Ձկնորսություն՝ Ախուրյանի ջրամբարում
![](https://econews.am/disk/10-05-21/c4ada3790293e4edc1f0af66d3d83c86.jpg)
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է Ախուրյանի ջրամբարում արդյունագործական նպատակներով ձկնորսություն իրականացնելու դիմում-հայտերի ընդունում։
Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների, Շիրակի մարզի Ախուրյանի ջրամբարում իրականացվել է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ:
Հաշվառման արդյունքում Ախուրյանի ջրամբարում արձանագրվել են հետևյալ ձկնատեսակների արդյունագործական պաշարներ՝ կարաս, կողակ, ծածան, փեփուղ, մանրաթեփուղ, լոքո, ենթաբերան, խեցգետին:
Նշված կենդանատեսակների բնօգտագործման վճարները սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի 208-րդ հոդվածով։
Շիրակի մարզի Ախուրյանի ջրամբարում արդյունագործական նպատակներով ձկնորսություն իրականացնել ցանկացողները մինչև ս.թ. մայիսի 14-ը ներառյալ, պայմանագիր կնքելու մասին լրացված դիմում-հայտերը կարող են ներկայացնել շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային փոստին` [email protected]:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/12-09-23/b7c4e686dc359003d758ee55a27af324.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/09-11-22/3d4a5938f6b5c51ac6f85c10acedc877.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/27-09-22/dab2c98e135e8cf6c4b4578d5fd717cc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/7462ef4c0df27827d253d11959945c93.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-08-22/c1369475880d804a2e4d0d16407214a0.jpg&w=300&h=200)