելով, որ օգոստոսի 23-ին իրենց գյուղի անտառում բենզասղոցով հատել է մեկ բոխի:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ բերման ենթարկված տղամարդը զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում