Ազատի ջրամբար՝ հսկայական քանակությամբ պլաստիկ է ափին (ֆոտո)

ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը գրել է․ «2-3 տարի առաջ սկսեցինք պլաստիկը հանձնել` որոշակի ժամանակը մեկ գալիս տանում էին ու մի բան էլ մենք էինք փող վճարում։ Մտածեցի լավ, բիզնես է, կայանում է։ Մի տարի անց գները թանկացրեցին, դե մենք էլ հրաժարվեցինք։ Առաջարկեցի փող տամ, բայց պայմանով, որ իրենք բնության մեջ թափված պլաստիկը հավաքեն ու օգտագործեն։ Ասացին «չէ»:

Նկարում Ազատի ջրամբարն է, հենց հիմա։ Հսկայական քանակությամբ պլաստիկ է ափին։ Պլաստիկ վերամշակողներին էլ հետաքրքիր չի։ Եթե պիտանելի է արտադրության համար, ապա միգուցե օգնենք ֆինանսապես, պլաստիկը հավաքեն ու վերամշակեն»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում