Մեղվակերների մասին ահազանգն ուղարկվել է ԲԸՏՄ․ Շրջակա միջավայրի նախարարություն
![](https://econews.am/disk/10-05-21/de40930e02d4322a09120c7f15f2634c.jpg)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ահազանգին կապված մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների հետ։
Հարթակի կողմից հրապարակված լուսանկարում ոսկեգույն մեղվակեր է, բայց Հայաստանում հանդիպում է նաև մեղվակերների հազվագյուտ՝ կանաչ տեսակը, որը նաև ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ որպես Կանաչ մեղվակերների վտանգման հիմնական գործոն նշվում է՝ քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից։
Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումները գրություն են ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։
Անընդունելի է որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը։
Հիշեցենք նաև, որ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ որսի այս տեսակն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Օրենքում մասնավորապես ասվում է․ «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է որս իրականացնել` ․․․ 14) աղեղների, կեռչանների, ցանցերի, օղակների, ծուղակների, որսափոսերի և թիվ 5-ից խոշոր թակարդների օգտագործմամբ»։
Շնորհակալություն ենք հայտնում Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակին ահազանգելու համար։
ՀՀ բոլոր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-11-22/64766c894269cb73bda90c5538df520a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/4a3536fc02a856929a0afb44821c5e8b.jpg&w=300&h=200)