Ահազանգ․ «Ջուխտակ լիճ» կոչվող տարածքում ուռենիներ են հատվել

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնում է ծառահատման դեպքի մասին։ Հաղորդագրությամբ, մասնավորապես, ասվում է․ «Երեկ՝ օգոստոսի 16-ին, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները մեր կողմից պահպանվող տարածքում հայտնաբերել են ուռենի տեսակի հատված ծառեր և ճյուղեր։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։

Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են «Ջուխտակ լիճ» կոչվող հատվածում, որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում