Երևանի ո՞ր վարչական շրջանն է «ամենափոշոտը»

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տվյալներ է հաղորդում Երևանում մթնոլորտային օդի որակի մասին ապրիլի 15-21 ընկած ժամանակահատվածում։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 16-18-ը, 20-ին, 21-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 18-ին, 20-ին, 21-ին, Շենգավիթում՝ ապրիլի 18-ին, 19-ին:

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում