Կանաչ մարտիրոս․ Հայաստանի ամենագեղեցիկ մողեսներից մեկը

Կենդանաբան Վասիլ Անանյանը լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Հայաստանում հանդիպող իսկական մողեսներից (Lacertidae) ամենախոշորը և ամենագեղեցիկներից մեկը: IUCN–ի էջում տեսակի հայերեն անվանման հետաքրքիր տարբերակ հանդիպեցի՝ Կանաչ մարտիրոս»։ 

Իսկական մողեսներ․ սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք, ընդգրկում է 3 ենթաընտանիքի շուրջ 31 ցեղի 279 տեսակ։ Հայաստանում տարածված են (տարբեր գիտնականների կողմից տարբեր կերպ ընդունվող) այդ ընտանիքի 4-5 ցեղերի 15-16 տեսակ՝ նրբագեղ օձաչք մողես, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, անդրկովկասյան անապատային մողեսիկ, Շտրաուխի անապատային մողեսիկ, Դալի ժայռային մողես, հայկական ժայռային մողես, Ռադդեի ժայռային մողես (ներառյալ Նաիրյանը), Ռոստոմբեկովի ժայռային մողես, Պորչինսկու ժայռային մողես, միասեռ ժայռային մողես, Վալենտինի ժայռային մողես, մարգագետնային մողես, զոլավոր մողես, միջին մողես, ճարպիկ մողես և փոքրասիական մողես։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում