Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ մայիսի 03-04-ի, 06-07-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 05-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հանրապետության տարածքում՝ մայիսի 03-04-ի, 06-07-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 05-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 03-04-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 05-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում