Ով է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավարը

Ինչպես հայտնել ենք՝ օրերս ՀՀ վարչապետի որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակվել Հովհաննես Մարտիրոսյանը։ 

Հովհաննես Մարտիրոսյանը 2020թ․–ից հանդիսացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական։ Վերջինս 2018թ․–ին եղել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետը, այնուհետև՝ 2019թ․–ին՝ ՀՀ ԿԱ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ, կրկին 2019թ․–ին՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ, 2020թ․–ին հանդիսացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետը, նույն 2020թ․–ին տեղափոխվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ որպես նախարարի խորհրդական։

Այժմ՝ 2021թ․–ի ապրիլ ամսին ստանձնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները։ 

 

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

22 դեկտեմբերի 1979թ, ք. Երևան

Կրթություն.

1996-2001թթ. սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում.

Աշխատանքային գործունեություն

2021թ. ապրիլի 22-ի ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

2020թ. օգոստոսի 17-ի ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով նշանակվել է նախարարի խորհրդական

2020թ. օգոստոսի 11-ին սեփական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ ՀՀ ոստիկանությունում երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է ոստիկանությունում ծառայությունից

2020թ հունվար-օգոստոս- ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի պետ

2019-2020թթ. — Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ

2019թ. հունիս-նոյմեբեր — Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ

2018-2019թթ. — Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ

2017-2018թթ. — Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ

2017թ. հունվար-նոյեմբեր — Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ

2015-2017թթ. — Կենտրոնական բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ

2014-2015թթ. — Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ

2013-2014թթ. — Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի առաջին բաժանմունքի պետ

2012-2013թթ. — Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ

2011-2012թթ. – Քրեական հետախուզության գլխավոր վարչության անձի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատուկ կարևոր գործերով ավագ օպերլիազոր

2007-2011թթ. — Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ավագ օպերլիազոր

2002-2007թթ. — Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր

2001-2002թթ. — Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ։

Պարգևներ

2008թ. «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան

2013թ. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության 2-րդ աստիճանի» կրծքանշան

2014թ. «Ծառայության ընթացքում աշխատանքային բարձր ցուցանիշներ ապահովելու համար» ոստիկանության պետի կողմից պատվոգիր

2015թ. «Օրենքի պատվար» մեդալ

«Ոստիկանությունում երկարամյա ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի» մեդալներ։

Այլ տվյալներ

Ոստիկանության պահեստի գնդապետ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի որդի։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում