Այսօր Երկրի օրն է․ տնկե՛ք 1 ծառ ուղարկելով 1 SMS

Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է: Նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի վրա։

Այս տարի «Վերականգնեք մեր երկիրը» խորագրի ներքո Երկրի օրվա առթով կարևորվում է կլիմայի ճգնաժամին արձագանքելու և երեխաների և երիտասարդների պաշտպանությանն ուղղված գործողությունների մեծացման անհրաժեշտությունը: Կլիմայի փոփոխությունը վտանգավոր է աշխարհում բոլո՛ր երեխաների համար։ Բայց, որպեսզի կարողանանք պայքարել դրա դեմ, նախ պետք է իմանանք՝ ինչ է այն։ 

Երկրի օրվա կապակցությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Վիվա-ՄՏՍ-ի հետ համատեղ։ «Առողջ Մոլորակ ունենալն ընտրություն չէ, անհրաժեշտություն է»,– ասված է հաղորդագրության մեջ,– «Եթե դուք ևս ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ առողջ մոլորակ ունենալու գործում, ապա Վիվա-ՄՏՍ-ի ցանցում կարող եք այս մեկ ամսվա ընթացքում SMS ուղարկել 7733 կարճ համարին և տնկել ծառ վայրի բնության գրկում։

1 SMS = 1 ծառ = 500 ՀՀ դրամ։ ուղարկեք ձեր անունը և մենք ծառ կտնկենք ձեր փոխարեն»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում