Գլաձոր համայնքում հանրային քննարկումը ևս չկայացավ
![](https://econews.am/disk/14-05-21/8e3030ffe050755a2b187d4cfc29e8ff.jpg)
Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքը տեղեկացնում է չկայացած հանրային լսումների մասին։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ «Մայիսի 11-ին, Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի դպրոցի դահլիճում կայանալիք հանրային լսումը` Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին դաշտային աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տալու համար, չկայացավ՝ բնակիչների հանրային լսմանը դեմ լինելու և նրանց կողմից հանրային լսման համար նախատեսված տարածք մուտք գործելու հնարավորություն չընձեռելու պատճառով»:
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թ․–ին «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ին 3 տարի ժամկետով տվել է արդյունաբերական նպատակով երկրաբանական հետազոտության ԵՀԹ-29/309 թույլտվությունը։ Նշված ընկերությունը նախատեսում էր համայնքում քննարկել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի 02.06.2009 թ. դրությամբ հաստատված կոնդիցիաների պարամետրերի և պաշարների 2020-23թթ. վերագնահատման և վերահաշվարկման համար» ծրագիրը:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-07-23/15498cffa0cc224ebd046fa1617b0ac3.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/30-09-22/9c9d0d5ed7dab59d27cd76d5323738b9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/55ba66c2d14e7b35f327b2cab5ea8ad6.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-09-22/1795dfc7172a5053b9504176d64a50f6.jpg&w=300&h=200)