Կառավարությունը աջակցում է Հայաստանում արևային կայանների կառուցմանը

Հունիսի 25-ին գործադիրն արտոնություն տվեց «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» ՍՊԸ-ին արևային կայանի կառուցման համար` ընկերության կողմից ներկրվող հումքը և նյութերը ազատելով մաքսատուրքից:

Նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 873 մլն դրամի ներդրում ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արևային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Կստեղծվի 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։

Կարտադրվի տարեկան շուրջ 254.3 մլն դրամ արժողությամբ էլեկտրաէներգիա: Նախորդ շաբաթ էլ գործադիրն արտոնություն տվեց «ՔԼԻՆ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին` ազատելով հումքի ներկրման համար մաքսատուրքից, և երեք տարով հետաձգեց ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Ընկերությունը 40 մլն դրամ է ներդրել Վայոց ձորի մարզում հողամասի ձեռքբերման համար։ Նախատեսվում է 430 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար և 1.5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ` 88,000 դրամ միջին աշխատավարձով: 2021 թվականին նախատեսվում է ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Կարտադրվի տարեկան շուրջ 245 մլն դրամի էլեկրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում