«Աղջկա ձեռք էր, որ պահում էր նոր պոկած կովկասյան արքայածաղիկների մի մեծ փունջ․․․»
![](https://econews.am/disk/03-05-21/e8fba795de34a22c1756791248cc7697.jpg)
«Երեկ հրապարակված մի նկար տեսա խմբերից մեկում: Աղջկա ձեռք էր, որ պահում էր նոր պոկած կովկասյան արքայածաղիկների մի մեծ փունջ: Հաշվեցի մոտավորապես 30-35 ծաղիկ: Կան բույսեր, որոնք մի արմատից ունենում են մի քանի ցողուններ, սակայն այս չնաշխարհիկ բույսը միայնակ ցողուն է ունենում: Այսինքն, աղջիկներից միայն մեկը պոկել էր մոտ երեսուն առանձնյակ, երեսուն բույս»,– գչել է Թամար Գալստյանը՝ շարունակելով,– «Արքայածաղիկները սոխուկավոր բույսեր են: Սոխուկները հողում պահպանվում են, և շատ հաճախ մայր սոխուկի մեջ հասունանում են նոր սոխուկներ, որոնք էլ շարունակում են բույսի կյանքը: Սակայն, ինչպես ցանկացած ծաղկող բույս, արքայածաղիկները ևս փոշոտվում են ու սերմ տալիս: Հետագայում սերմնատուփիկը բացվում է ու սերմերը տարածվում են այլ վայրերում: Այսինքն, սերմերի միջոցով է բույսը տարածվում: Եթե հեռացվում, քաղվում է ծաղիկը, ապա տվյալ բույսը սերմ չի տալիս ու չի տարածվում:
Սա՝ էդ ցավոտ հարցի կենսաբանական կողմի մասին:
Բնություն գնալիս մենք ներխուժում ենք մի կենսամիջավայր, որտեղ ապրում, հասունանում ու բազմանում են բույսերը, միջատները, սողունները, թռչունները և այլն: Մտնելով այդ միջավայրը, տրորելով, ոչնչացնելով, աղբ թափելով, բույսերը պոկելով՝ մենք խախտում ենք այդ միջավայրի կենսագործունեությունը:
Հետո ի՞նչ, որ բույսերը կպած են հողին ու չեն կարող մեզանից փախչել թռչունների կամ թիթեռնեի նման: Ուրեմն, պետք է պոկել ու վնասե՞լ:
Հիմա՝ հարցի բարոյական կողմի մասին:
Կուզեի՞ք, ձեր տուն մտած հյուրն իրեն ամբարտավան ու փնթի պահեր: Վիրավորեր ձեզ, վնասեր ու ինքնագոհ հեռանար: Հաստատ չէիք ուզի:
Նկարում տեսնում եք, թե ինչպես են աճում արքայածաղիկները: Մի փունջ հավաքելու համար հատիկ-հատիկ պետք է պոկել բազմաթիվ էսպիսի ծաղիկներ: Իսկ պոկած ծաղիկները առավելը մի ժամից անպետք աղբ կդառնան ու կշպրտվեն աղբանոց:
Ասացեք խնդրեմ, ո՞րն է պոկելու իմաստը»:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/199205d477555f16a7806dfea185adcf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-12-22/d64c593a33685089b3602024ca5a24f4.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/24-08-22/3639bc5f877a3013b950bd8ef05ca4bc.jpg&w=300&h=200)