Ողջ լրահոսը

Գյուղում տասնյակ արագիլներ այս վիճակում են․․․ (ֆոտո)
Քաղաքացիները շարունակում են ահազանգել Արմավիրի մարզում աղտոտված արագիլների մասին։ Օգտատեր Հովհաննիսյան Մենուան լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Հիմա այսպիսի դեպքերում ու՞մ կամ ու՞ր ենք դիմում, Հովտաշատ՝ Մեյմանդար, գյուղում տասնյակ արագիլներ այս վիճակում են»։ Նշենք, որ օրերս կենդանաբան Վասիլ Անանյանն ահազանգել է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի տարածքում արագիլների զանգվածային աղտոտման դեպքի մասին։ Նախորդ տարի նմնատիպ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում․ բազմաթիվ արագիլներ...
2020-07-02 14:28:35
Ջերմաստիճանը կբարձրանա․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Հուլիսի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը, 4-5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ...
2020-07-02 13:08:43
Արագիլներն արդեն ուղիղ եթերում են․ հետևե՛ք, թռչունների կենսակարեպին
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն ուղիղ կապի միջոցով հեռարձակում է արագիլների 24-ժամյա դիտարկում։  «Արդեն կարող եք ինքներդ հետևել արագիլներին 24 ժամ։ Ուսումնասիրեք մեզ հետ միասին, բացահայտեք այս թռչունների վարքը և կենսակերպը մեզ հետ միասին, և գործեք հանուն մարդու և բնության մեզ հետ միասին»,- հայտարարել է միությունը։ Հիշեցնենք, որ օրերս կենդանաբան Վասիլ Անանյանն ահազանգել է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի տարածքում արագիլների զանգված...
2020-07-02 10:58:33
Բացահայտվել են «Վայոց ձորի անտառտնտեսության» տնօրենի ապօրինությունները (տեսանյութ)
ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի կազմակերպմամբ, 2015-ից 2019 թվականների ընթացքում տարբեր հաստիքների հրամանագրվել են վերջինիս հետ փոխկապակցված 11 անձինք, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակա...
2020-07-01 12:54:43
Հայտնաբերվել է ապօրինի ջրօգտագործման դեպք «Խոսրովի անտառ»-ի հարևանությամբ
2020 թվականի հունիսի 26-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչ Ա.Պետրոսյանը ձկնաբուծական նպատանով, նույն մարզի Եղեգնավան համայնքի վարչական տարածքի «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հարակից Խաչաձորի հատվածում, Վեդի գետից իրականացրել է ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները (ցանկա...
2020-06-30 18:31:18
Ամուլսարի տարածքում վրաերթի են ենթարկել ու սպանել շան երեք ձագերի (տեսանյութ)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:  Այսօր հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքավայրը շահագործել նախատեսող «Լիդիան Արմենիա» ընկերությունը փոխել է պահանորդային ծառայություն մատուցող ընկերությանը, ինչի հետևանքով որոշակի լարված իրավիճակ է ստեղծվել դեպի հանքավայր տանող ճանապարհները փակած քաղաքացիների և աշխատակիցների միջև:  Այս մասին ահազանգել է Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանը, ինչից հետո տարածքում մոբիլիզացվել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք դե...
2020-06-30 17:59:34
Փոխնախարարն ու մասնագետներն այցելել են արագիլների աղտոտման հավանական վայրեր
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանն այսօր նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ այցելել է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներ՝ ծանոթանալու արագիլների աղտոտման պատճառներին։ Վարդան Մելիքյանը հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, քննարկել առկա խնդիրն ու դրա հնարավոր լուծումները։ Նախարարի տեղակալի պաշտոնակատարն այցելել է նաև աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող վայրեր, մասնագետների հետ շրջել տեղանքով։ Շրջակ...
2020-06-30 14:25:28
Հերիք է կոտորեք անտառը... անգործություն, թե՞ կոռուպցիա
Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ, անտառագետ Այսեր Ղազարյանը գրում է․ «հերիք է կոտորեք անտառը.... անգործություն թե կոռուպցիա, թե...??? ...օրինակային տարբերակով ներկայացնում եմ վերջին մեկ տարում (06.2019-06.2020թթ.) անտառհատումների ծավալները. միայն անտառի այս հատվածում (մոտ 1000 հա, վայրը՝ Հյուսիս-արևելյան Հայաստան) հատվել և նոսրուտի է վերածվել է մոտ 25 հա անտառածածկ տարածք (կարմիր եզրագծով պոլիգոններ), ծավալային առումով եթե նմանատիպ անտառի մեկ հեկտարում բնափայտի միջինը պաշար 200...
2020-06-29 13:53:48
Ահազանգ․ արագիլները կրկին աղտոտվել են (ֆոտո)
Կենդանաբան Վասիլ Անանյանն ահազանգում է Երասխահուն գյուղի տարածքում արագիլների զանգվածային աղտոտման դեպքի մասին։ «Տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն ա»,- գրել է նա և հրապարակել լուսանկարներ։  Երասխահուն գյուղը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում՝ մարզկենտրոնից 14 կմ հարավ-արևելք: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և խորդենու մշակությամբ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի նմնատիպ իրավիճակ էր ստեղծվել Արար...
2020-06-29 10:49:08
2019թ․-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահույթ չի ձևավորվել․ հայտարարություն
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ինչպես հայտնի է 2011 թվականից ի վեր Ընկերության բաժնետերերի որոշմամբ Ընկերության տարեկան զուտ շահույթի 5 տոկոսը բաշխվել է բոլոր աշխատակիցների միջև որպես պարգևատրում: 2019 թվականին Ընկերության տնտեսական գործունեության արդյունքում շահույթ չի ձևավորվել, հետևաբար չի ձևավորվել նաև նշված պարգևատրումների հաշվարկման հիմքը: Մեր բազմահազարանոց կոլեկտիվի նվիրական աշխատանքի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա...
2020-06-26 15:47:16
Կառավարությունը աջակցում է Հայաստանում արևային կայանների կառուցմանը
Հունիսի 25-ին գործադիրն արտոնություն տվեց «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» ՍՊԸ-ին արևային կայանի կառուցման համար` ընկերության կողմից ներկրվող հումքը և նյութերը ազատելով մաքսատուրքից: Նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 873 մլն դրամի ներդրում ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արևային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Կստեղծվի 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։ Կարտադրվի տարեկան շուրջ 254.3 մլն դրամ արժողությա...
2020-06-26 10:36:59
Իրազեկում՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն ու նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը վաղ շրջայց են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի շրջակայքում՝ ձկնորսներին հանդիպելու և նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ ընդունված նոր որոշման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ կատարելու նպատակով։ Վահե Ջիլավյանն ու Վարդան Մելիքյանը ձկնորսներին տեղեկացրին, որ Սևանա լճից սիգի որսն արգելված է։ Նոր օրինագծով արգելվում է նաև որսալ մինչև 500 գրամ կշռով ձկներ, որ...
2020-06-25 16:30:19
Ցանցի մեջ խճճվել ու խեղդվել են երկու ջրային լորտու, մեկը՝ հղի (ֆոտո)
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանն ահազանգում է հրապարակելով լուսանկարներ և գրելով․ «Նորից էկրանով ձկնորսության վնասների մասին: Տեսեք, թե ինչ հետևանքներ է թողնում ջրի մեջ մնացած ցանցը: Տվյալ դեպքում դրա մեջ խճճվել ու խեղդվել էին երկու ջրային լորտու /հղի էգեր` 90 սմ-ից 1 մ երկարությամբ/ և մեկ կողակ...» Նշենք, որ վերջերս Բնապահպանության և դերքի տեսչական մարմնի աշխատակիցները շրջում են տարբեր տարածքներով՝ առգրավելով արգելված որսի տարբեր գործիքներ։ 
2020-06-25 14:24:27
Սիմբա առյուծը կենդանաբանական այգում դատապարտված է մենակության․ Օվսաննա Հովսեփյան (տեսանյութ)
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ, «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանն անդրադարձավ վերջերս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից Երևանի կենդանաբանական այգուն նվիրած Սիմբա առյուծի խնդրին։ Օվսաննա Հովսեփյանն ընդգծեց, որ սա իրականում սխալ ազդակ է հասարակությանը, քանի որ անհրաժեշտ է դատապարտել մասնավոր տարածքներում վայրի կենդանիների պահումը, այլ ոչ թե խրախուսել։ Ավագանին անդրադարձավ նաև Սիմբա առյուծին Երևանի կենդանաբ...
2020-06-24 19:08:48
Գագիկ Ծառուկյանի առյուծի նորածին ձագերն անկել են
Գագիկ Ծառուկյանի կողմից պահվող առյուծների /Panthera leo/ ձագերից մի քանիսն անկել են:  EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ մայիս ամսին հասարակությանը ներկայացված առյուծի 4  նորածին ձագերից երկուսն անկել են: Անկման պատճառներն ու այլ մանրամասները դեռևս հայտնի չեն:  Հիշեցնենք, որ 2020թ.-ի մայիսի 4-ին պատգամավորի պաշտոնական էջում հայտնվեց տեղեկություն, որում ասվում է. «այսօր առավոտյան եզակի ցեղատեսակի՝ ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել...
2020-06-24 13:51:12
Հնարավոր է նաև կարկուտ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ հունիսի 24-ի ցերեկը, 25-26-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ: Հանրապետության տարածքում՝ հունիսի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև ...
2020-06-24 12:32:16
Սև ագռավի հետքերով գնացած տեսուչների «աննախադեպ բացահայտումը»
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հերթական անգամ ոչ պատշաճ աշխատանք է կատարել: Մայիս ամսին վայրի բնությունից գողացված և վաճառքի հանված ագռավի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից հնչեցված ահազանգի հետքերով գնացած ԲԸՏՄ աշխատակիցները «աննախադեպ բացահայտում» են կատարել:  ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Գ. Հասրաթյանի ստորագրությամբ ստացված գրությամբ ասվում է. «...Երևանի տարածքային բաժնի աշխատակիցն այցելել է Էրեբունի վարչական շրջանում «Էրեբու...
2020-06-23 15:27:41
90 մլն. եվրո՝ Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման համար
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որի արժեքը 90 մլն. եվրո է: Արարատի մարզում կառուցվող ջրամբարը կունենա 29 մլն3 ծավալ: Արդեն կառուցվել է Վեդիի ջրամբարի ոռոգման ջրանցքից սկսվող և ընդհանուր շուրջ 36,2 կմ երկարությամբ խողովակաշարը, որով ոռոգման ջուրը ինքնահոս կհասնի ավելի քան 32...
2020-06-23 09:25:42
Վայոց ձորի մարզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գեոպարկ կստեղծվի
Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրների և գերակայությունների, ընթացիկ բարեփոխումների ընդլայնման հնարավորությունների համատեքստում համագործակցության նոր ծրագրերի վերաբերյալ քննարկումներ են իրականացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի 2020-2021թթ. երկամյակի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն է ներկայացրել «Վայոց ձորի մարզի երկրաբանական լանդշաֆտների և բնության հուշարձանների արդյունավետ...
2020-06-22 16:11:22
Ոստիկանի մասնակցությամբ որսագողության դեպքը «մոռացությա՞ն է մատնվել»
ՀՀ ոստիկանությունը կրկին անլուրջ վերաբերմունք է ցուցաբերում բնության, այս դեպքում՝ կենդանական աշխարհի օբյեկտների նկատմամբ կատարված հանցագործության նկատմամբ: Դեռևս 2020թ.-ի ապրիլ ամսին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից ներկայացված հանցագործությանմասին հաղորդման վերաբերյալ սկսել են նյութեր նախապատրաստվել հունիս ամսին, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսդրության խախտում է:  Մայիսի 25-ին գրավոր հարցմամբ խնդրել ենք մանրամասներ հաղորդել «Ռենջերը, ոստիկանն ու որսագողը....
2020-06-22 14:56:56
«Մեզ համար ոչինչ չի փոխվել». «Ռոսատոմը» շարունակում է աշխատել ՀԱԷԿ-ում
Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկը 2020 թ. հուլիսին կկանգնեցվի՝ պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) իրականացման նպատակով: ՊՆՎ–ը ցանկացած ԱԷԿ-ում իրականացվող ստանդարտ գործընթաց է, որի ընթացքում սարքավորումների կայուն աշխատանքային վիճակի պահպանման նպատակով կատարվում է վառելիքի փոխաբեռնում և կայանի պլանային վերանորոգում: Աշխատանքներն իրականացվում են ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում: Ինչպես նշում է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես...
2020-06-22 12:04:45
«Կեղծ արժեքների սինդրոմը․․․ Կեղծ բարերարից՝ կեղծ կենդանասեր» (տեսանյութ)
ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի PR թիմը նոր ռազմավարություն է որդեգրել․ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում պարբերաբար հայտնվում են վերջինիս պատկանող մասնավոր տարածքում անազատ պայմաններում ապօրինաբար պահվող կենդանիների ապօրինի բուծման արդյունքում անազատության մեջ ծնված ձագերի, մասնավորապես՝ առյուծների տեսանյութեր և լուսանկարներ։ Առաջին հայացքից «քյութ» թվացող այս ձագերի խնամքով, ըստ պարոն Ծառուկյանի, հենց ինքն է զբաղվում։ «Եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի...
2020-06-20 17:04:53
Հանձնարարվել է շուրջօրյա հերթապահություն սահմանել հրդեհների կանխարգելման նպատակով
Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվող ջերմաստիճանի բարձրացման հանգամանքով պայմանավորված՝ 2020թ․ հունիսի 11-ին շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վ․Ջիլավյանի կողմից հանձնարարականներ է տրվել նախարարության ՊՈԱԿ-ների ղեկավարներին՝ շուրջօրյա հերթապահություն սահմանել հրդեհների կանխարգելման նպատակով:  Հանձնարարականներ են տրվել Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ տիկին Ա.Սիրադեղյանին,  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Վ. Վարդանյանին, «Դիլիջան&r...
2020-06-20 16:42:55
Գագիկ Սուրենյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ
Գագիկ Սուրենյանը նշանակվել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ։ ««ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության համաձայնությամբ և «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանի հրամանով, 2020 թվականի հունիսի 18-ից նշանակվել եմ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ։  Գագիկ Սուրենյանը գրել է. «Պետական այս բարձր պաշտոնն ինձ համար որքան ոգևորող է, նույն...
2020-06-20 12:33:34
Ձկնորսությունը Սևանա լճում՝ խիստ հսկողության ներքո
Կառավարությունն օրերս հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ըստ այդմ, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։ 2020 թվականի ընթացքում ձկան արդյունագործական որսի ծավալը Սևանա լճում սահմանվեց 200 տոննա։ Նախագիծը կառավարության...
2020-06-19 11:37:48
Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ...
2020-06-18 20:48:25
Հնարավոր է քամու ուժգնացում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ հունիսի 18-ի ցերեկը, 19-23-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17-20մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում՝ հունիսի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ին, 23-ին կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարա...
2020-06-18 15:56:24
Ձկան ապօրինի որսը Սևանա լճից կարող է ունենալ անդառնալի հետևանքներ
Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տեսչական անձնակազմը` ՀՀ ոստիկանության Սևանի տարածքային բաժնի ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ հերթական շրջայցն է իրականացրել Սևանա լճի վրա՝ հավաքելով լճում տեղադրված ձկնորսական ցանցերը: Մեկ անգամ ևս հորդորում ենք ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ...
2020-06-16 14:24:31
Հայտնաբերվել են անտառխախտման բազմաթիվ դեպքեր
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում մայիսի 20-ից մինչև հունիսի 11-ը արձանագրված անտառխախտման դեպքերը։ Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում արձանագրվել է 25 դեպք, հատվել 2153 ծառ: Խախտումներն ըստ անտառտնտեսությունների. «Արծվաբերդ» - 392 հատված ծառ, 6 արձանագրություն, անտառախախտողն անհայտ է «Կապան» - 58 հատված ծառ, 1 արձանագրություն, անտառախախտողը հայտնի է «Տաշիր» - ...
2020-06-16 13:50:05
Մարց գյուղում ապօրինի փայտանյութով պահեստ են հայտնաբերել (տեսանյութ)
Հունիսի 16-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լոռու մարզի Մարց գյուղում հայտնաբերեցին պահեստ, որտեղ մոտ 8 խմ փայտանյութ էր պահեստավորված և շուրջ 7 խմ վառելափայտով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա: Բեռնատարի 30-ամյա վարորդը, որ նույն գյուղի բնակիչ է, հայտնել է, որ պահեստում և բեռնատարում հայտնաբերված փայտանյութը պատկանում է իրեն: Մայիսի 27-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում «Դսեղ» անտառտնտեսության հանդամասից բենզասղոցով ապօրին...
2020-06-16 11:56:31
Կառավարությունն ընդերքօգտագործման համար սահմանում է նոր կանոններ
Օրերս հավանության են արժանացել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, օրինագծերը միտված են ընդե...
2020-06-13 15:50:37
Ուշադրություն․ զերծ մնացե՛ք Սևանա լճում մանրաձուկ որսալուց
Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում զերծ մնալ Սևանա լճում մանրաձուկ որսալուց, քանի որ այս պահին ընթանում են համալիր միջոցառումներ՝ Սևանա լճումձկնապաշարների վերականգնման և կենսապաշարի օգտագործման կանոնակարգման վերաբերյալ։ Հորդորում ենք ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ձուկը՝ մանրաձուկը լճի ձկնապաշարների վերականգնման կարևորագույն օղակն է։ Մեր համաքաղաքաց...
2020-06-12 15:24:18
Երևանում մի քանի ամսվա կյանքի տևողությամբ ծաղիկները փոխարինվելու են բազմամյա ծաղիկներով
Ընդլայնվում են Երևանում սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները: Այս մասին օրերս հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ներսիսյանը: Այս տարվա ձմռանից համայնքապատկան ջերմոցներում տնկվել են տնկիներ և մշտադալար ու ծաղկող ծառատեսակներ: Դրվել են նաև տարբեր տեսակի թփեր, բազմացվել են մշտադալար թփերի կտրոններ, որոնք հետագայում համայնքը կարող է օգտագործել որպես իր աճեցրած բույսեր: Մշակ...
2020-06-10 11:38:24
Հայաստանը հրաժարվել է ռուսական վարկի մնացած մասից
Հայաստանը հրաժարվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման համար տրված ռուսական վարկի մնացած մասից: Այս մասին օրերս ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ակնհայտ են ժամկետների ուշացումները: Վերջին տարում ակտիվորեն քննարկվում էր վարկի մարման ժամկետները երկարա...
2020-06-09 19:16:12
Էլեկտրական հոսանքով ապօրինի ձկնորսության դեպքեր են հայտնաբերվել
2020 թվականի հունիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կոտայքի մարզի Մարմարիկ գետից առգրավել են 3 հատ ձկնորսական կախովի ցանց։ Նաև արձանագրվել է Մարմարիկ գետի վտակից էլեկտրական հոսանքով ապօրինի ձկնորսության դեպք։ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչներ՝ Ս․Ռ-ի և Վ․Թ․-ի մոտից առգրավվել է ակումուլյատորային մարտկոց, էլեկտրական հոսանքի փոխակերպիչ (преоброзаватель), 2 հատ ձկնորսական ցանց (сачок) էլեկտրահաղորդալարերով և 13 հատ որսված «արևելյան տառեխիկ» (ճապա...
2020-06-09 17:59:52
Պաշտպանվեք ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական հետևանքներից
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․ «Արդեն ամառ է, ուստի ճիշտ ժամանակն է ևս մեկ անգամ հիշեցնելու արևի վնասակար ճառագայթներից զերծ մնալու կարևորության մասին: Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը հորդորում է պարբերաբար ստուգել ՈՒՄ ճառագայթման կանխատեսումների քարտեզային մշակումները: ՀՀ տարածքի վերաբերյալ հստակ տվյալների կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ այցելելով www.saveozone.am կայքի «ՈՒՄ ինդեքս» բաժինը (գլխավոր էջի ստորին աջ հատված): Իրազեկ լ...
2020-06-09 14:22:07
Ուշադրություն․ խուսափե՛ք Նորաշեն համայնքի նշված տարածքներ մուտք գործելուց
Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ազգային պարկի տարածքում գտնվող, Նորաշեն համայնքին հարակից հատվածի «Նորաշենի» արգելոցը ստեղծվել է տարածքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես, հայկական որորի, որպես Հայկական բարձրավանդակի էնդեմիկ թռչունի, բնականոն ապրելակերպի ու վերարտադրության ապահովման նպատակով, իսկ արգելոցին կից «Նորաշենի» արգելավայրը ստեղծվել է արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյ...
2020-06-08 16:22:03
Քանդվել են Բուսաբանության ինստիտուտի տարածքում կառուցած ինքնակամ կառույցները
Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ քանդվել են «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (Երևանի բուսաբանական այգու) տարածքում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ընկերությունների կառուցած ինքնակամ կառույցները, որով պետական սեփականություն հանդիսացող հողամասն ազատվել է ապօրինի տիրապետումից։ Հիշեցնենք, որ ապրիլ ամսին հայտնի դարձավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղե...
2020-06-08 15:14:40
Լրացուցիչ ֆինանսավորում՝ Տավուշի մարզի նորահայտ հովազի պահպանության համար
Հաշվի առնելով Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մերձակա տարածքներում պարսկական (կովկասյան, առաջավորասիական) ընձառյուծի ներկայության փաստը, ինչը վերջին հիսուն տարիների համար հրաշալի ու աննախադեպ իրադարձություն է, Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ ավելացնում է ֆինանսական աջակցությունը «Բնապահպանի տուն» նախաձեռնությանը՝ վերոնշյալ տարածքներում ևս համակարգված մոնիտորինգ իրականացնելու նպատակով: Այս ֆինանսավորմամբ հնարավորություն կլինի ներգրավել նոր աշխատակիցների, ձեռք բերել անհրաժեշտ վառելի...
2020-06-08 14:47:18
«Միշոն տարիներ շարունակ աջակցել է անտուն կենդանիներին․․․ լուռ, առանց ավելորդ աղմուկի» (ֆոտո)
«Դինգո թիմ» ՀԿ պաշտոնական էջում շարունակվում են ներկայացվել հետաքրքիր պատմություններ անտուն կենդանիների խնդիրների հետ կապված։ Այս անգամ ներկայացված պատմությունը դրական է կրում է ուսուցողական բնույթ։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս լիահույս է, որ օրինակը կլինի «վարակիչ» հասարակության համար։  «Դինգո թիմ»-ը գրում է․ «Միշոն շատ վաղուց Դինգո Թիմի լավ ընկերն է, տարիներ շարունակ նա միշտ աջակցել է մեզ և այդ ամենն արել է լուռ, առանց ավել...
2020-06-08 12:05:25
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում