Ճուռակին գտել է, լուսանկարվել հետը և բաց թողել․ ահազանգի հետքերով

«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները, «econews.am» կայքում հրապարակված «Ահազանգ. վայրի գիշատիչ թռչունը՝ 40-ամյա կնոջ ձեռքերում» վերնագրով հոդվածի հետքերով, ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ և հայտնաբերել լուսանկարում պատկերված կնոջը»,- տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժինը:

Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է վայրի գիշատիչ թռչնի՝ «կասկածելի» պայմաններում գտնվելու մասին։ Տավուշի մարզի Այրում քաղաքի 40-ամյա բնակիչ Ժենյա Անանյանի ձեռքերում դեռևս ողջ գիշատիչ թռչնատեսակ է։ 

Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «Բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին հայտնել է, որ ճուռակին գտել է Բերդ քաղաքի հարակից անտառում՝ թևի վնասվածքով: Վերջինս լուսանկարվել է թռչունի հետ, ցուցաբերել առաջին օգնություն և բաց թողել վայրի բնություն»:

Թռչնադիտարկման փորձագետ Սիրանուշ Թումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լուսանկարում կրետակերի /Pernis apivorus/ երիտասարդ առանձնյակ է և թռչունը դեռ ողջ է: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում