Փոխնախարարն ու մասնագետներն այցելել են արագիլների աղտոտման հավանական վայրեր

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանն այսօր նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ այցելել է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներ՝ ծանոթանալու արագիլների աղտոտման պատճառներին։

Վարդան Մելիքյանը հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, քննարկել առկա խնդիրն ու դրա հնարավոր լուծումները։

Նախարարի տեղակալի պաշտոնակատարն այցելել է նաև աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող վայրեր, մասնագետների հետ շրջել տեղանքով։ Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցներն ուսումնասիրում և վերլուծում են իրավիճակը։

Ավելի ուշ կներկայացնենք կատարված աշխատանքների արդյունքները։

Վարդանա Մելիքյանը հայտնել է. «Կարելի է արձանագրել, որ խնդիրն ավելի ակնառու էր Մասիսի տարածաշրջանի գյուղերում, իսկ դեպի Էջմիածին՝ աղտոտված թռչունների թիվն անհամեմատ փոքր էր»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում