Երևանը մինչև 2030թ․-ը 30%-ով կկրճատի ջերմոցային գազերի արտանետումները

Օրերս Երևան քաղաքի ավագանին համաձայնություն է տվել միանալու Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը։ Որոշման հիմնավորմամբ ասվում է․ «Այս տեսակետից Երևանի քաղաքապետարանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում քաղաքի կայուն զարգացման և միկրոկլիմայի մեղմանն ուղղված տարբեր միջազգային և տեղական ծրագրերի մշակման գործընթացում: Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 9-ի հ.204-Ա որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը միանալով Եվրոպական Միության «Քաղաքապետների Դաշնագիր» նախաձեռնությանը, պարտավորություն էր ստանձնել իր լիազորությունների շրջանակներում մինչև 2020 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 20%-ով և նպաստել քաղաքային տնտեսության զարգացմանը՝ կայուն էներգետիկ զարգացման սկզբունքներին համապատասխան: Դաշնագրի շրջանակներում ՄԱԶԾ աջակցությամբ մշակվել և հաստատվել է Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ), որի շրջանակներում Երևան համայնքում՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք բնապահպանական ծրագրեր: Մասնավորապես, հաշվի առնելով Դաշնագրին Երևանի միացած լինելու հանգամանքը, ԵՄ կողմից հաստատվել է 8 մլն եվրո դրամաշնորհ նոր աղբավայրի կառուցման համար, տրամադրվել է 1 մլն եվրո դրամաշնորհ «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացման համար:

Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով համաձայնություն է տրվում միանալու «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը, որով Երևանը ստանձնում է մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 30%-ով կրճատելու և Երևանի կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության շնորհիվ դիմադրողականության բարձրացման պարտավորություններ: Դաշնագրին միանալուց հետո կվերանայվի ԿԷԶԳԾ-ն և կնախատեսվեն նոր կլիմայի փոփոխության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված բնապահապանական միջոցառումներ»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում